ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սեպտեմբերի 1-ից քաղաքացին հնարավորություն կունենա դիմել տարածքային առումով իրեն ամենահարմար ՔԿԱԳ մարմին 08/30/2019 10:43
Քաղաքացիները 2019 թվականի սեպտեմբերի 1-ից կարող են դիմել իրենց նախընտրած ՔԿԱԳ տարածքային մարմին կամ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալություն՝ քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանցից բխող այլ գործառույթներ կատարելու, այդ թվում՝ քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու համար: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քաղաքացիական կացության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվելու է քաղաքացու դիմումը ՔԿԱԳ մարմնում մուտքագրելու նույն օրը, եթե՝
- պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո կամ
- քաղաքացին 2014 սեպտեմբերի 30-ից հետո ստացել է վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք կամ
- պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցվել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը և թվայնացված է ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում։ ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում քաղաքացիական կացության ակտի ստուգումը կատարվում է ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից դիմումը մուտքագրելու պահին:
Եթե ՔԿԱԳ էլեկտրոնային կառավարման համակարգում պահանջվող քաղաքացիական կացության ակտը դեռևս թվայնացված չէ, ապա վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը տրամադրվում է ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:
Հայաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտն անցնում է ամբողջությամբ էլեկտրոնային ձևաչափով տրամադրվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին էլեկտրոնային վկայականների, վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների:
Քաղաքացիական կացության ակտի գրանցումը կատարելուց հետո, ինչպես նաև վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք տրամադրելու մասին դիմումի վարույթի ավարտման արդյունքում՝ պահանջվող վկայականները, դրանց կրկնօրինակները կամ տեղեկանքները ուղարկվելու են քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև քաղաքացու կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին:
Արդյունքում՝ քաղաքացուն հնարավորություն է ընձեռնվում մշտապես ունենալ իր վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականները և տեղեկանքները համակարգչում, հեռախոսի մեջ և տեղեկատվության պահպանման այլ տեխնիկական միջոցներում:
Վկայականների կամ դրանց կրկնօրինակների կամ տեղեկանքների իսկության ստուգումը կարող է իրականացվել դրանց վրա զետեղված էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող համարանիշը մուտքագրելով www.e-verify.am կայքում կամ օգտագործել դրանց վրա զետեղված արագ արձագանքման ծածկագիրը:
Քաղաքացու պահանջով ՔԿԱԳ մարմինները պարտավոր են տրամադրել վկայականը, վկայականի կրկնօրինակը կամ տեղեկանքը՝ թղթային կրիչի վրա:
Վկայականների կրկնօրինակների համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի համաձայն գանձվում է 3.000 ՀՀ դրամ, իսկ տեղեկանքի տրամադրման համար՝ 2.000 դրամ պետական տուրք:
ՔԿԱԳ մարմինների գործառույթների կատարման վերաբերյալ հարցերը կամ բողոքները խնդրում ենք ուղղել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարել ՀՀ արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ 85 00 հեռախոսահամարով:
Հիշեցնենք նաև, որ քաղաքացիները ՔԿԱԳ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների, դրանց համար պահանջվող փաստաթղթերի ցանկին ու ծառայության սակագներին կարող են ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://e-hotline.am/services/ :
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան