ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իշխանությունը պետք է անհապաղ կամ հաստատի կամ հերքի Շիշկինի վերաբերյալ տեղեկությունը. Արթուր Ղազինյան 09/03/2019 19:51 | Հարցազրույց
«Ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունը պետք է անհապաղ հայտարարությամբ հանդես գա՝ կամ հաստատի կամ հերքի այդ տեղեկությունը, որովհետեւ այն իրականում կարող է լուրջ խնդիր դառնալ հայ-ռուսական հարաբերություններում։ Խնդիրները շատ են, դա կարող է դառնալ հերթականը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ռուս ընդդիմադիր, հասարակական-քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին փախստականի կարգավիճակ տալու վերաբերյալ տեղեկությանը։
Հիշեցնենք, որ ռուս քաղաքական գործիչն իր ֆեյսբուքյան էջի միջոցով շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ գրելով. «Շնորհակալ եմ Հայաստանին՝ ինձ՝ Ռուսաստանի կողմից քաղաքական պատճառներով հետապնդվող քաղաքական գործչիս փախստականի կարգավիճակ տրամադրելու համար»։
-Պարոն Ղազինյան, եթե հաստատվի, որ տեղեկությունն իրականությանը համապատասխանում է, սա ինչպե՞ս կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։
-Քանի որ այդ հարցի վերաբերյալ դեռեւս պաշտոնական ոչ հաստատում եւ ոչ էլ հերքում կա, կարելի է միայն դատողություններ անել՝ առկա տեղեկատվության եւ այն տեղեկությունների հիման վրա, թե ով է այդ սուբյեկտը, որը շնորհակալություն է հայտնում Հայաստանին՝ իրեն ապաստան տրամադրելու համար, եւ դա կապել հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների հետ։ Բավականին մտահոգիչ է, եթե սա Հայաստանի իշխանության պատասխանն է Ռուսաստանի իշխանություններին՝ Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության ակտի տրամադրման համար։ Ռուսաստանի հետ նման գոծելաոճը չի խրախուսվում եւ բավականին խնդիրներ է պարունակում Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգության համար։
- Ուշագրավ է, որ տեղեկությունը շրջանառվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերին սպասվող այցից առաջ։
-Պուտինի այցի մասին՝ որպես հաստատված հանգամանք, դեռ վաղ է խոսել, կարծես թե ինչ-որ պրոցեսներ են ընթանում, որոնք կարող են նաեւ առիթ դառնալ այդ այցը չեղարկելու։ Այդ մասին արդեն խոսում են մերձկրեմլյան փորձագետները։ Կա նաեւ երկրորդ նախագահի՝ դեռեւս բանտում գտնվելու հանգամանքը։ Նրա ծննդյանն օրվա առիթով Պուտինի շնորհավորանքը եւս դրա արտահայտությունն է.կարծես, թե Ռուսաստանը չի կարողանում մարսել այդ իրողությունը։ Եվ, եթե այս նորությունը հաստատվի, դա դեմարշ կլինի Ռուսաստանի դեմ, իսկ առհասարակ, հայ-ռուսական հարաբերություններ իրենց պատմության ընթացքում խորագույն ճգնաժամն են ապրում։
-Եթե տեղեկությունը հաստատվի, արդյո՞ք Հայաստանի իշխանությունների այդ քայլը կարող է նաեւ Արեւմուտքին սիրաշահելու նպատակ հետապնդել եւ արդյո՞ք այն տեղավորվում է «Նուվել Դաղմենի»-ին տված հարցազրույցում Փաշինյանի նշած նշված մանեւրների մեջ։
-Եթե իր կարծիքով նեոֆաշիստին Հայաստանում քաղաքական ապաստան տրամադրելը համարվում է փոխլրացնող կամ մանեւրի փորձ, ապա ես ցավում եմ, որ այդքան ցածր է ընկալումը եւ այդքան ոչ պրոֆեսիոնալ է մոտեցումը արտաքին քաղաքականության եւ արտաքին քաղաքական հզորագույն կենտրոնների հետ աշխատելու առումով։ Սա բացարձակապես ոչ թե մանեւրի, այլ երկկողմանի լրացուցիչ ռիսկերի գեներացման քայլ է՝ կրկնում եմ, եթե դա իրականում հաստատվի, բայց նաեւ փաստ է, որ մենք ունենք արտաքին քաղաքականության խորը ճգնաժամ։ Իշխանությունը չկարողացավ կողմնորոշվել արտաքին քաղաքական հարաբերությունների ոլորտում։ Նախ` հայտարարվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բայց ունենք բազմաթիվ խնդիրներ, ԱՄՆ-ի հետ եւս չի հաստատվում որեւէ լուրջ համագործակցություն։ Նույնիսկ արտաքին գործերի նախարարը չի կարողանում հանդիպել ԱՄՆ-ի իր գործընկերոջ հետ, չի էլ քննարկվում Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում որեւէ բարձր հանդիպում։ Ակնհայտ է, որ Փաշինյանի գործընկերները ոչ թե ԱՄՆ-ի իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն են, այլ ընդդիմադիր Դեմոկրատները։ Այսօրվա իշխանությունը գործընկերություն է հաստատել միայն ԱՄՆ ընդդիմության հետ, ինչի հետեւությունները թողնում եմ Ձեզ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ