ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆրանկոֆոն երիտասարդ փաստաբանները հայ գործընկերների հետ քննարկել են մասնագիտական հիմնահարցեր 09/04/2019 18:21 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի փաստաբանների պալատում սեպտեմբերի 3-ին և 4-ին տեղի է ունեցել երկօրյա քննարկում «Երիտասարդ ֆրանկոֆոն փաստաբանի կարգավիճակի վերաբերյալ առաջարկություններ և եզրահանգումներ» թեմայով: Քննարկմանը մասնակցելու համար Հայաստան են ժամանել ֆրանկոֆոն երկրներից ավելի քան մեկ տասնյակ փաստաբաններ Ֆրանսիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Մակեդոնիայից, Կոսովոյից:
Այս մասին հայտնեցին ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Միջոցառումը կազմակերպվել է Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (Organisation Internationale de la Francophonie) աջակցությամբ և ֆինանսավորմամբ և հանդիսանում է 2018 թվականի ապրիլին Կամերունի մայրաքաղաք Յաունդեում տեղի ունեցած համանուն խորագրով համաժողովի շարունակությունը:
Հյուրերը շրջայց են կատարել Փաստաբանների պալատի, այդ թվում՝ Հանրային պաշտպանի գրասենյակի և փաստաբանական դպրոցի հարկաբաժիններում, ծանոթացել են տեխնիկական պայմաններին և հնարավորություններին:
Քննարկման սկզբին Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է․ «Անցած տարի մեծ շուքով Հայաստանում նշվեց Ֆրանկոֆոն երկրների գագաթաժողովը: Սա փաստում է, որ մենք անմասն չենք ֆրանկոֆոնների արտահանած մշակույթից: Այդ մշակույթն անդրադառնում է նաև փաստաբանության վրա: Պետք է արձանագրել, որ փաստաբանությունն օր օրի դառնում է ավելի գրավիչ մասնագիտություն, վստահ եմ, որ դուք դրա մասին կփաստեք ձեր երկրների օրինակով: Մեր երկրում տարեց տարի շատանում է հոսքը դեպի փաստաբանություն: Մեզ մոտ փաստաբանական դպրոցում սովորում են արդարադատության ոլորտում կայացած պաշտոնյաներ, դա խոսում է այն մասին, որ մեր համայնքում նրանք վստահություն և կայունություն են տեսնում»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնական եվրոպայի ներկայացուցիչ Ռենի Յոտովան նույնպես շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Հայաստանի փաստաբաններին փոխանցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ողջույնները, նշելով, որ նա հետևողական է ֆրանկոֆոնիայի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր զարգացմանը:
Ֆրանկոֆոն փաստաբանական միավորումների միջազգային միության գլխավոր քարտուղար Բեռնար Վաթիեն նույնպես շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբաններին և նշել որ․ «Մեր հանդիպման նպատակն է նաև, որպեսզի կապեր ստեղծվեն արևելյան եվրոպայի երկրներին և հատկապես Հայաստանի միջև, որովհետև Ձեր երկիրը դիտարկվում է որպես Եվրոպայի մասնիկ: Մեր նպատականերից է նաև որ փաստաբանների շփումը միմյանց հետ փորձով ու գիտելիքներով հարստացնումն է»: Բեռնար Վաթիեն հայտնել է, որ 2009 թվականին առիթ ունեցել է Հայաստանի փաստաբանների պալատում հյուրընկալվել, և փաստել է, որ փաստաբանների պալատը լրիվ ժամանակակից ներկայանալի պայմաններ ունի:
Սեմինարի ընթացքում կներկայացվել են որոշակի վերլուծություններ, եզրահանգումներ, առաջարկություններ, որոնք հաստատվել են CIB անդամների կողմից 2018 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի ունեցած տարեկան ժողովի ժամանակ:
Հավաքի նպատակն էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ պետությունների փաստաբանական միություններին հասանելի դարձնել նշված վերլուծությունները, եզրահանգումները և առաջարկությունները: Քննարկումները տեղի են ունեցել հետևյալ թեմաների շուրջ՝
«Երիտասարդ փաստաբանի մուտքը (ինտեգրումը) փաստաբանների միություն և փաստաբանական գրասենյակ».
«Երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության առանձնահատկությունները».
«Երիտասարդ փաստաբանը` որպես քաղաքացի: Ի՞նչ դերակատարումպետք է փաստաբանն ունենա հասարակության շրջանում»:
«Երիտասարդ փաստաբանը և նորագույն տեխնոլոգիաները».
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը