ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սանիթեք» ընկերության այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա. Հակոբ Կարապետյան 09/02/2019 18:06 | Մեկնաբանություն
«Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Վերջինս, անդրադառնալով այսօր «Սանիթեք» ընկերության տարածած հայտարարությանը, գրել է.
«Հարգելի լրագրողներ ու ոչ միայն ))
«Սանիթեք» ընկերությունների տնօրեն Նիկոլաս Էլ Թաուիլի այսօրվա հայտարարության մեջ ոչ մի նոր բան չկա։
Ընկերությունը քաղաքապետարանից այս ընթացքում տուգանքներ է ստացել բացառապես պայմանագրի համաձայն՝ չկատարած կամ թերի կատարած աշխատանքի համար։
«Սանիթեք» ընկերության վերջին ամիսների, մեղմ ասած, թերի աշխատանքի ապացույցները ամեն քայլափոխի են՝ Երեւանի փողոցներում ու բակերում»,-գրել է Հակոբ Կարապետյանը։
Նշենք, որ ավելի վաղ «Սանիթեք» ընկերությունը տարածել էր հայտարարություն, որտեղ մանրամասնել էր, թե ինչով է պայմանավորված ընկերության ծառայությունների ոչ պատշաճ իրականացումը։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
««Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի եւ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլից,
Հարգելի պարոն քաղաքապետ, Ձեր կողմից բազմաթիվ անգամ հրապարակայնորեն նշվել է, որ «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրով քաղաքապետարանի միակ պարտականությունը վճարումներ կատարելն է, որը անշեղորեն իրականացվում է:
Պայմանագրին եւ ՀՀ օրենսդրությանը ծանոթ ցանկացածի համար ակնհայտ է, որ վճարումների կատարումը չի կարող լինել համայնքի միակ պարտականությունը, ինչի վառ օրինակ է մինչ օրս Երեւան քաղաքում աղբահանության իրականացման կարգի եւ աղբամանների տեղադրման վայրերի սահմանման Ձեր կողմից անշեղորեն խախտվող եւ նամակներից մեկով «ինչ որ քարտեզ եւ ընթացակարգ» ու «անհասկանալի» որակավորված օրենքով սահմանված Երեւանի համայնքի այս պարտավորությունը, որի բացակայության պայմաններում աղբահանությունը Ձեր կողմից ստեղծված հիմնարկի կողմից կատարվում է օրենքի կոպտագույն խախտումով եւ առանց որեւէ հիմքի:
Այսօրվանից սկսած սակայն ակնհայտ է նաեւ, որ Ձեր հայտարարությունների մյուս մասը եւս չի համապատասխանում իրականությանը, քանի որ ներկա պահի դրությամբ Երեւանի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ երկու պայմանագրերի շրջանակներում պակաս է վճարել ավելի քան 330 000 000 ՀՀ դրամ գումար՝ խախտելով պայմանագրով սահմանված վճարման ժամկետները:
Հատկանշական է, որ նշված գումարի մի մասն է միայն պայմանագրի համաձայն Ձեր կողմից համառորեն կիրառվող տուգանքները (որոնք վիճարկվում է մեր կողմից դատական կարգով), իսկ մյուս մասի վճարումը չի կատարվել առանց որեւէ պատճառաբանությամբ եւ պայմանագրի խախտումներով:
Այս ամենի արդյունքում Երեւան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը այլեւս վերջնականորեն վտանգված է, ինչպիսի պայմաններում ընկերության պայմանագրային ապահովումներն ու ռեզերվները չեն կարող բավականացնել գործունեության իրականացման համար, ուստի սույնով ծանուցում ենք առ այն, որ մեր ընկերությունների կողմից ծառայությունների ոչ պաշտաճ մատուցումը պայմանավորված է Երեւանի քաղաքապետարանի կողմից պայմանագրով սահմանված իր վճարման պարտավորության խախտմամբ:
Նման հնարավոր հետեւանքների մասին մենք բազմիցս նախազգուշացրել ենք Ձեզ, իսկ վերջին ծանուցումը ուղարկվել է մեր պայմանագրի ղեկավարի կողմից 28.08.2019 թ-ին: Նշվածի արդյունքում Ձեր կողմից ներկայացվող համապատասխանության եւ ձախողման ծանուցումներում նշված ծառայությունների մատուցումը այլեւս անհնար է պաշտաճ կատարել, իսկ կատարման նման անհնարինությունը ծագել է բացառապես Երեւանի քաղաքապետարանի կողմից վճարումները չկատարելու հետեւանքով եւ անհնարինությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երեւանի քաղաքապետարանի չի կատարել իր վճարման պարտավորությունները ամբողջությամբ:
Նշվածը հաշվի առնելով՝ խնդրում ենք սույնը դիտարկել որպես ներկայացվող ծանուցումների ընդհանուր պատասխան, քանի դեռ իրավիճակը չի փոխվել:
Կրկին անգամ հորդորում ենք կատարել պայմանագրով սահմանված վճարման պարտավորությունները ամբողջությամբ: Նախապես շնորհակալություն:
Հարգանքով՝ Նիքոլա Էլ Թաուիլից»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ