ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայրենասիրությունը կեղծ կատեգորիա է և Արցախը Սովետական Ադրբեջանից անկախացած պետություն. Երկիր Ծիրանի 09/03/2019 11:58 | ԼՐԱՀՈՍ
Առաջին համաշխարհային պատերազմից հետո մեր տարածաշրջանում նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում, Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծված քաղաքական միավոր՝ Խորհրդային Ադրբեջանին, բռնակցվեցին հայկական հինավուրց Արցախը, Ուտիքը և Նախիջևանը (1921թ.), իսկ աշխարհաքաղաքական պայմանավորվածությունների հետևանքով Թուրքիային թողեցին հայերին պատկանող հողերը, ունեցվածքը և մշակութային ժառանգությունը:
Ադրբեջանի բռնակցման դեմ խորհրդային տարիներին հայերը բազմիցս են բարձրաձայնել, պահանջել են վերամիավորում Խորհրդային Հայաստանի հետ (1945, 1965, 1967, 1977 թվականներ):
1980-ականների վերջերին ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի հռչակած «գլասնոստ» և «պերեստրոյկա» քաղաքական օրակարգը, որի նպատակն էր, ըստ հեղինակի, ազատականացնել Խորհրդային Միության քաղաքական և տնտեսական կառուցվածքը, պատմական հնարավորություն ընձեռեց հայությանը` կրկին բարձրաձայնելու իր Հայրենիքի բռնակցման խնդիրը և պահանջելու վերամիավորում Խորհրդային Հայաստանի հետ։
Արցախի և Նախիջևանի վերամիավորելու շարժումը սկսվեց 1987-ին` 75 հազար հայեր ստորագրությամբ հանդես եկան վերամիավորման համար: Շարժումը մեծ թափ ստացավ և 1988-ին արձանագրեց աննախադեպ ազգային զարթոնք: Մեր ազգային զարթոնքի երեք տարիների ընթացքում մենք ականատեսը եղանք աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունների` քանդվեց Բեռլինյան պատը, Գերմանիան վերամիավորվեց (1989թ.), փլուզվեց Խորհրդային Միությունը (1991թ.):
Ազգային զարթոնքի տարիներին մեր գործողությունները, մեր ազգային շահը սպասարկելու տեսանկյունից, չեն եղել քաղաքականապես հաշվարկված և ճշգրիտ` միտված դեպի ապագան: Մեր գործողությունները եղել են իրավիճակային լուծման տիրույթում: Մենք դուրս ենք եկել ԽՍՀՄ-ից առանց դե-յուրե ձևակերպելու, որ Արցախը, Ուտիքը և Նախիջևանը Հայկական պետության մաս են: Զարթոնքի տարիներին քաղաքական կարևորության տեսանկյունից ընդունել ենք միայն մեկ իրավական ակտ` Արցախի վերամիավորման վերաբերյալ` Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը` Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին (1989թ.): Սույն որոշումից բխում էր, որ պետք է տեղի ունենա քաղաքական, տնտեսական և մշակութային կառուցվածքների իրական միաձուլում միասնական պետական-քաղաքական համակարգում:
Հետագայում վերջնական` դե-յուրե միաձուլում միասնական պետական-քաղաքական համակարգում տեղի չունեցավ: Պետական-քաղաքական ընտրական համակարգում մտցվեցին արգելքներ: Չնայած, որ արցախաբնակներին տրամադրեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, սակայն նրանց արգելեցին ընտրել և ընտրվել` մասնակցել Հայաստանի Հանրապետության oրենսդիր և գործադիր իշխանության ընտրություններին: Արցախը դե-յուրե չլինելով ՀՀ վարչատարածքային միավոր՝ իր պետական կառավարչական ինստիտուտները ձևավորեց առանձին` միայն արցախաբնակների կողմից բացառելով ՀՀ անձնագիր ունեցող, բայց Արցախում չբնակվողներին ընտրվել Արցախի օրենսդիր և գործադիր մարմիններում: Այս ոչ հեռատես, ապազգային և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը` Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին (1989թ.) իրավական ակտը մերժող իրողությունը ներառվեց, որպես պետական քաղաքականություն մեր պատմության նորանկախ տարիների ընթացքում:
Երեսուն տարի առաջ չգիտակցեցինք, որ խորհրդային համակարգը վերանում է, և մենք պարտավոր ենք ապրել որպես անկախ պետություն՝ դուրս գալով Խորհրդային Միության փլատակներից՝ մեզ պատկանող հողով և իրավունքներով: Դե-յուրե թողեցինք ազատագրված Արցախը որպես վիճելի տարածք (չազատագրեցինք Ուտիքը և Նախիջևանը, Ադրբեջանը կապիտուլյացիա ստորագրելու փոխարեն 1994թ. կնքեց զինադադարի պայմանագիր), պաշտոնապես չսկսեցինք չեղարկման գործընթաց քեմալա-բոլշևիկյան գործարքի` Կարսի և Մոսկվայի պայմանագրերի (1921թ.), իսկ Հայրենիքից դուրս գտնվող հայ ազգի զգալի հատվածին զրկեցինք քաղաքական իրավունքներից (ընտրելու և ընտրվելու իրավունքից):
Ազգային զարթոնքից երեսուն տարի անց ունենք մեր Հայրենի բնօրրանի ընդամենը շուրջ 10 տոկոս տարածքի՝ 42 հազար քառակուսի կիլոմետրում Հայկական պետականության իրավազորություն, սակայն հայ ազգի հիմնական հատվածին զրկել ենք այդ պետականության ներսում քաղաքական մանդատ բանեցնելուց` ազգային քաղաքականություն իրականացնելու հնարավորություն:
Ինչպես շուրջ 100 տարի առաջ, այսօր նույնպես մեր տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ` փոխվում են 100 տարվա պայմանավորվածությունները, և այս գործընթացները ներառում են նաև մեր շահերը: Այս անգամ մենք իրավունք չունենք չգիտակցելու մեր ազգային շահը, իրավունք չունենք անտեսելու մեր իրավունքները:
Հայ ազգը ծագել է Հայկական բարձրավանդակում և նրա հարակից տարածքներում: Այստեղ է զարգացել նրա հոգևոր, կրոնական և քաղաքական կյանքը: Այստեղ հազարամյակներով նա ապրել է իր ինքնիշխան պետությունում, և ցավոք` դարեր շարունակ օտարների լծի տակ, իր հողի վրա նա ենթարկվել է ցեղասպանության և շուրջ 100 տարի առաջ զրկվել իր հիմնական հողից` հիմնական Հայրենիքից, ու սփռվել աշխարհով մեկ: Հայերի Հայրենիքը ներառել է 20 նահանգ` շուրջ 450 հազար քառակուսի կիլոմետր: Այս հայկական քաղաքական միավորումում ստեղծվել են ազգային, համամարդկային արժեքներ և մշակույթ` ինքնատիպ քաղաքակրթություն: Այս նահանգներից ներկայումս հայերի իրավազորության ներքո են գտնվում Մեծ Հայքի կենտրոնական նահանգ Այրարատի, Գուգարք նահանգի փոքր մասերը, Արցախ նահանգի զգալի մասը և Սյունիքը գրեթե ամբողջությամբ` այս տարածքները միասին կազմում են շուրջ 42 հազար քառակուսի կիլոմետր:
Բռնի ուժի հարկադրման հետևանքով և անելանելիության պատճառով հայ ազգի հիմնական հատվածը, պարտադրված ապրելով օտարության մեջ` երբեք չի դադարել երազել Հայրենիք վերադառնալու մասին և այնտեղ վերականգնելու իր քաղաքական անկախությունը: Հայրենիքից զրկված՝ հայ ազգը շարունակում է հավատարիմ մնալ Հայրենիք վերադառնալու` դեպի Արարատ սրբազան գաղափարին: Հայրենի բնօրրանում լիարժեք քաղաքական անկախության վերականգնման համար հայ ազգն իր պայքարի շնորհիվ այսօր ստեղծել է հիմք և հնարավորություն, որն արտացոլում է արդի Հայկական պետականության 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Մեր այս պետականությանը պակասում է ժամանակակից, արդիական, քաղաքական կառուցվածքը (հակակշիռների և զսպումների մեխանիզմի հիման վրա իշխանության գործունեության կառուցակարգերը): Իր բնույթով խաղաղասեր և միևնույն ժամանակ իրեն լիարժեք պաշտպանող (թշնամական գործողությունների հանդեպ ոչ մահաբեր կանխարգելիչ գործողություններ իրականացնելուց մինչև մահաբեր ուժի կիրառում) ժամանակակից հայ ազգի առաքելությունն է` հայրենի հողի վրա տնտեսապես և մշակութային առումով անկախ, զարգացած հայ հասարակություն ստեղծելը:
Մինչև Հայկական պետականության իրավազորության ամբողջական վերականգնումը իր Հայրենի բնօրրանի նկատմամբ` մենք պետք է վերականգնենք մեր ազգի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող հատվածի քաղաքական մանդատը իր արդի պետականության նկատմամբ և ազդարարենք տարածաշրջանում միասնական Հայկական պետության մասին, որի քաղաքական քարտեզը ներառում է քաղաքական անկախություն ունեցող ներկայիս Արցախի Հանրապետությունը: Այս պահին փաստացի գոյություն ունեցող Հայկական պետականությունը առնվազն պետք է իրավական ձեվակերպմամբ` դե-յուրե դառնա Արարատյան և Արցախի հայկական նահանգների կոնֆեդերացիա:
Արդի հայերի քաղաքական ծրագիրը հնարավոր չէ կյանքի կոչել, եթե այն չի հիմնվելու հայկական նահանգների ՄԻԱՑՈՒՄ քաղաքական շարժման նպատակը առարկայական դարձնելու վրա:
Հ.Գ
Պատմությունը պատժում է, երբ նրա տված դասերը չեն յուրացնում
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահˋ Զարուհի Փոստանջյան
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
- 11/23/2024 11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան
- 11/23/2024 11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից