ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախի անկախությունը մեր հպարտությունն է. Սեյրան Օհանյանի ուղերձը՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ 09/02/2019 10:39 | ԼՐԱՀՈՍ
Ազգային տոնացույցում երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար․ մայիսը, երբ մենք հպարտ ցնծությամբ նշում ենք փառահեղ հաղթանակների Եռատոնը, և սեպտեմբերը, երբ ազգովին Հայաստանի և Արցախի անկախությունը հռչակեցինք, այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
«Այսօր Արցախի Հանրապետության Անկախության 28-րդ տարեդարձն է։
Եվ այս թանկ, նվիրական տոնի կապակցությամբ ես առաջնահերթորեն շնորհավորում եմ արցախահայությանը, ողջ հայ ժողովրդին, որը, ցեղասպանություն ապրելով և, սակայն, վերածնվելով փյունիկի նման, 20-րդ դարավերջին վերակերտել է իր պետությունը, ծանրագույն մարտերում հաղթանակ կռել և այսօր էլ, անառիկ պահելով երկրի սահմանները, ներկայանում է աշխարհին իր խաղաղասեր, հպարտ, արարող, զորեղ տեսակով։
Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանում, Արցախում և սփյուռքում ապրող իմ սիրելի մարտական ընկերներին, այն գեներալներին, կադրային սպաներին, որոնք, կրթություն ստանալով խորհրդային միության ռազմական բուհերում, մեծ դերակատարում են ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ընթացքում և ընդգրկվելով հայկական բանակում՝ իրենց գիտելիքները ծառայեցրել հայկական զինված ուժերը զարգացնելու, հզորացնելու, հայոց պետականությունը կերտելու և պաշտպանելու, հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործին։
Որպես ավագ, զինակից ընկեր, որպես հրամանատար՝ ողջունում և շնորհավորում եմ հայկական բանակի բոլոր զինվորներին, սպաներին․ ես այսօր էլ ձեզ հետ եմ և զենքը ձեռքիս, եթե հարկ լինի, կկանգնեմ ձեր կողքին։
Մենք չունենք իրավունք և ո′չ մի քայլով ետ նահանջելու։
Արցախի անկախությունը մեր հպարտությունն է։
․․․Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշել Արցախի բնակավայրերից մեկում Ռայա մայրիկի խոսքերը, որ նա ասաց իր երկրորդ որդու հուղարկավորության ժամանակ․ «Ժողովո′ւրդ, ահա և ես իմ երկրորդ զավակին մատաղ արեցի մեր Հայրենիքը փրկելու համար․․․ Վա′յ ձեզ, եթե դուք թողնեք, որ թշնամիները գան ու պղծեն մեր որդիների շիրիմները»։
․․․Մեր հողը ներկվել, օծվել, սրբացել է նրանց արյունով։
Եվ մենք, հավերժ խոնարհվելով Արցախյան հերոսամարտի առաջին օրից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր մեր հաղթանակի և խաղաղության համար իրենց կյանքը զոհած քաջ հայորդիների անվան, սխրանքի ու փառքի առջև, պետք է վառ պահենք նրանց հիշատակը։
Մեր նպատակը միասնական մեկ Հայրենիքն է։
Լինե′նք համախմբված և անցյալի հաղթանակները հարգելով՝ շարունակե′նք կառուցել մեր ժողովրդի բարեկեցիկ ապագան՝ ապահովելով մեր պետության անվտանգությունը, խաղաղությունը և արժանապատիվ ներկայությունը հզորների կողքին», -գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ