ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գոյություն չունեցող բանը չի կարող անվավեր ճանաչվել. Գոռ Հովհաննիսյանը՝ ՍԴ որոշման մասին 09/05/2019 13:04 | ԼՐԱՀՈՍ
Իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանը՝ նշելով, որ ՍԴ-ն օրենքի բաց հայտնաբերելու դեպքում այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում, եւ ոչ անվավեր ճանաչի գոյություն չունեցող նորմը:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել է, որ Սահմանադրական դատարանը երեկ մասամբ բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը եւ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ՝ «Քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ» վերտառությամբ հոդվածը ճանաչվեց Սահմանադրությանը հակասող և անվավեր՝ Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառույթային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով։
Հովհաննիսյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.
«Քանի որ քաղաքագետները, վերլուծաբաններն ու ընդհանրապես իրավագիտության հետ կապ չունեցող մարդիկ ՍԴ երեկվա որոշումն արդեն վերից վար սաղ վերլուծել են, ես հիմա նոր կհամարձակվեմ մի քանի դիտարկում անել։
Որ անձեռնմխելիությունը (լինի քաղաքական, դիվանագիտական, թե միջազգային-իրավական) պատիժը բացառող անհատական հիմք է (այսինքն՝ այդ հատկանիշը պիտի առկա լինի կոնկրետ անձի մոտ արդեն հանցանքը կատարելուց ԱՌԱՋ), գիտեն գոնե քրեական իրավունքի մասնագետները։
Անձեռնմխելիությունը մի արտոնություն է, որը ոչ թե «վարձատրություն» է, այլ պիտի ծառայի մի որոշակի նպատակի։ Քաղաքական անձեռնմխելիությունը պիտի պաշտպանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կամ մանդատ ունեցողներին գործադիր իշխանության կամայականություններից։ Օրինակ՝ խորհրդարանը պիտի գործի անխոչընդոտ, և պատգամավորական անձեռնմխելիության նպատակն է արգելել, որ գործադիր իշխանությունը տարբեր պատրվակներով ձերբակալի ու այլ կերպ հետապնդի պատգամավորներին՝ այդ եղանակով խոչընդոտելով խորհրդարանի գործունեությունը։ Պետության գլուխն օտար երկրում օգտվում է միջազգային-իրավական անձեռնմխելիությունից։ Այլ պետությունների դեսպաններն օգտվում են դիվանագիտական անձեռնմխելիությունից հյուրընկալող երկրում։ Եվ այս ամենը հարյուրամյակների իրավական ավանդույթ է ու վիճելի չէ։ Դիվանագիտական անձեռնմխելիությունը պաշտպանում է անգամ քաղաքացիաիրավական հայցերից։ Միջպետական հարաբերություններն ունեն առաջնություն։ Միայն Բեռլինում դիվանագիտական անձեռնմխելությունից օգտվող անձանց կողմից ամեն տարի կատարվում են մի քանի տասնյակ հազար իրավախախտումներ, որոնք անհետևանք են մնում։ Դատարանները քննության չեն ընդունում նաև նրանց դեմ ներկայացված քաղաքացիական հայցերը։
Այսպիսով, որ անձեռնմխելիությունից օգտվող անձինք չեն կարող ենթարկվել քրեական հետապնդման, հարյուրամյակների պատմություն ունի, ու ՀՀ ՍԴ-ն այս հարցում ոչ մի նոր բան չի ասել։ Դա այդպես է։
Ինձ համար անհասականալի է միայն ՔրԴՕ 35-րդ հոդվածի հակասահմանադրականությունը, ու է՛լ ավելի անհասկանալի է այդ նորմի անվավերությունը։ Նորմն իր այսօրվա տեսքով նորմալ է, ՍԴ-ն ինքը նորմի գոյություն ունեցող տեքստում կարծես թե խնդիր չի տեսել։ ՍԴ-ն ուղղակի ասում է, որ օրենսդիրը ՉԻ ՆԱԽԱՏԵՍԵԼ ՄԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ, որը նախատեսելը, ըստ ՍԴ-ի, օրենսդրի համար պարտադիր է։ Ընդ որում, ՍԴ-ն բառացիորեն խոսում է Սահմանադրության ուժով (ու ոչ թե, ասենք, միջագային պայմանագրերով) անձեռնմխելիությունից օգտվող անձանց քրեական հետապնդումը բացառող կարգավորման բացակայության մասին։ Հիմա․
Հարց 1․ Սահմանադրությունն էնքան չկա, որ ՔրԴՕ չարժի՞։ Սահմանադրության մեջ բառացիորեն կարգավորված անձեռնմխելիությունը հերիք չէ՞, որ այդ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացվի։
Հարց 2․ ՍԴ-ն որտեղի՞ց իմացավ, որ օրենսդիրը բացակայող կարգավորումը պիտի նախատեսի հենց ՔրԴՕ 35-րդ հոդվածում։ Հետո ի՞նչ, որ քրեական հետապնդումը բացառող այլ հիմքեր նախատեսված են 35-րդ հոդվածում։ Գուցե օրենսդիրը, հաշվի առնելով անձեռնմխելիության կարևորությունը, այդ հարցին կնվիրի մի առանձին ծավալուն հոդված, կամ այդ հարցը կկարգավորի քրեական օրենսգրքում, ինչպես արվել է Գերմանիայում։
3․ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ․ ՔրԴՕ 35-րդ հոդվածը հակասահմանադրական ու ԱՆՎԱՎԵՐ է «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով»։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե հիմա վերջը 35-րդ հոդվածի ո՛ր մասն է անվավեր։ Ճիշտ է, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍԸ։ Բայց ընդհանրապես հնարավո՞ր է, որ գոյություն չունեցող բանը լինի անվավեր։
Սահմանադրական դատարանն իրավանորմը ճանաչում է անվավեր այնքանով, որքանով այն ինչ-որ բան չի նախատեսում, այսինքն՝ անվավեր է ճանաչում օրենքի բացը։ Բայց օրենքի բացը հնարավոր չէ անվավեր ճանաչել կարգավորման բացակայության պատճառով։ Եթե օրենսդիրը չի նախատեսել Սահմանադրությամբ պահանջվող մի որևէ կարգավորում, ապա ակնհայտ է, որ սահմանադրական դատարանը կարգավորման բացակայության պատճառով ոչինչ անվավեր ճանաչել չի կարող։ ՍԴ-ի ձևակերպումը («․․․չնախատեսելու մասով ճանաչել․․․․ անվավեր») սխալ է նույնիսկ լեզվական առումով։ «․․․չնախատեսելու մասով․․․» ձևակերպումը ցույց է տալիս գոյություն ունեցող նորմի մի կոնկրետ բաղադրիչը: Բայց օրենքի բացի դեպքում առկա իրավանորմի ոչ մի մասը հակասահմանադրական չէ: Այդ պատճառով նման դեպքերում ՍԴ-ն տրամաբանորեն պետք է հրաժարվի գոյություն ունեցող նորմը թերի կարգավորման պատճառով անվավեր ճանաչելու պրակտիկայից, քանի որ Սահմանադրությանը համապատասխանող դրույթի վերացմամբ նա ավելի է խորացնում օրենքի առկա բացը: Եթե օրենսդիրը չի նախատեսել սահմանադրորեն պահանջվող մի կարգավորում, ապա ակնհայտ է, որ անվավեր ճանաչմամբ սահմանադրական վիճակը չի վերականգնվի: Նման դեպքերում նա կարող է միայն հաստատել, որ գոյություն ունի իրավակարգավորման պահանջ, և որ օրենսդիրն այն չի կատարել: Ավելի պարզ՝ ՍԴ-ն կարող է առավելագույնը հակասահմանադրական (բայց ոչ անվավեր) ճանաչել ՕՐԵՆՍԴՐԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ, այլ ոչ թե գոյություն ունեցող նորմերը։ Եթե սահմանադրական դատարանն օրենքի բաց է հայտնաբերում, ապա տրամաբանությունը հուշում է, որ նա այդ մասին պետք է նշի որոշման եզրափակիչ մասում ու ոչ ավելին, քանի որ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԱՆԸ չի կարող անվավեր ճանաչվել:
Ու ես այս մասին գրել եմ դեռևս 5 տարի առաջ (հղումը՝ այստեղ)»,-գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից