Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ» 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ» 11/22/2024   08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ» 11/22/2024   07:58 Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ» 11/21/2024   23:47 Սպիտակ տունը պատասխանել է ռուսական «Орешник» հրթիռի արձակմանը 11/21/2024   23:33 Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան 11/21/2024   23:23 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում 11/21/2024   23:06 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   22:53 Չեխիայում մոտ հազար ուժայիններ բողոքում են ցածր աշխատավարձի դեմ 11/21/2024   22:36 Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իսպանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկառդո Մարտինես Վասկեսին 11/21/2024   22:22 Սիրիայում հրթիռակոծվել է ԱՄՆ-ի ռազմաբազան 11/21/2024   22:11 Ոստիկանի նախկին կինը խաղամոլության պատճառով թունավորել է 14 ընկերների 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   21:35 Ռուսական նորագույն զենքին հակազդելու միջոցներ գոյություն չունեն. Պուտին 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/21/2024   21:24 Թաթոյանն անդրադարձել է սահմանային և իրավական անվտանգության մարտահրավերներին և Արցախից հայերի զանգվածային բռնի տեղահանմանը 11/21/2024   20:59 Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարարի հետ 11/21/2024   20:46 Պաղեստինը պաշտպանել է Նեթանյահուի եւ Գալանտի ձերբակալման ՄՔԴ-ի օրդերը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:32 Բասկետբոլի մեր թիմը հանդիպելու է բավական ուժեղ Ավստրիայի հավաքականի հետ 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   20:14 Եւս մեկ բրոնզե մեդալ 11/21/2024   20:07 «Ռոսկոմնադզորն» արգելել է գիտական տարածել VPN-ի մասին 11/21/2024   19:59 Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ 11/21/2024   19:42 Ֆինլանդիան կդադարի փախստականներին մշտական կացության կարգավիճակ տալ 11/21/2024   19:29 Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա 11/21/2024   19:20 Ուսանողների մոտ պայքարելու մոտիվացիա կա, հեշտ չի լինելու նրանց Բրյուսովի շենքերից հանելը. Ցոլակ Ակոպյան 11/21/2024   19:06 Ժամկետային զինծառաողներ Սամվել Գրիգորյանն ու Հրայր Ալիխանյանը նվաճել են բրոնզե մեդալներ 11/21/2024   18:59 ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը 11/21/2024   18:58 Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին 11/21/2024   18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   18:18 ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին 11/21/2024   18:01 Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել . «Հետք» 11/21/2024   17:56 Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել 11/21/2024   17:52 Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. Ամփոփում 11/21/2024   17:49 Ինչ կանոններ պետք է պահպանել ընթրելիս չգիրանալու համար
11/20/2024   15:33 Հայաստանը կանանց ձեռքերում է. Իշխանությունում ևս մեկ թև է ձևավորվել՝ Աննա Հակոբյանինը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/20/2024   12:51 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հրաժարվում է վայր դնել մանդատը, նա խորհրդարանում է 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին

Դուք «բավականին առաջ եք գնացել»՝ նշելով, որ «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար». Ա. Աշոտյանի բաց նամակը 08/31/2019   13:35  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բաց նամակով դիմել է  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Ստորև ներկայացնում ենք այն.

«Հարգելի պարոն Փաշինյան:

 Չէ, ի պաշտոնե այսպես կդիմեմ.

 Մեծարգո պարոն վարչապետ,

 Իշխանազավթումից հետո Ձեր պաշտոնավարման ողջ ընթացքում եղել և մնում եմ Ձեր քաղաքական մրցակիցն ու ընդդիմախոսը, և այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազումառիթներ և հարթակներ՝ արտահայտելու իմ քաղաքական դիրքորոշումներն ու մատնանշելու այն սխալները, բացթողումներն ու վրիպումները, որ թույլ եք տվել Դուք և Ձերկառավարությունը:

 Հայաստանի արտաքին քաղաքականության արդի վիճակին նվիրված իմ վերջին ուղիղ եթերի քննադատությանը Ձեզ պատկանող թերթի, ըստ ամենայնի՝ հենց Ձեր կողմից գրվածխմբագրականով փորձել եք պատասխանել ինձ: Ընդգծելով իմ քննադատության մեջ հնչեցրած հարցադրումների կարևորությունը, հարկ եմ համարում անդրադառնալ Ձերարձագանքին:

Եվ այսպես:

Ձեզ դուր չի եկել, որ Սերժ Սարգսյանի օրոք Արցախյան հակամարտության կարգավորման բանակցված փաթեթը ես անվանել եմ լավագույնը: Ուզում եմ շեշտել, որ այդ փաթեթըանվանել եմ լավագույնը, ոչ թե կատարյալը, հետևաբար Ձեր հոդվածում շահարկվող փոխզիջումային թեզերը հանրությանը մոլորեցնելու հերթական անհաջող փորձն են, մանավանդ, որ թույլ եք տվել Ձեզ նաև փաստերի կոպիտ աղավաղում: Տպավորություն ունեմ, որ բանակցային վերջին փաստաթղթերը կամ ամբողջությամբ չեք կարդացել, կամ ընթերցել եք, բայցչեք ընկալել։ Արցախյան հարցի խաղաղ լուծումը, ինչպես հայտնի է, հնարավոր է միայն փոխզիջումների հիման վրա: Եթե դիմացինը փոխզիջումների պատրաստ չէ, ապա մենքկռվելու ենք մինչև վերջ: Մենք երբեք այլ բան չենք ասել: Սակայն Դուք «բավականին առաջ եք գնացել»՝ պաշտոնավարման ընթացքում մի քանի անգամ շեշտելով և դրանից հետոհպարտանալով Ձեր այն թեզով, որ «հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար»: Ձեզանից առաջ Հայաստանի ոչ մի ղեկավար նման «մեծահոգություն» չէր ցուցաբերել: Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթը ենթադրում էր ԼՂ կարգավիճակի վերջնական հստակեցում իրավական պարտադիր ուժ ունեցող եւ օրակարգը ոչնչովչսահմանափակող հանրաքվեի միջոցով: Հիշեցնեմ Ձեզ նաև, թե 2016 թվականին ինչպես էր Ադրբեջանի նախագահը բողոքում իր կառավարության նիստին, որ Արևմուտքը ստիպում էիրեն ճանաչել Արցախի անկախությունը: Այ եթե Ալիևի հետ բանակցային գործընթացի նախապատմությունը քննարկելու փոխարեն Ձեզ նեղություն տայիք և այս հարցի շուրջ խոսեիքհայկական կողմից բանակցողների հետ, կամ եթե Ձեր թանկագին ժամանակից հատկացնեիք բանակցային թղթապանակի մանրակրկիտ ուսումնասիրությանը, ապա ավելի ազնիվ ևճշգրիտ կլինեիք Ձեր գնահատականների մեջ:

Հիշում եմ մեր հարցուպատասխանն Ազգային Ժողովում, որի ընթացքում Դուք Ձեզ բնորոշ անբռնազբոս կեցվածքով հրապարակ նետեցիք մի հերթական ապատեղեկատվություն առայն, որ մեր իշխանությունները «բանակցել են միայն հող հանձնելու մասին», ու եթե ես տեսնեմ այդ փաստաթղթերը, ապա «հոգեբանի կարիք կունենամ»: Դուք ինձ խոստացաք ցույցտալ այդ փաստաթուղթը, ես էլ ծանոթ խառնեցի, նախապես լավ հոգեբան գտա, երկու անգամ զանգահարեցի Ձեր ընդունարան՝ հանդիպելու համար, ու պարզվեց՝ ապարդյուն, քանզիմի քանի անգամ խուսափելուց հետո, Դուք ինձ անձամբ խոստովանեցիք, որ փոշմանել եք Ձեր խոստման համար: Այսպես պայթեց հող «հանձնող նախորդ ռեժիմի» միֆը, իսկ իմծանոթ հոգեբանը մնաց առանց լուրջ պոտենցիալ այցելուի:

Ձեր խմբագրականում Դուք փաստացի հաստատեցիք, որ իմ մեղադրանքները Ձեզ՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները ջրելու մասինիրականությանը համապատասխանում են: Դուք չփորձեցիք անգամ «երես փրկել», ու ընդգծել, որ այս տարի Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստիարձանագրության մեջ հիշատակել եք դրանք, էլ չասեմ Ձեր ԱԳՆ-ի երկու ուշացած հայտարարությունների մասին: Ճիշտ էլ արել եք, քանզի լավ գիտեք, որ այնգամ այդհիշատակումները այլևս բացառապես ներքին լսարանի համար էին, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում դրանք արդեն 1.5 տարի է, ինչ չեններառվում: Էլի շնորհակալ եմ, որ Ձեր խմբագրականում չգրեցիք այն, ինչ մի քանի ամիս առաջ հայտարարում էիք տեսախցիկների առջև. «Ադրբեջանը պնդում է, որ այդպիսիպայմանավորվածություններ չեն եղել»: Սակայն իրոք անկեղծ ցավ եմ ապրում, որ այդ պայմանավորվածությունները Ձեր թեթև ձեռքով դուրս են մնացել բանակցային օրակարգից ուԴուք դա նորմալ եք համարում, այսինքն փաստացի սրբագրում եք Ադրբեջանի՝ նաև դիվանագիտական պարտությունը ապրիլյան պատերազմում: Ցավում եմ նաև, որ չեք գիտակցումմիջազգային հետաքննիչ մեխանիզմների ներդրման կարևորությունը խաղաղության ամրապնդման, նոր պատերազմական գործողությունները կանխելու և առողջ բանակցայինմիջավայր ստեղծելու հարցում:

Ինչ վերաբերում է «այնքան ուժեղ լինեիք, որ ձեզ վրա չհարձակվեին» թեզին, ապա այն նույնպես մակերեսային սոփեստություն է, քանզի Ձեր ղեկավարման օրոք, անգամ Դուշանբեիվերելակից հետո, սահմանային միջադեպերն ու զոհերը, ավաղ, դառնում են առօրեական, այն տարբերությամբ, որ մեր ժամանակ ՊՆ-ն զոհերի մասին տեղեկությունները չէրթաքցնում: Եվ հետո, մի քիչ էլ Ձեր թանկագին ժամանակից հատկացրեք միջազգային օրինակներն ուսումնասիրելու համար և հասկացեք, որ, օրինակ, անգամ Իսրայելի նմանզարգացած, հզոր և տեխնոլոգիական բանակի դեպքում իսրայելա-արաբական ճգնաժամը չի սառեցվել, և ոչ մի արաբ ազգայնականի մտքով չի անցնում հաշտվել Իսրայելի հետ այնհիմնավորմամբ, որ նա շատ ավելի ուժեղ է:

Փորձելով ինձ հակադարձել, նաև հիշատակում եք «80-ականների զենքի» մասին հայտնի արտահայտությունը: Իրականում 80-ականների զենքը հին զենք չէ ու կրկին ցավում եմ, որպետության ղեկը ստանձնելով, չեք հասկացել, թե ինչ իրական ուղերձ էր պարունակում այդ հայտարարությունը և ում էր ուղված: Ի դեպ, մի հատ էլ, որպես վարչապետ, ծանոթացեքՀայաստանի ռազմական սպառազինությունների ցանկին և խորը շունչ քաշեք: Ինչ վերաբերում է Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցությանը, ապա այնշարունակվում է նաև Ձեր օրոք։ Ավելին, օրերս հայտնի դարձավ, որ զենք մատակարարող ռուսական մի ընկերություն դատի է տվել Հայաստանին մատակարարման տենդերներիցմեկի հետ կապված պատմությունների պատճառով: 

Խորապես ցավում եմ, որ այդպես էլ չեք հասկանում ապրիլյան պատերազմի իրական պատճառները և Ձեր հսկայական մեղավորությունն ունեք այդ պատերազմի արդյունքներիվարկաբեկման մեջ: Որպես պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարի, բարեկամաբար խորհուրդ եմ տալիս Ձեզ արագընթաց կերպով ուսումնասիրելռազմարվեստի այբուբենը, պատերազմների նպատակները՝ հասկանալու համար, թե ինչ է հաղթանակը և ինչ է պարտությունը: Հորդորում եմ նաև կարդալ Հրանտ Տեր-Աբրահամյանի«Ապրիլյան պատերազմի այլընտրանքային պատմությունը» հոդվածը https://timestream.mediamax.am կայքում:

Անցանք հեղափոխության կապիտալիզացիային:

Այո, Ձեր կողմից այդքան գովերգած «թավշյա հեղափոխությունը» Հայաստանի արտաքին քաղաքականության ոչ մի ոլորտում որևէ տեսանելի, շոշափելի և բեկումնայինառաջխաղացման չի բերել: Դուք դա լավ գիտեք և փաստացի անձամբ եք խոստովանել դեսպանահավաքի Ձեր ելույթում: Չգիտեմ որտեղից վերցրեցիք, որ ես նկատի եմ ունեցելայսպես ասած cash-ը: Մենք երբեք այդպես չենք մտածել, առավել եւս՝ այդպես չենք աշխատել։ Դա ավելի շուտ Ձեր գործելաոճն է: Ուստի ստիպում եք հիշեցնել, որ Դուք եք ԱզգայինԺողովի ամբիոնից նախ դժգոհել, որ ԱՄՆ-ն Ձեզ բավարար աջակցություն չի ցուցաբերում, իսկ Բրյուսել կատարած առաջին այցից անմիջապես հետո, հենց “Զավենտում” օդանավակայանում հայ լրագրողներին քմծիծաղով պատմում էիք, որ դժգոհ եք ԵՄ-ի կողմից Ձեզ մեծ փող չտալու փաստից, իսկ մանր փողերի կարիք չունեք, քանզի կարող եքստանալ՝ թափ տալով որոշ խոշոր օլիգարխների (այն ժամանակ Հայաստանում դեռ կային օլիգարխներ) գրպանները:

Ուրախ եմ, երբ ասում եք, որ գեոպոլիտիկ ռեվերսներ չեն լինելու: Մեր նպատակներից է, որ Դուք մշտապես այդպես կարծեք: Հուսադրող է, որ հասկացել եք այլ հետխորհրդայիներկրների փորձը և դասեր քաղել: Եթե ուշադիր լինեք, կնկատեք, որ անգամ ամենաթեժ ներքաղաքական թոհուբոհի մեջ մենք շատ նրբանկատ ենք երկրի անվտանգության հարցերում: Փակագծեր չբացեմ, հուսով եմ, հասկացաք… Սակայն մտահոգություններ ունեմ, որ Ձեզ սատարող քաղաքական թիմում ոչ բոլորն են կիսում այդ տեսակետը: Որ Ձեր մերձավորհայտնի շրջանակներ չեն հրաժարվել Հայաստանը գեոպոլիտիկ խրամատի վերածելու իրանց մտադրություններից: Որ «տեսաք, ոնց Նիկոլը Պուտինին տեղը դրեց» տիպիիշխանամերձ քարոզչական տոքսիկ հնարքները և Ձեր որոշ պատգամավորների անհեթեթ քվեարկությունները խորհրդարանական վեհաժողովներում պատահականություններ չեն:

Իհարկե, կապիտալիզացիան միայն ֆինանսական օգնությունը չէ, այլև քաղաքական օրակարգի առաջխաղացումը: Խնդրում եմ պատասխանել ինձ, թե, օրինակ, ԵՄ-ի հետ ի՞նչքաղաքական հարց է հեղափոխության շնորհիվ առաջընթաց գրանցել: CEPA-ի վավերացու՞մն է արագացել (հիշեցնեմ, որ երեք ամսից կլրանա Սերժ Սարգսյանի խոշորագույնարտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը համարվող եվրոպական համաձայնագրի ստորագրման 2-րդ տարին, ԵՄ անդամ 12 երկիր, ըստ Եվրոպական պաշտոնական ռեգիստրի, այս պահին չի ավարտել համաձայնագրի վավերացման գործընթացը, իսկ ամենալավատեսական սցենարով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը վերջնականապեսկվավերացվի Եվրոպական խորհրդարանի կողմից միայն մինչև 2021 թվականի ավարտը): Վիզաների ազատականացման երկխոսությու՞նն է մեկնարկել (այս հարցով նույնպես որևէդրական տեղաշարժ չկա, անգամ Ձեզ անթաքույց համակրող ԵՄ արդեն նախկին դեսպանը և Ձեր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը իրենց վերջին գնահատականներում, մեղմասած, լավատես չէին): Ղարաբաղի հարցո՞վ եք ստացել աննախադեպ աջակցություն (հիշեցնեմ Տուսկի և Մոգերինիի թափանցիկ և կտրուկ ակնարկները Արցախը բանակցայինսեղանին վերադարձնելու առաջարկը մերժելու մասին): 

Նման մանրակրկիտ վերլուծություն «հեղափոխության կապիտալիզացիայի» փուչիկության մասին կարող եմ անել նաև Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի, Իրանի հետքաղաքական օրակարգերի շուրջ: Բայց կխնայեմ Ձեր առանց այդ էլ թանկագին և սուղ ժամանակը, հույս ունենալով, որ այդ խնայողությունը չի մսխվի հերթական անհեթեթ լայվի կամտոնավաճառ-ցուցահանդես այցելելու վրա, այլ կծառայի պետության անվտանգությանը վերաբերող հարցերում մի քանի կարևոր փաստաթուղթ ավել կարդալու, մի քանի խելացի ևգիտակ մարդկանց հետ զրուցելու, կամ մենակ մնալուց ինքնաքննադատական ներքին վերլուծության վրա:

Հ.Գ. Ի դեպ, այն հոգեբանի տվյալները դեռ ունեմ, ինձ պետք չեկավ: Եթե կարիքը զգաք՝ ասեք, փոխանցեմ:

Հարգանքով՝

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ»,-գրել է Արմեն Աշոտյանը։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:57 31/08/2019  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին
12:54 31/08/2019  |  ՏնտեսությունՊետք է բալանսավորել անշարժ գույքի շուկան. Փաշինյան
10:40 31/08/2019  |  ՄամուլՊոպուլիզմի փորձությունը. Քաղաքացիական արիություն է պահանջում ոչ պոպուլիստական բաներ ասելը. «Առավոտ»
15:10 30/08/2019  |  ԼՐԱՀՈՍՏորոնտոյում կցուցադրվի «Մենակ չեմ» ֆիլմը՝ Հայկական հեղափոխության մասին
12:09 30/08/2019  |  ՄեկնաբանությունԱրցախյան հակամարտության մեջ Հայաստանը «ժողովրդավարական դրոշակով» ինչպե՞ս է հասնելու հայանպաստ լուծման. Աշոտյան
10:30 30/08/2019  |  ՄեկնաբանությունԱյս տարի Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի. ՀՀ վարչապետ
09:36 30/08/2019  |  ՄամուլՆիկոլ Փաշինյանը նախատել է դեսպաններին. զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին. «Հրապարակ»
20:06 29/08/2019  |  Բնապահպանական իրավունք«Մտածելու շատ բան կա». Փաշինյանը՝ «Էլարդի» հետ Skype կոնֆերանսի մասին
14:26 29/08/2019  |  ՄեկնաբանությունԶարմանալի էր արտաքին գործերի նախարարի շեփորային ելույթը. Աշոտյան
09:25 29/08/2019  |  ՄեկնաբանությունՏնտեսական ակտիվության ցուցանիշը 8.1 տոկոս է. սա հրաշալի թիվ է. ՀՀ վարչապետ

Արխիվ

[]