ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանության մայորը վիճարկում է լիազորությունները կասեցնելու պարագայում աշխատավարձ չտրամադրելու հարցը 08/30/2019 15:45 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել փաստաբան Արթուր Ղամբարյանի վստահորդ, Ոստիկանության՝ լիազորությունները կասեցված մայոր Նշան Թադեւոսյանի՝ աշխատավարձ չտրամադրելու և իր դիմումի հիման վրա աշխատանքից ազատվելու արգելքի մասին դիմումը, որով վիճարկվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությամբ ամրագրված դրույթի և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 16.1-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը։
Բանն այն է, որ Նշան Թադեւոսյանը, ծառայելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի 5-րդ սպայական դասակում՝ ավագ տեսուչի պաշտոնում, 2018 թվականին որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՔԾ-ում քննվող մի քրեական գործի շրջանակում, որ հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի՝ խոշոր չափերով կաշառքւ շորթման և 308-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոենական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Դրանից հետո նրա լիազորությունները դադարեցվել են, եւ օրենքի պահանջով նա աշխատավարձ չի ստացել բացառությամբ առաջին երկու ամսվա։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում Նշան Թադեւոսյանն ընդգծել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ պարբերությամբ ամրագրված «աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի` արդարացնող հիմքով ավարտի դեպքում» դրույթը խախտել է իր մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը և իրեն զրկել է արժանապատիվ՝ նույնիսկ նվազագույն գոյության հնարավորությունից։ Ըստ հայցվոր կողմի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Ոստիկանության մայորի լիազորությունների կասեցման պայմաններում վերջինս մի կողմից՝ չի ստանում աշխատավարձ կամ որևէ այլ հատուցում, մյուս կողմից՝ չի կարողանում համատեղությամբ կատարել այլ աշխատանք՝ բացի գիտամանկավարժական գործունեություն իրականացնելուց, կամ չի կարողանում իր նախաձեռնությամբ ազատվել ոստիկանության ծառայությունից։
Դրանից բացի հայցվոր կողմը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ հանրային ծառայության մի շարք ոլորտներում, ինչպես, օրինակ, Դատախազությունն է, Քննչական կոմիտեն, Մաքսային ծառայությունը, քրեական հետապնդում հարուցելու կամ ծառայողական քննություն կատարելու հիմքով անձի լիազորությունները կասեցնելու ողջ ժամանակահատվածում ծառայողի աշխատավարձը պահպանվում է: Մինչդեռ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է հակառակ կարգավորումը. «Համանման կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ տարբերակված օրենսդրական կարգավորումները թույլատրելի են, եթե նման տարբերակումը հետապնդում է տեսանելի և իրավաչափ նպատակ: Տվյալ դեպքում, անհասկանալի է, թե օրենսդիրն ինչ իրավաչափ նպատակից ելնելով է, օրինակ՝ ՀՀ քննչական կոմիտեի՝ լիազորությունները կասեցված քննիչի համար պահպանել նրա աշխատավարձը, իսկ ՀՀ ոստիկանության ծառայողների, որոնց գործառույթները մի շարք ոլորտներում նույնական են քննիչի գործառույթների հետ, նախատեսված է հակառակ տրամաբանության կարգավորում: Իրավաչափ նպատակի բացակայության դեպքում, պետք է փաստել, որ օրենսդիրը՝ ՀՀ լիազորությունները կասեցված ոստիկանի նկատմամբ, ՀՀ դատախազների և ՀՀ քննչական կոմիտեի քննիչների համեմատության դրսևորել է խտրական մոտեցում»,-նշել է հայցվոր կողմը։
ՍԴ-ում գործով քննությունը նշանակվել է դեկտեմբեր ամսին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ՄԻՊ-ին դիմելուց բացի Նշան Թադեւոսյանի փաստաբան Արթուր Ղամբարյանը ընդդեմ Ոստիկանության հայց է ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան՝ աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջով։ Ներկայումս նրա հայցը գտնվում է քննության փուլում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ