ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ըստ էության վարկանշի բարձրացումը երկրին պատրաստում է նոր պարտքեր վերցնելուն. Տնտեսագետ 08/30/2019 14:59 | Տնտեսություն
«Մուդիս» միջազգային վարկանիշային կազմակերպությունը օրերս Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել է ` «B1»-ից դարձնելով «Ba3»։ «Մուդիսը» իր կողմից հաստատված, մշակված մեթոդաբանությամբ գնահատում է այս կամ այն երկրի վարկունակությունը։ Թե ինչ է դա և ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա, մանրամասնել է ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար, տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ։
- Ի՞նչ է նշանակում սուվերեն վարկանիշի բարձրացումը և որո՞նք են դրա առավելությունները։
- Որքան բարձր է վարկանիշը, այնքան տվյալ երկրին հնարավորություն է տրվում ավելի ցածր տոկոսադրույքներով վարկային միջոցներ, փոխառություններ ձեռք բերել։ Այսինքն` դա միջազգային հանրությանը, միջազգային կառույցներին նշան է, որ այս երկիրը վարկունակ է և կարող եք ավելի ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրել։ Այսինքն, ըստ էության, վարկանիշի բարձրացումը երկրին, տնտեսությանը կամ ֆինանսական համակարգին պատրաստում է նոր պարտքեր վերցնելուն։ Մասնավորապես այս տարվա ընթացքում նախատեսված է արտաքին պարտքն ավելացնել 450 մլն դոլարով և, ընդհանուր առմամբ, կունենանք մոտ 7.5 մլրդ դոլար պարտք, իսկ մյուս տարի նախատեսված է մարել եվրոբոնդերը և նրանց տոկոսադրույքները, խոսքը մոտավորապես 800 մլն դոլարի մասին է։ Այդ գումարի մարումը լինելու է նոր եվրոբոնդերի թողարկմամբ և տեղաբաշխմամբ։ Ֆինանսական գործընթացներ են։ Պետական հատվածը փորձ է անում միջազգային խոշոր կազմակերպություններից ավելի մատչելի պայմաններով դրամական միջոցներ ձեռք բերել ։ Սակայն սա ժամանակավոր երևույթ է, քանի որ շատ արագ, նոր պարտքի ավելացմանը զուգընթաց կարող է վերանայվել Հայաստանի վարկունակության վարկանիշը՝ կրկին վերադառնալով «B1»-ի կամ ավելի ցածր մակարդակի։ Հետևաբար` սա պետք չէ դիտարկել որպես բացառիկ երևույթ։ Պարզապես պետք է դիտարկել, որ ֆինանսական հատվածը պատրաստվում է նոր պարտքի։
- Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ընդգծեց, որ սա 2006թ.-ից ի վեր սպասված իրադարձություն էր, բայց 2015թ.-ին ունեցել ենք կրկին նույն՝ «Ba3» վարկանիշը։ Ինչու՞ 2015թ.-ի մասին խոսք չի գնում։
- Դա թյուրիմացություն էր։ Իշխանական տնտեսագետի կողմից էր այդ սխալը ներկայացվել, հրապարակվել, բայց, փաստացի, պաշտոնական տվյալները կամ պաշտոնական վիճակագրությունը փաստում են դրա մասին, որ 2015թ.-ին ունեցել ենք «Ba3»։ Դա հեշտ է ստուգել՝ ուղղակի մտնելով «Մուդիս»-ի կայք։
Իսկ 2006թ.-ին ունեցել ենք ավելի բարձր՝ «Ba2» վարկանիշ։ Դա հիմնականում պայմանավորված էր այդ ժամանակահատվածում վարվող պարտքի քաղաքականությամբ։ Տվյալ ժամանակահատվածում հնարավորինս նվազեցնում, մարում էինք մեր պարտքը և նոր պարտքեր չէինք կուտակում։ Միայն 2008-2009թ.թ.-ից սկսվեց մեր հարկային բեռի ավելացումը, որը հասավ մինչև պարտքեր-ՀՆԱ հարաբերակցության 59 տոկոսի։
-Վարկանիշի բարձրացումն ի՞նչ ազդեցություն կունենա պարտատոմսերի թողարկման վրա։ Արդյո՞ք տասնյակ միլիոններ կնայվեն։
-Եթե վարկանիշավորումը չփոխվեր, եվրոբոնդերն ավելի բարձր տոկոսադրույքներով պետք է տեղաբաշխվեին։ Հիմա վարկանիշավորումը բարձրացվեց, որի արդյունքում տոկոսադրույքները կիջեցվեն։ Այսինքն` օրինակ նախկինում մենք պարտատոմսեր պետք է թողարկեինք , տեղաբաշխեինք 6 տոկոսով, հիմա կարող ենք 5 տոկոսով տեղաբաշխել։
-Երեկ կառավարության նիստի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ վարկանիշավորման բարձրացումը դրական ազդեցություն կունենա նաև մասնավոր ընկերությունների վարկանիշի վրա։ Ի՞նչ եք կարծում։
- Հայաստանի մի շարք ֆինանսական կազմակերպություններ, բանկեր ունեն իրենց վարկանշավորումը և առանձին դեպքերում հնարավոր է դրանք ավելի բարձր լինեն, քան Հայաստանինը։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ սա ուղղակի ազդեցություն կարող է ունենալ։ Սա լավ պայմաններ կարող է ստեղծել նրանց բանակցությունների համար։ Բայց բանկերում հիմա մեծ քանակությամբ գումար կա, որոնք չգիտեն ինչպես կամ չեն գտնում տնտեսվարող, որպեսզի տեղաբաշխեն։ Այսինքն՝ բանկերն ունեն գումար, սակայն չեն կարողանում գտնել վարկունակ ֆիզիկական և իրավաբանական անձինք, որպեսզի տան այդ գումարը։ Հետեվաբար բանկերն այս պահի դրությամբ նոր փոխառու միջոցների շտապ պահանջարկ չունեն, կարիք չունեն. Նույնիսկ իրենց գումարներն այս պահի դրությամբ ամբողջությամբ արդյունավետ չեն կարողանում տեղաբաշխել։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից