ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիների նոր խումբ այսօր կժամանի հայրենիք. ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց. 168.am 09/05/2019 18:47 | Քաղաքացիական իրավունք
168.am-ի փոխանցմամբ Եվրամիության անդամ երկրներից ՀՀ քաղաքացիների հարկադիր վերադարձի տեմպերը չեն թուլանում։ «168 Ժամի» տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Գերմանիայից չարթերային չվերթով 40 ավելի անձինք հարկադիր կվերադարձվեն Հայաստան։ Այս տարվա ընթացքում սա արդեն երկրորդ չարթերն է։
Այս թռիչքները կազմակերպում է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալությունը` Ֆրոնտեքսը, որի աջակցությամբ 2016թ. իրականացվել է 8 չարթերային վերադարձ, 2017-ին՝ 10, 2018թ.՝ 16 (ներառյալ՝ 4 կանոնավոր թռիչքներ)։ Նույն կերպ էլ արտաքսվածների թիվն է աճի միտում դրսևորում. 2016թ. 113-ի դիմաց՝ 2018-ին արձանագրվել է 268 վերադարձող։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարի առաջին կիսամյակի ընթացքում ԵՄ երկրներից ստացվել է 490 ռեադմիսիոն հայց՝ 944 անձանց վերաբերյալ։ Ծառայության կողմից դրական պատասխան է տվել 84.8% կամ 792 դեպքերի վերաբերյալ։ Այսինքն՝ հաստատվել է տվյալ անձանց ՀՀ քաղաքացիությունը, և նրանք ենթակա են հարկադիր վերադարձի։ Ռեադմիսիայի ենթակա ամենաշատ ՀՀ քաղաքացիները Գերմանիայում են՝ 576, ապա Ֆրանսիայում՝ 97, ապա Շվեդիայում՝ 36, Ավստրիայում՝ 35, և այլն։
Եվրոպայից միգրանտների արտաքսման դեպքերը շատացել են՝ ԵՄ երկրներում միգրացիոն քաղաքականության խստացման և Հայաստանում անցած տարի տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների արդյունքում։ Միգրացիոն ճգնաժամն այնտեղ սրվեց սիրիական պատերազմի հետևանքով և դեռևս 2014-15 թթ.-ից միգրացիոն քաղաքականությունը խստացվեց։ Իրական փախստականներն այնքան շատ են, որ ապաստան ստանալու համար մեր հայրենակիցների ներկայացրած հիմնավորումները, այդ թվում՝ առողջապահական խնդիրները, որոնք որևէ կերպ փախստականության ինստիտուտի մեջ չեն տեղավորվում, առավել ևս՝ սոցիալ-տնտեսական խնդիներով գնացած մարդիկ շատ արագ ընթացակարգով մերժվում ու ետ են ուղարկվում։ Ընդհուպ մինչև 24-ժամյա ընթացակարգ է մշակվել, հենց օդանավակայաններում, երբ մեր քաղաքացին անձնագիրը պատռում ու հանձնվում է, տվյալ երկրի միգրացիոն ծառայությունը շատ արագ քննում է հարցը, մերժում ու անմիջապես օդանավակայանից հետ են ուղարկում։
Այժմ ետ են ուղարկվում նաև նախկինում քաղաքական ապաստան ստացած ՀՀ քաղաքացիները, քանի որ քաղաքական ապաստանի հարցը քննվում է 3 տարին մեկ անգամ, իսկ 2018-ին ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Հայաստանը ԵՄ անդամ երկրների կողմից դիտարկվում է՝ որպես ապահով և ժողովրդավարական երկիր: Իսկ 2014 թվականից ուժի մեջ մտած Հայաստան-Եվրամիություն հետընդունման համաձայնագրով մեր երկիրը պարտավոր է նույնականացնել ու հետ ընդունել իր այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ երկրներ մուտքի կամ բնակության պայմաններն են խախտել:
Հարկադիր ձևով եվրոպական երկրներից հայրենիք վերադարձողները մեծամասամբ գտնվում են սթրեսային վիճակում։ Ի՞նչ է անում պետությունը նրանց ընդունելու և ինտեգրելու համար։
Միգրացիոն ծառայությունում բացվել է Վերադարձ և վերաինտեգրում բաժին։ ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը մեզ տեղեկացրեց, որ մշակվում է հրատապ աջակցության ծրագիր, որ գիշերային ժամերին չարթերային թռիչքներով հարկադիր վերադարձի ենթարկված անձանց կարողանան գոնե 1 ամսով ապահովել ժամանակավոր կացարանով, զբաղվածության խնդիր լուծել, և այլն։
Ծառայությունում գործում է մեկ պատուհան ծառայություն, որը ֆինանսավորվում է Կայուն զարգացման հայկական հիմնադրամի կողմից, ամեն օր տարբեր ժամերի ընդունում է վերադարձողներին, կարիքներն է գնահատում և ուղղորդում։ Նաև գործում են տարբեր հասարակական ու միջազգային կազմակերպություններ, որոնք գնահատում են վերադարձողների կարիքները, վերադարձնող երկրի իշխանությունների հետ ճշտումներ են կատարում և որոշակի աջակցություն տրամադրում։ Սակայն այս գործընթացը տևում է ամիսներ։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ ստեղծվել է Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի մասնաճյուղ (ERRIN), որի 3 խորհրդատուներ Միգրացիոն ծառայությունում հարկադիր վերադարձողներին 4 տեսակի աջակցություն են ցուցաբերում՝ բուժզննում, բնակվարձի փոխհատուցում 6 ամսով, բիզնեսի հիմնման աջակցություն և մասնագիտական վերապատրաստում։ Նախատեսված է, որ այս ծրագիրը կգործի մինչև 2020 թ. հուլիս՝ աջակցելով մոտ 400 շահառուի։ Սակայն շահառուների այդ թիվը լրացել է արդեն այս տարի հուլիսին, այսինքն՝ ծրագրվածից 1 տարի շուտ։ Ն.Դավթյանի խոսքով՝ պատճառն այն է, որ սպասվածից ավելի մեծ է եղել վերադարձողների հոսքը, նաև քաղաքացիների տեղեկացվածության մակարդակն է շատ բարձր, քանի որ ծառայության աշխատակիցներն օդանավակայանում վերադարձողներին և նրանց բարեկամներին իրազեկում են ծրագրի մասին. «Գրեթե բոլոր վերադարձողները դիմում են և աջակցություն ստանում, և դրա համար բյուջեն շուտ սպառվեց։ Բայց ծրագիրը կանգ չի առնի։ ERRIN-ը Գերմանիայի միգրացիոն հարցերով լիազոր մարմնի աջակցությամբ շարունակելու է ծրագիրը»։
Միգրացիոն ծառայության աշխատակիցը հաստատեց, որ ԵՄ կոշտ քաղաքականությունը չի շրջանցում նաև քաղցկեղով տառապող անձանց, որոնք մեկնում են հիմնականում Գերմանիա և ապաստան հայցում՝ բուժօգնություն ստանալու ակնկալիքով. «Մենք խորհուրդ ենք տալիս չընտրել այդ ճանապարհը՝ չգնալ ու հանձնվել՝ հույս ունենալով, թե այնտեղ ավելի լավ կյանք է լինելու, կամ լիարժեք բուժում են ստանալու, դա ֆանտաստիկայի ժանրից է։ Գերմանացի գործընկերները բազմիցս զգուշացրել են՝ որպես հումանիտար օգնություն՝ դեպորտ չեն անում միայն նրանց, որոնք ճանապարհին կմահանան, այսինքն՝ եթե բժիշկները երաշխավորում են, որ մարդը կարող է ճանապարհ անցնել, կհասնի Հայաստան, ուղարկում են։ Այն անձանց, որոնք որևէ հ/կ ծրագրից չեն կարողանում օգտվել, ունեն բժշկական խնդիրներ, Միգրացիոն ծառայությունն այդ դեպքերում միջնորդագրեր է գրում Առողջապահության նախարարություն, փորձում ենք անհատական ձևով ընթացք տալ, մինչև կունենանք ընդհանուր կատեգորիան ու կհասկանանք՝ ինչպես ենք վարվում»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից