ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատմությունը խեղաթյուրելով Փաշինյանը քանդում է Արցախյան հիմնախնդրի ողջ իրավական բազան. քաղաքագետ 09/02/2019 23:23 | Քաղաքական
«Ես գրեթե համոզված եմ, որ սա ոչ թե մշակված քաղաքականություն է, այլ՝ սխալ, որը թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանը: Համոզմունքս գալիս է օրերս Հայաստանի դեսպանների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի արտաբերած մի շարք մտքեր լսելիս: Նա զարմացած ասաց, որ պատմական փաստերը խեղաթյուրվում են եւ լավ գիտակցված չեն ոչ միջնորդների կողմից, ոչ միջազգային հանրության, բայց անկեղծ ասած, գնահատականներն ու մոտեցումներն այնպիսին էին, որոնք թույլ են տալիս եզրակացնել, որ Փաշինյանն ինքը նոր է սկսել ուսումնասիրել Արցախյան հիմնախնդրի պատմական, փաստագրական մասը, պատմությունը եւ ինչ-որ բացահայտումներ արել իր համար նաեւ բանակցությունների ընթացքում եւ որպես նոու-հաու ներկայացնելու է հանրությանը»,- «Փաստինֆո»-ին ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` անդրադառնալով Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանը:
Վարչապետի այսօրվա գրառումն, ըստ քաղաքագետի, ցույց է տալիս, որ Արցախյան հիմնախնդրի պատմության ուսումնասիրությունը Փաշինյանն անում է ինքնուրույն եւ, այնուամենայնիվ, իրողություններն ու փաստերը սխալ է հասկանում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ ուղերձի հրապարակումը Ֆեյսբուքում գրել էր. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է:Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին»:
«Այնուամենայնիվ Արցախի Հանրապետությունն անկախությունը հռչակել է Խորհրդային Միությունից՝ համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության եւ գործող օրենսդրության, այսինքն ճիշտ այն ճանապարհն է ընտրել, որոնք ընտրել են Խորհրդային Միության մյուս հանրապետությունները եւ Արցախը դուրս է եկել հենց ԽՍՀՄ կազմից եւ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի կազմից»,-շեշտեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Քաղաքագետը բացատրում է՝ Խորհրդային Ադրբեջանի օրենսդրությունը նման ընթացակարգ չուներ, այլ ուներ միայն համաժողովրդական հանրաքվեի ուղին, որ չի եղել: «Երբ Փաշինյանն ասում է, որ Արցախը անկախացել է Խորհրդային Ադրբեջանից, նա հնարավորություն է տալիս հակառակորդին պնդելու, որ նման ընթացակարգ Արցախը չի անցել եւ հետեւաբար, հնարավորություն է տալիս Արցախի անկախության իրավական բազան կասկածի տակ դնել: Սա խոցելի է դարձնում մեր դիրքորոշումը, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ Փաշինյանին պարզ հարց է հնչելու, թե դուք ասում եք, որ Արցախը դուրս է եկել Խորհրդային Ադրբեջանի կազմից, բայց դրա համար պետք է լիներ համապետական հանրաքվե, որը տեղի չի ունեցել: Սա ցույց է տալիս, որ մի կողմից Փաշինյանը սկսել է հետաքրքրվել պատմությամբ, բայց մյուս կողմից, դա անում է շատ իմիջիայլոց, սխալ հասկանալով ու մեկնաբանելով եւ, որ ամենավտանգավորն է՝ այդ սխալ հասկացածը՝ քաղաքական օրակարգ բերելով»,-մտահոգություն է հայտնում քաղաքագետը՝ շեշտելով, որ Փաշինյանի այս մոտեցումը ընդհանրապես քանդում է ողջ իրավական բազան, որը 30 տարի շարունակ կառուցվել է՝ սկսած 1988 թվականից, մինչդեռ Արցախի Հանրապետությունն օգտվել է ԽՍՀՄ օրենսդրության եւ Սահմանադրության, ինչպես նաեւ միջազգային իրավունքի հնարավորություններից:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով, այս տեսակետից հայկական կողմերի իրավական բազան անխոցելի եւ դա բոլորն են հասկանում: Քանդելով այս հիմքը՝ Փաշինյանն ինքն է խեղաթյուրում պատմությունը, որի մեջ օրեր առաջ մեղադրում էր միջազգային հանրությանն ու միջնորդներին: Ըստ քաղաքագետի, մտահոգիչ է, որ փաստորեն, բանակցային սեղանի շուրջ նստում է մի բարդ, որի գիտելիքի բազան մեղմ ասած, չի բավարարում Արցախյան հիմնախնդիրը լուծելու պատասխանատվությունն ստանձնելու համար: «Եթե նման հանրագիտարանային ճշմարտություններում է սխալվում, բնականաբար, այլ՝ ավելի նուրբ հարցերում, վստահաբար, նա անպաշտպան է, ինչը թույլ է տալու հակառակորդին եւ ինչու չէ, նաեւ միջնորդներին, որոնք ուզում են ինչ-որ հանգուցալուծման գալ, լուրջ փոփոխություններ իրականացնել թե բանակցային պրոցեսում, թե հակամարտության կարգավորման տրամաբանության մեջ»:
Քաղաքագետն ընդգծում է՝ արդեն իսկ որոշ գործընթացների ականատեսը եղել ենք: Մասնավորապես, տեսանք, թե ինչ հեշտությամբ Փաշինյանը խաբվեց Ալիեւին եւ բանակցային օրակարգից Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները փոխարինեց Դուշանբեի վերելակային պայմանավորվածությամբ:
«Նա որքան խոսում է հիմնախնդրի մասին, այնքան երեւում է, որ կոմպետենտ չէ եւ որեւէ անելիք չունի հայ ժողովրդի համար այդքան կարեւոր հարցի կարգավորման գործընթացում»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյան:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից