ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոտայքում երկու անձի դաժան սպանության հետքերով՝ 34-ամյա բնակիչը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման 08/31/2019 18:53 | ԳՈՐԾ #
Կոտայքի մարզի 34-ամյա բնակիչը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման՝ երկու անձի դաժան սպանության համար։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Կոտայքի մարզում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունների գործով դատավճիռն օրինական ուժ է ստացել օրերս՝ օգոստոսի 16-ին։
Սպանության զոհերը եւս Կոտայքի բնակիչներ են, որոնց մեղադրյալը ճանաչել է վաղուց։ Դատարանում նա ընդունել է մեղադրանքը, զղջացել կատարվածի համար, բայց հրաժարվել ցուցմունք տալուց: Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին՝ նա նշել է, որ եղել է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ սպանությունն էլ տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ։ Սպանելուց հետո, զոհի՝ Վարդուհի Սիմոնյանի դիակի վրայից վերցրել է վզնոցը, թևնոցը, մատանին, ականջօղները և, որքանով հիշել է, 5000 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև, Վարդուհու և մյուս զոհի՝ Սամվելի, անձնագրերը, բնակարանի բանալին և բջջային հեռախոսները։ Դիակները թաղել է դաշտում՝ հոր եւ ընկերոջ հետ: Մեղադրյալը նաեւ պատմել է, որ դիակները թաղելուց հետո, դեպքի վայրից հեռացել են և «Չայնի» տանող ճանապարհին դեն է նետել զոհերի բջջային հեռախոսները, իսկ անձնագրերը պահել է տանը:
Հիշեցնենք, որ 2017թ. նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի վարչական տարածքում գտնվող հանդամասում հայտնաբերվել էր երկու դի՝ իգական ու արական սեռի։ Հետագայում պարզվել էր, որ նրանք դեռեւս սեպտեմբերից անհետ կորած համարվող 56-ամյա Վ. Սիմոնյանի և 53-ամյա Ս. Ալիխանյանի դիակներն են: Քննությամբ պարզվել էր սպանության հանգամանքները՝ եղանակը, մեղադրյալի ինքնությունը։
Քրեական գործի տվյալներով՝ Սամվել Ալիխանյանը և Վարդուհի Սիմոնյանը սպանվել են 2017թ. սեպտեմբերի 18-ին՝ Կոտայքում գտնվող առանձնատներից մեկում՝ Հրազդան քաղաքի` 1985թ. ծնված բնակչի կողմից կիրառված բռնության հետևանքով: Պարզվել է, որ տուժողները և Հրազդանի բնակիչը եղել են ծանոթներ, և դեպքի օրը վերջինիս հայրական տանը նրանց միջև գումարային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 1985թ. ծնված տղամարդը ծեծել է նրանց, ապա մետաղական լարով խեղդամահ արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:
Մեղադրյալի հայրը՝ վկա Գ. Հակոբյանը, նշել է, որ սպանության օրը Վ. Սիմոնյանը, Ս. Ալիխանյանը և Լ. Հակոբյանը եղել են իրենց գյուղի տանը՝ Ջրառատում, որտեղ ոչ ոք չի բնակվում:
Սպանության դեպքի մանրամասները հայտնի են դարձել մյուս վկայի՝ Ս.Գեւորգյանի ցուցմունքներից, ով նրանց հետ գտնվել է նույն տանը, բայց այլ սենյակում։ Նա պատմել է, որ «ժամը մոտավոր 19.00-ի սահմաններում հյուրասենյակից լսել է խռխռոցի ձայներ, գնացել է հյուրասենյակի կողմը և տեսել, որ Լութոն երկու ձեռքով բռնել է Սամոյի վզից և խեղդամահ է անում, զարմացած ու վախեցած, թե էս ինչ է անում, նրան քաշել է դեպի միջանցք, որ հանգստացնի, սակայն այդ պահին Լութոն մի անսովոր, այլանդակված, անբացատրելի հայացքով նայել է վրան, աչքերը չռած, նրա հայացքից այնպես է վախեցել, որ չի կարող նկարագրել: Հասկանալով, որ Լութոն անմարդկային կերպարի մեջ է»։ Վկան հայտնել է նաեւ, որ վախից սեղանից վերցրել է նրա հեռախոսը ու զանգել Լութոյի հորը: Այդ ընթացքում հյուրասենյակից էլի Սամոյի խռխռոցն է լսել, իսկ երբ վախեցած մոտեցել է հյուրասենյակ, տեսել է, որ արդեն Սամոն մահացած է՝ Լութոն մի անմարդկային, վախենալու հայացքով կողքը կանգնած։ Նորից գնացել է ննջասենյակ` ռեալ վտանգ զգալով նաև իր կյանքի նկատմամբ, իսկ Վարդուհին և Լյութոն մնացել են հյուրասենյակում, երբ քիչ անց լսել է Վարդուհու անմարդկային ոռնոցները, բայց Լութոն շարունակել է նրան տանջել:
Վկայի զանգից հետո գյուղի տուն է շտապել նաեւ հայրը, բայց արդեն ուշ է եղել։
Դիակները երեքով՝ մեղադրյալը, նրա հայրը եւ վկան, պոլիէթիլենային թաղանթով և կպչուն ժապավենով փաթաթել են, ապա տարել ու թաղել են դաշտում, որտեղ էլ հայտնաբերվել են շուրջ 1,5 ամիս անց։
Դեպքից հետո վկան լքել է Հայաստանը, եւ վերադարձել միայն ամիսներ անց, երբ մեղադրյալը ձերբակալվել է։
Կոտայքի մարզի 34-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածներով՝ երկու անձի սպանության, գողության, զենք-զինամթերքի ապօրինի ձեռք բերելու, պահելու եւ անձնագրեր հափշտակելու համար։ Դատարանը բոլորն էլ հիմնավորված է համարել ու որպես վերջնական պատիժ նշանակել 24 տարվա ազատազրկումը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ