ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ 09/05/2019 11:16 | ԼՐԱՀՈՍ
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ, համալսարանի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ ԵՊՀ պատմության թանգարանն անվանակոչվել է վերջինիս հիմնադրման և ձևավորման գործում անգնահատելի ավանդ ունեցած պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվամբ: Այս մասին հայտնեցին ԵՊՀ մամուլի ծառայությունից:
Դեռևս օգոստոսին տեղի ունեցած ռեկտորատի նիստի ժամանակ ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանն առաջարկեց թանգարանն անվանակոչել հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանի անունով, որը մեծ ներդրում է ունեցել ոչ միայն թանգարանի ստեղծման, այլև արխիվային կարևոր փաստաթղթերի և նյութերի հայթայթման հարցում:
«Թանգարանի հիմնադիր-տնօրեն Լյուդվիգ Ղարիբջանյանը ջանք չի խնայել բազմաթիվ կարևոր ցուցանմուշներ հայտնաբերելու և թանգարան բերելու գործում, ինչի համար պարտական ենք նրան»,- նշում է Հեղինե Գասպարյանը:
Լյուդվիգ Ղարիբջանյանը ծնվել է 1922 թվականի օգոստոսի 24-ին Երևանում: 1940 թ. նա ավարտել է Երևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը, 1954 թ.՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետը, իսկ 1951 թ.՝ ասպիրանտուրան:
1960 թվականին Լյուդվիգ Ղարիբջանյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1975 թվականին նրան շնորհվել է դոցենտի, իսկ 1990 թ.՝ պրոֆեսորի կոչում:
Համալսարանն ավարտելուց հետո մինչև 1951 թ. կատարել է կոմերիտական ղեկավար աշխատանք. եղել է ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի, ապա` Երքաղկոմի առաջին քարտուղար: 1951-1953 թթ. և 1957-1961 թթ. ղեկավարել է Երևանի պետական համալսարանի կուսկոմիտեն, 1953 թ. եղել է ՀԿԿ Երքաղկոմի III քարտուղար, այնուհետև` ՀԿԿ կենտկոմի պատասխանատու կազմակերպիչ, 1954-1957 թթ.` ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի I քարտուղար, 1961-1966 թթ.` ՀԿԿ Երքաղկոմի II, 1966-1975 թվականներին` I քարտուղար:
1975-1988 թվականներին Լյուդվիգ Ղարիբջանյանը եղել է ՀԽՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարար, 1988-1992 թվականներին` նախարարի առաջին տեղակալ, 1992-2007 թվականներին` Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանի տնօրեն:
Լյուդվիգ Ղարիբջանյանը, կուսակցական աշխատանքին զուգընթաց, շուրջ 50 տարի զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1944-1947 թվականներին դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտում, 1945 թվականից` Երևանի պետական համալսարանում:
1958 թվականին նա ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, իսկ 1966-1976 թվականներին` Կենտկոմի բյուրոյի անդամ, եղել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ գերագույն խորհուրդների մի շարք գումարումների պատգամավոր:
Լ. Ղարիբջանյանը հեղինակ է ավելի քան 40 գիտական աշխատանքների, այդ թվում՝ «Երևանի պետական համալսարանը» մենագրության, համահեղինակ՝ «Հայաստանի պատմություն» ուսումնական համառոտ ձեռնարկի: Նա կազմել է «Երևանի պետական համալսարանի ռեկտորները» մատենաշարի երկրորդ և երրորդ հատորները:
Նա պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (4), Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Մովսես Խորենացի» և բազմաթիվ այլ մեդալներով ու պատվոգրերով:
Լյուդվիգ Ղարիբջանյանը մահացել է 2011 թվականին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ