ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը 09/02/2019 23:51 | Հետաքրքիր է իմանալ
Գրեթե մեկուկես դար անց Ռանևսկայան առաջվա պես հիացնում է իր տաղանդով և սուր արտահայտություններով:
123 տարի առաջ՝ 1896-ի օգոստոսի վերջին, Տագանրոգում ծնվել է լեգենդար Ֆաինա Ռանևսկայան: Բացի վառ կինոկերպարներից, դերասանուհուն են պատկանում նաև անհամար արտահայտություններ, որոնց հումորն ու դիպուկությունը հիացնում է մինչ օրս:
(Այս աշխարհի բոլոր հաճույքները կամ վնասակար են, կամ անբարոյականություն, կամ հանգեցնում են ճարպակալման)
Դերասանուհու իսկական անունն է Ֆաննի Գիրշևնա Ֆելդման (Fanny Girshevna Feldman): Նա ծնվել է հարուստ հրեական ընտանիքում: Ֆաինայի մայրը՝ տնային տնտեսուհին, դաստիարակում էր հինգ երեխա: Ֆաինան ուներ քույր՝ Բելլան, և երեք եղբայր (նրանցից մեկը մահացել է մանկության շրջանում): Ֆաինայի հայրը ազդեցիկ գործարանատեր է եղել: Նրան էր պատկանում ներկերի գործարանը, նա ուներ նաև խանութ, մի քանի տուն և նույնիսկ շոգենավ:
(Լավ է լինել լավ մարդ, որը հայհոյում է, քան՝ սուսիկ-փուսիկ, դաստիարակված անասուն)
Մանկուց ի վեր, Ֆաինան ցուցաբերել է անսանձ բնավորություն. նա կատաղորեն վիճում էր եղբայրների հետ, որոնք ծաղրում էին նրան կակազելու համար, նա չէր կարողանում ընկերություն անել նաև քրոջ հետ:
Փոքրիկ Ֆաինային հաճախ հիշեցնում էին, որ ինքը տգեղ աղջիկ է: Դրա մասին մտքերը նրան ստիպեցին ամաչել իր արտաքին տեսքից ամբողջ կյանքի ընթացքում:
(Երկրորդ կես ունենում են՝ ուղեղը, հետույքը և հաբերը: Իսկ ես ի սկզբանե ամբողջական եմ)
Ապագա դերասանուհու թատրոնով տարվելն սկսվել է այն բանից հետո, երբ 1913 թ-ին նա եղել է Անտոն Չեխովի «Բալենու այգի» ներկայացմանը Մոսկվայի արվեստի թատրոնում, որտեղ խաղում էին այդ տարիների աստղերը: Ռանեվսկայա կեղծանունը՝ վերցված այս պիեսից, հետագայում դարձել է նրա պաշտոնական ազգանունը:
(Կարևորը՝ կենդանի կյանքով ապրելն է, այլ ոչ թե հիշողության քունջ ու պուճախներում քչփորելը)
1915-ին մեկնել է Մոսկվա: Ռանևսկայան ապրում էր Բոլշայա Նիկիցկայա փողոցի վրա փոքրիկ սենյակում: Հենց այդ տարիներին էլ նա հանդիպել է Մարինա Ցվետաևային, Օսիպ Մանդելշտամին, Վլադիմիր Մայակովսկուն, տեղի է ունեցել նրա առաջին հանդիպումը դերասան Վասիլի Կաչալովի հետ: Ըստ Ռանևսկայայի հուշերի՝ նա սիրահարված էր Կաչալովին և հիանում էր նրա խաղով:
(Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի այն վատնել դիետաների, ժլատ տղամարդկանց և վատ տրամադրության վրա)
Իր անձնական կյանքում դերասանուհին այդպես էլ չունեցավ կանացի երջանկություն: Նա երբեք չի ամուսնացել, երեխաներ չուներ: Տղամարդկանց հետ միշտ նախընտրում էր ընկերություն անել:
Կինոյում Ֆաինա Ռանևսկայայի առաջին խաղը տեղի է ունեցել 1934 թվականին: Սկսնակ ռեժիսոր Միխայիլ Ռոմը՝ տեսնելով նրան բեմում, հրավիրել է «Թմբլիկ կինը» ֆիլմում տիկին Լուազոյի դերի կատարմանը (Գի դե Մաուպասանի հանրահայտ համանուն նովելը):
(Հեքիաթը՝ երբ ամուսնանում ես դոդոշի հետ, իսկ նա պարզվում է արքայադուստր է: Իսկ իրողությունը՝ երբ հակառակն է)
Ռանեվսկայան կատարել է շուրջ 30 դեր, մասնակցել է մուլտֆիլմերի կրկնօրինակմանը:
«Անիծվի այս տաղանդը, որն ինձ դարձրեց միայնակ», - գրել է դերասանուհին: Ճակատագիրը բաժին է հասցրել նրան երկար կյանք՝ 87 տարի: Նա տեսել է բոլոր ընկերների մաը և վերջին տարիներին շատ է տառապել մենությունից:
(Մենությունը՝ երբ ունես հեռախոս, բայց ձայն է տալիս միայն զարթուցիչը)
1986 թվականի օգոստոսի 29-ին այն տան վրա, որտեղ ծնվել է Ֆաինա Ռանևսկայան (Տագանրոգ, Ֆրունզեի փող.,տ. 10), տեղադրվել է հուշատախտակ:
(Սիրամարգի ամենագեղեցիկ պոչի տակ թաքնված է ամենասովորական հավի հետույքը: Այնպես որ՝ քիչ ոգևորվեք, պարոնայք)
Իսկ նրա մահվանից կարճ ժամանակ առաջ դերասանուհին դառը սարկազմով գրել է. «Երբ ես մեռնեմ, թաղեք ինձ և գրեք հուշարձանի վրա. « Մահացավ գարշանքից »...
(Երբ ես սկսում եմ գրել մեմուարներ, «Ես ծնվել եմ նավթարդյունաբերողի աղքատ ընտանիքում» նախադասությունից հետո ինձ մոտ ոչինչ չի ստացվում)
Ֆաինա Ռանևսկայան մահացել է 1984 թվականի հուլիսի 19-ին՝ սրտի կաթվածից և թոքաբորբից հետո: Նրան թաղեցին Մոսկվայի Դոնսկոյ գերեզմանատանը: Նրա գերեզմանը միշտ ծածկված է թարմ ծաղիկներով. դրանք ամբողջ տարվա ընթացքում բերում են երկրորդ պլանի թագուհու երկրպագուները:
(Ապրել պետք է այնպես, որ քեզ հիշեն նաև սրիկաները)
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ