Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Կառավարությունն անմնացորդ շահագրգռված է արտադրողների հաջողություններով, արտադրանքի ծավալների մեծացմամբ 08/31/2019   16:11  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ: Այս մասին հայտնում են կառավարության լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի  տնտեսության արտահանման միտվածության ապահովումը: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանն աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցն այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է  պատճառը, որ  կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում,  որպեսզի կարողանա ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և դրանց ճիշտ կառավարել ու արձագանքել:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում ճիշտ բանաձևեր դրվեն:

«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների էական աճ  է նկատվում: Այստեղ կարևոր է, որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ մինչ այս ինքն առանձին հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների հետ, վեր հանել նրանց խնդիրներն ու առաջարկությունները: Նախարարի խոսքով` մասնավոր հատվածի ներկայացուցիչներն Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել շուրջ 120 առաջարկություններ, որոնք գտնվում են քննարկման փուլում: 

Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես ուզում եմ արձանագրել, թե մենք ի՞նչ ենք ուզում: Մենք ուզում ենք, որ դուք ավելի շատ արտադրեք, ավելի շատ արտահանեք, բնականաբար, ավելի շատ եկամուտ ստանաք, ավելի շատ հարկ վճարեք և այսպես շարունակ: Մենք ինչպես հաշվարկում ենք` պետք է որ նույնն էլ դուք ցանկանաք, այս դեպքում ցանկությունների հակասություն չկա, պարզ է, որ այդ ամենի մեջ պետք է լինի ճիշտ բալանս: Հետևաբար, այստեղ պետք է թիմային աշխատանք լինի և շատ կարևոր է, որ երբ ասում ենք դուք` նկատի ունենք նաև ոլորտները և ոլորտում աշխատող կոնկրետ մարդկանց: Մեզ համար շատ կարևոր է համոզված լինել, որ մենք ստեղծում ենք հավասար պայմաններ առանց բացառության բոլոր խաղացողների և գործող անձանց համար:

Իհարկե, մենք այս ընթացքում էլ արել ենք գործողություններ, որոնք մեր տրամաբանությամբ պետք է այդ պրոցեսին նպաստեն, բայց հիմա հասունացել է այն ժամանակը, որ դուք ամբողջ ծավալով պետք է ներգրավված լինեք այդ պրոցեսի մեջ, որպեսզի մեր մշակած քաղաքականությունները ձեզ հետ օրգանական կապ ունենան: Ի՞նչպես է լինում. սովորաբար կառավարությունն ինչ-որ քաղաքականություն է մշակում, տալիս է ոլորտին և ասում՝ այսպես պետք է աշխատեք, ու այդտեղ երբեմն օտար մարմնի ռեակցիան է առաջանում: Մենք ուզում ենք, որ այս պրոցեսը լինի օրգանական, որ այն որոշումները, որոնք կկայացվեն, դրանց հեղինակ համարվի ոչ միայն կառավարությունը, այլ նաև դուք, որպեսզի դրանք լինեն բոլորիս կողմից ընդունված խաղի կանոնները, որոնք նույնքան հարազատ կլինեն կառավարության և ոլորտների ներկայացուցիչների համար, ու մենք բոլորս իմանանք, որ իրար հետ պայմանավորվել ենք, աշխատում ենք այսպես: Մեր աշխատանքի տրամաբանությունը կրկին գալիս հանգում է այդ նույն կարգախոսին` հարստացեք և հարստացրեք: Հարստանալը ձեր պարագայում` բնականաբար եկամուտ ստանալը, մեր պարագայում` ավելի շատ հարկեր վճարելը, որպեսզի կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ ունենա նաև բարելավելու այն միջավայրը, որում դուք աշխատում եք: Ընդ որում, ես համարում եմ, որ սա այս պահից սկսած պետք է լինի չկանգնող, շարունակական պրոցես: Պետք է կարողանանք ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որ արդյունքում այս կարգի փոխգործակցության համար նոր խթաններ անհրաժեշտ չլինեն, ինքն ինքնաշխատ եղանակով շարունակի աշխատել»: 

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են պետական գնումների համակարգի վերադասավորմանը, պետական պատվերի ժամկետի երկարաձգմանը, տարբեր արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին, կառավարության աջակցության, խթանման գործողություններին, շուկայում հավասար պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների ապահովմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը, բանկերի հետ համագործակցությանը, վարկային տոկոսադրույքներին, դրամային փոխանցումներին վերաբերող հարցեր: 

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը «B1»-ից «Ba3» բարձրացնելու գործում կարևորագույն արձանագրումներից մեկն այն է, որ  մեր երկրի տնտեսության մեջ տեղի է ունենում դիվերսիֆիկացիայի պրոցես, նախկինի նման կախվածություն չունենք: Կառավարության ղեկավարը և գործարարները տնտեսության խթանման գործում կարևորել են նաև հողային ռեֆորմի իրականացումը բոլոր ոլորտների համար` սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած արդյունաբերությունով:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` Էկոնոմոիկայի նախարարության պատասխանատուները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կունենան երկշաբաթյա կտրվածքով` խնդիրներին առավել առարկայական և կոնկրետ լուծումներ գտնելու համար:

Ամփոփելով, վարչապետը նշել է, որ նման հանդիպումների նպատակն է նաև, որպեսզի գործարարները տեսնեն, որ կառավարությունն անմնացորդ շահագրգռված է արտադրողների հաջողություններով, արտադրանքի ծավալների մեծացմամբ: «Որովհետև հասկանում ենք, որ դրանով ստեղծվում են նոր աշխատատեղեր, գալիս են նոր հարկեր»,- ասել է գործադիրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում արտադրական տարածքները վեր են ածվել առևտրային տարածքների և կառավարությունը հույս ունի, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ դրանք կվերածվեն արտադրական տարածքների, իսկ լքված արտադրական տարածքները կլցվեն կյանքով: «Մենք համագործակցության համար բաց ենք, մեր հիմնական անելիքն է, որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա: Դրա ճանապարհն արտադրությունն է: Ի դեմս ձեզ մենք տեսնում ենք մեր դաշնակցի և ուզում ենք այնպես անել, որ դուք էլ կառավարությանը տեսնեք որպես դաշնակցի»,- ասել է վարչապետը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:35 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍԴուք «բավականին առաջ եք գնացել»՝ նշելով, որ «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար». Ա. Աշոտյանի բաց նամակը
12:57 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
12:54 31/08/2019  |  ՏնտեսությունՊետք է բալանսավորել անշարժ գույքի շուկան. Փաշինյան
10:40 31/08/2019  |  ՄամուլՊոպուլիզմի փորձությունը. Քաղաքացիական արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը. «Առավոտ»
15:10 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՏորոնտոյում կցուցադրվի «Մենակ չեմ» ֆիլմը՝ Հայկական հեղափոխության մասին
10:30 30/08/2019  |  ՄեկնաբանությունԱյս տարի Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի. ՀՀ վարչապետ
09:36 30/08/2019  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը նախատել է դեսպաններին. զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին. «Հրապարակ»
20:06 29/08/2019  |  Բնապահպանական իրավունք«Մտածելու շատ բան կա». Փաշինյանը՝ «Էլարդի» հետ Skype կոնֆերանսի մասին
09:25 29/08/2019  |  ՄեկնաբանությունՏնտեսական ակտիվության ցուցանիշը 8.1 տոկոս է. սա հրաշալի թիվ է. ՀՀ վարչապետ
16:36 28/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀոկտեմբերի 1-ից կբարձրացվեն անտառապահների եւ անտառապետերի աշխատավարձերը

Արխիվ

[]