ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զախարովայի միջոցով Ռուսաստանը՝ որպես համանախագահող երկիր, առնվազն 2 դեղին քարտ է ցույց տալիս Փաշինյանին. Շարմազանով 09/05/2019 21:01 | Քաղաքական
«Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում իր ապաշնորհ, հայեցակարգ չունեցող ու վտանգավոր քաղաքականության արդյունքում հասել է նրան, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչները կամ նրանց արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները հնչեցնում են գնահատականներ, որոնք այլեւս հավասարության նշան են դնում Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունների միջեւ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
Ինչպես տեղեկացրել ենք, Զախարովան մեկնաբանել է ՀՀ վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարությունը։
Զախարովան հայտարարել էր . «Հաշվի ենք առնում, ինչ խոսք, որ կան ներքաղաքական հռետորաբանություն, ներքաղաքական գործընթացներ, որոնցով պայմանավորվում են քաղաքական ուժերի, կուսակցությունների կարծիքները՝ նկատի ունենալով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական երկրի մասին։ Այնուամենայնիվ, շատ կցանկանայինք, որպեսզի բոլոր կողմերի հայտարարությունները համապատասխանեն խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստին»։
Շարմազանովի խոսքով, գործող վարչապետը սիրում է իր իշխանության շրջանը համեմատել նախկին իշխանությունների պաշտոնավարման ժամանակահատվածի հետ։ Զուգահեռներ այս անգամ Շարմազանովն անցկացրեց՝ նշելով. «Եթե նախկինում համանախագահող երկրները հիմնականում կշտամբում էին Ադրբեջանին՝ ապակառուցողական մոտեցման համար, եթե ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Բորդյուժան ժամանակին Ադրբեջանի քաղաքականությունն անվանեց պրովոկացիա Հայաստանի նկատմամբ, եթե համանախագահները կոնկրետ կոչ էին անում Ադրբեջանին՝ իրականացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, երբ ամբողջությամբ մատնանշում էին ինքնորոշման իրավունքը, ապա այժմ Ռուսաստանը՝ որպես համանախագահող երկիր, առնվազն 2 դեղին քարտ է ցույց տալիս Փաշինյանին»։
Նախ, ըստ Շարմազանովի, ըստ էության Զախարովան հայտարարեց, որ ՀՀ վարչապետը ոչ թե զբաղված է Արցախյան հիմնախնդրի կարգավորմամբ,այլ պոպուլիզմով եւ հայտարարություններ է անում ներքաղաքական շրջանակների համար։ «Դուք տեսե՞լ եք այս տարիների ընթացքում, որ որեւէ երկրի ներկայացուցիչ Արցախի վերաբերյալ Սերժ Սարգսյանի արած որեւէ հայտարարության մասին ասի,որ դա ներքաղաքական շրջանակների համար էր։ Ի՞նչ է դա նշանակում, նրանց , ովքեր միջազգային խնդիրները տեղափոխում են ներքաղաքական հարթակ՝ դիվիդենտներ շահելու համար, անվանում են դասական պոպուլիստներ։ Մեղմ ասած, Զախարովան ասել , որ Փաշինյանը պոպուլիստ է»-ասաց Շարմազանովը։
Ապա, Շարմազանովը հիշեց վարչապետ Փաշինյանի՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արած հայտարարությունները, մասնավորապես, նա հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, բայց համանախագահները, ինչպես Շարմազանովը ձեւակերպեց, նրան ասացին, որ հանգիստ նստի տեղը։ Ապա, Փաշինյանը հայտարարեց, որ Արցախում դավադիր ուժեր կան՝ դրանով իսկ, ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանի առջեւ պատերազմ սկսելու համար կանաչ լույս վառեց եւ վերջապես, հայտարարելով, որ «Արցախը Հայաստանն է եւ վերջ», Փաշինյանը օկուպանտ ճանաչեց Հայաստանին, ինչն ամենավտանգավորն է։
«Արցախը Հայաստանն է եւ վերջ» հայտարարությամբ Փաշինյանը քարտբլանշ է տալիս Ադրբեջանին։ Մամեդյարովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ ապակառուցողականության մեջ է մեղադրել Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց այս 1.5 տարվա ընթացքում Հայաստանն Ադրբեջանի հետ հավասար հարթության մեջ դնել»,-համոզված է ՀՀԿ խոսնակը։
«Նրա յուրաքանչյուր հայտարարություն հայկական կողմերի դիրքերը բանակցային գործընթացում ոչ թե ամրապնդում, այլ թուլացնում է։ Հայաստանը երբեք չի ներկայացել որպես հակամարտող կողմ։ Հակամարտող կողմը Ղարաբաղի ժողովուրդն է»։
Շարմազանովի համոզմամբ, իրականում այսպես ասած, թավշյա հեղափոխության նպատակն է եղել չեզոքացնել հայ –ռուսական հարաբերություններն ու ռուսական ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, իսկ վերջում էլ Արցախում հասնել իշխանափոխության. «Նիկոլ Փաշինյանը ֆանտաստիկ քանդող է, հիմա էլ Արցախում է ուզում հեղափոխություն անել։ Դավաճանական քայլ է ՝ կասկածի տակ դնել Արցախի ժողովրդավարական ընտրությունները» ։
Զախարովայի հայտարարությունը, ըստ Շարմազանովի, ազդակ է բոլոր առողջ ուժերին առ այն, որ Փաշինյանը պետք է հեռանա. «Նրա քաղաքականությունն Արցախյան հարցով մեր՝ թե դիվանագիտական, թե ռազմական հարաբերությունների փոշիացումն է»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից