ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստացի կոնֆերանսում հնչեց նույն միտքը, որ այս ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցրած ճանաչել. Բնապահպան 08/30/2019 18:20 | Բնապահպանական իրավունք
Ամուլսարի հանքի շահագործման թեմայով կոնֆերանսի ժամանակ փաստացի հնչեց այն նույն միտքը, որ այս ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցրած ճանաչել։ Դա տարիներ շարունակ ասում են և՛ տեղական, և՛ միջազգային հեղինակավոր մասնագետները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց բնապահպան, ակտիվիստ Անի Խաչատրյանը։
Վերջինս, անդրադառնալով երեկ տեղի ունեցած կոնֆերանսին, նշեց, որ իրենց համար ոչ մի նոր բան չհնչեց. «Մենք միշտ էլ ասել ենք, որ այս ՇՄԱԳ-ը պետք է ուժը կորցրած ճանաչել և կոնֆերանսի ժամանակ էլ հնչեց նույն միտքը։ Դա պարզ էր նաև «Էլարդ»-ի եզրակացությունից։ Կոնֆերանսն այնքանով էր լավ, որ վարչապետը տեսավ՝ մեր բոլոր ասածները հիմնավոր են։ Վարչապետին մոլորեցնում են կամ ինչ-ինչ պատճառներով այդ ամենը սխալ ներկայացնում»,-ասաց բնապահպանը։
Անի Խաչատրյանի խոսքով երեկ «Էլարդ»-ի փորձագետները ներկայացրեցին այն ամենը, ինչն ուղղակի գրված էր եզրակացության մեջ։ Սակայն Քննչական կոմիտեն մոլորեցնում էր մարդկանց իր ասուլիսներով և սխալ կերպ մեկնաբանելով այդ ամենը, իսկ թե շարժառիթը որն է, Անի Խաչատրյանը վստահ չէ. «Դա թող պետական կառույցները պարզեն և ուսումնասիրեն՝ կոռուպցիոն ինչ ռիսկեր կան այստեղ»։
Նա անդրադարձավ նաև Ամուլսարի գործով քննիչ Յուրա Իվանյանին, որը բնապահպանության նախկին նախարարի հորեղբոր որդին է. «Թող վարչապետը պարզի, թե ինչ նպատակով էր ՔԿ-ն ստանձնել «Լիդիան Արմենիա»-ի փաստաբանի կամ մամլո խոսնակի լիազորությունները՝ դուրս գալով իր լիազորությունների սահմաններից։ Կպարզվի և համապատասխան մարդիկ պատասխանատվության կենթարկվեն»,-նշեց Անի Խաչատրյանը։
Նա պնդում է՝ կոնֆերանսից հետո ոչ մի հիմք չկա, որպեսզի այդ ՇՄԱԳ-ով շարունակվի այս գործընթացը, մասնավորապես այն դեպքում, երբ բոլոր փաստերը ներկայացվեցին հենց «Լիդիան»-ի ներկայությամբ, իսկ նրանք չկարողացան խելամիտ փաստարկներ ներկայացնել։
Անի Խաչատրյանը կարծում է, որ կայուն տնտեսություն ունենալու համար կառավարության շահերից բխում է հանքը չշահագործել։ Նա պարզաբանում է որ հանքերը կարճաժամկետ և ռիսկային տնտեսությունը զարգացնելու տարբերակներ են։ Բնապահպանը պնդում է՝ իրավունք չունենք հանքը շահագործելու ճանապարհով գնալ և արձանագրում. «Մեր երկրում ոչ մի ստանդարտ չի պահվում։ Օրենսդրության մեջ ունենք բազմաթիվ բացեր, որոնք օֆշորում գրանցված ընկերություններին հնարավորություն են տալիս անխնա շահագործել մեր ռեսուրսները , իսկ հետագայում պատճառած վնասի համար որևէ պատասխանատվության չենթարկվել»,-ասաց բնապահպանը՝ նկատելով, որ պետք չէ ընտրել այս ճանապարհը հատկապես, եթե նժարին են դրված Ջերմուկ առողջարանային քաղաքը, Ջերմուկի ջրերն ու Սևանա լիճը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ