ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Զախարովան դիվանագիտորեն սլաքները ուղղել է հայկական, եւ ադրբեջանական կողմի վրա. Թեւան Պողոսյան 09/05/2019 17:03 | Քաղաքական
«Մեկ անգամ չէ, որ մենք լսել ենք ադրբեջանական կողմի անհեթեթ հայտարարությունների մասին, թե Երեւանը մեր քաղաքն է, Սեւանում ոտքեր ենք լվանալու եւ այլն, եւ այլն։ Որքանո՞վ են դրանք նպաստել բանակցային գործընթացին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ասել է մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը ։
Հիշեցնենք, Մարիա Զախարովան արձագանքել է վարչապետ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած «Արցախը Հայաստանն է, եւ վերջ» հայտարարությանը։
Թեւան Պողոսյանի, խոսքով, ՌԴ ԱԳՆ խոսնակը միշտ նույն մեկնաբանությունն է արել, իսկ տվյալ դեպքում Զախարովան դիվանագիտորեն սլաքները ուղղել է եւ հայկական, եւ ադրբեջանական կողմի վրա։
«Հաշվի ենք առնում, ինչ խոսք, որ կան ներքաղաքական հռետորաբանություն, ներքաղաքական գործընթացներ, որոնցով պայմանավորվում են քաղաքական ուժերի, կուսակցությունների կարծիքները՝ նկատի ունենալով, որ մենք խոսում ենք ժողովրդավարական երկրի մասին։ Այնուամենայնիվ, շատ կցանկանայինք, որպեսզի բոլոր կողմերի հայտարարությունները համապատասխանեն խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստին»,-ասել էր Զախարովան։
Դիտարկմանը, արդյո՞ք ՀՀ վարչապետի հայտարարությունը միջնորդների շրջանում Հայաստանը ապակառուցողական ընկալելու վտանգ չի առաջացնում՝ դատելով ՌԴ ԱԳՆ խոսնակի արձագանքից, Թեւան Պողոսյանը նշեց. «Եթե Զախարովայի մեկ նախադասություն վերցնենք, որ այդ տեսակի հայտարարությունները չեն նպաստում բանակցային գործընթացին, այո ընկալվում է , բայց դրա հետ միասին այնտեղ կա մեկ այլ նախադասություն, որի վրա հայկական կողմը պետք է շեշտը դնի։ Նա ասել է, որ մեկ անգամ չեն տարբեր կողմերից հնչել նմանատիպ ապակառուցողական հայտարարություններ, ինչը, մեսիջ էր Ադրբեջանին»։
Թեւան Պողոսյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո Փաշինյանը նաեւ ասել է, որ կոշտ հայտարարությունները միայն Ադրբեջանի այլընտրանքը չեն. «Մոտ մեկ ամիս առաջ էլ, թե հիշեք, Արծրուն Հովհաննիսյանը եւ Աննա Նաղդալյանը Օրբելի կենտրոնում էին եւ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ այլեւս պատերազմ սանձելը կամ հարձակողական որեւէ գործողություն անելը միայն Ադրբեջանի մոնոպոլիան չեն, եթե պետք լինի, մենք էլ կանենք»։
Ըստ Պողոսյանի ժամանակակից աշխարհում միայն շահերի մատրիցան է աշխատում , ուստի, մեր դիվանագիտությունը պետք է կառուցել այնպես, որ աշխարհի բոլոր հզորների շահերը համընկնեն հայկական շահերի հետ։
Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին, Թեւան Պողոսյանն ասաց, որ հայկական նոր մոտեցումը այն է, որ Հայաստանը չի պատրաստվում Արցախի փոխարեն բանակցել, Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան եւ եթե ցանկանում ենք քննարկել հիմնահարցը, որի մասն է կարգավիճակի հարցը, պետք է Արցախի հետ նստել բանակցությունների, իսկ Հայաստանը պատրաստ է քննարկել անվտանգության ընդհանուր հարցեր։
Թեւան Պողոսյանը չի գտնում, որ վարչապետի հայտարարության եւ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայտարարությունները հակասում են միմյանց։ «Չմոռանանք , օրվա խորհուրդը՝ համահայկական խաղերը, չմոռանանք, որ հայտարարությունը Վերածննդի հրապարակում արվեց , որտեղ շարժումն է սկսվել... Մնացածը արդեն դիվանագիտության խնդիր է»,-եզրափակեց Պողոսյանը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ