ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանսիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի հատուկ հրավերով Արման Թաթոյանը ելույթ է ունեցել Նախարարների կոմիտեի նիստում 09/05/2019 16:37 | ԼՐԱՀՈՍ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆրանսիայի կառավարության և Եվրոպայի խորհրդի հատուկ հրավերով այսօր ելույթ է ունեցել Նախարարների կոմիտեի նիստում։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
ԵԽ նախարարների կոմիտեի նիստը նվիրված է մարդու իրավունքների ազգային հաստատությունների և օմբուդսմանների գործունեությանը ժամանակակից աշխարհում, ծառացած մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին։
Արման Թաթոյանը ելույթում ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը և փորձը, աշխատանքի սկզբունքներն ու մեթոդները:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է, թե ինչպես է աշխատում քաղաքացիական հասարակության և պետական մարմինների հետ՝ ապահովելով անկախության բարձր մակարդակ և աշխատանքի արդյունավետության զգալի աճ։ Նա կարևորել է նաև խորհրդարանի հետ հաստատված է ինստիտուցիոնալ ամուր հիմքեր ունեցող համագործակցությունը:
Օրինակ՝ ԱԺ գարնանային նստաշրջանի ընթացքում խորհրդարանն ընդունեց, իսկ հետո Հանրապետության Նախագահը ստորագրեց քրեակատարողական համակարգին առնչվող օրենսդրական փաթեթ, որը մշակվել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, հետագայում համատեղ աշխատանք տարվել Արդարադատության նախարարության ու ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Սա ցույց է տալիս եռակողմ կարևոր համագործակցության ձևաչափի մասին: Ակտիվ և արդյունավետ համագործակցություն է ձևավորված նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հետ, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացուցչի գրասենյակի հետ։
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Աշխատանքի անաչառ սկզբունքներով պայմանավորված՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները ճանաչվում են կարևոր աղբյուր, որոնց վրա հղումներ են կատարվում Հայաստանին վերաբերող վճիռների մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավվել է երրորդ կողմ ՄԻԵԴ-ում քննվող գործով, որը բացառիկ պրակտիկա է։ Մենք հաջողությամբ շարունակում ենք ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացնել ՄԻԵԴ վճռի կատարման հետ կապված Պաշտպանի հատուկ դիրքորոշումները»,- ելույթում նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Նա տեղեկացրել է նաև, որ առաջիկայում քաղաքացիական հասարակության հետ միասին կմշակեն Հայաստանին վերաբերող ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ դիրքորոշումներ։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է ամենօրյա աշխատանքով նպաստել երկրի իրավական համակարգը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանեցնելուն:
47 պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կառույցների ղեկավար կազմերի ու մարդու իրավունքների մի շարք հաստատությունների մասնակցությամբ քննարկմանը ելույթով հանդես են եկել նաև Ֆրանսիայի Մարդու իրավունքների ազգային խորհրդատվական հանձնաժողովի նախագահ պարոն Ժան-Մարի Դելարուն, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահ տիկին Էմիլի Լոգանը, և Վենետիկի հանձնաժողովի գիտական խորհրդի նախագահ պարոն Յան Հելգեսենը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից