ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Որսի դուրս գալու օրերը կրճատել են, դա էլ որսորդների համար է վտանգավոր: Հնարավոր է իրար վրա կրակեն». որսորդ 08/30/2019 14:33 | ԼՐԱՀՈՍ
Այսօր «Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ շենքի դիմաց բողոքի ակցիա էր: Որսորդները արդեն 10 օր է վճարել են արտոնագրի համար անհրաժեշտ գումարը, բայց արտոնագիրը չեն ստացել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում միավորման անդամ Արայիկ Սարգսյանը ասաց, որ իրենց ամեն օր ասել են՝ վաղը եկեք:
«Ավելի քան 10 օր է կանխավճարը վճարել ենք: 10 օր է՝ ասում են վաղը եկեք ձեր լիցենզիան կստանաք՝ սովորական լորի լիցենզիա: Ամեն օր ժամը 10-ին մի պատճառաբանություն հորինում են: Տնօրենը երկրում չի, կնիքը մեզ մոտ չի, հեսա կգա, նախարարությունն է թերանում, լիցենզիաները տպարանից նոր պետք է բերենք: Լրագրողներից, կարծես թե, վախենում են: Իմացան լրագրող ենք հրավիրել, նախագահը միանգամից հայտնվեց: Շատ տարօրինակ է: Զանգահարել ենք նախարարություն, ասել են՝ արտոնագրերը վաղուց պատրաստ են, միայն նախագահը պետք է գա , կնքի , գումարը մուծի ու բաժանի ժողովրդին»:
«Հայաստանի որսորդների և ձկնորսների միավորում» ՀԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որսորդների մի մասն, ովքեր մինչև օգոստոսի 22-ն են կատարել վճարումը, արդեն ստացել են արտոնագրերը, մնացածի արտոնագրերի հետևից այսօր պետք է գնա:
«Մինչև ամսի 22-ը, ովքեր վճարել են, նրանց լիցենզիաները տրվել են: Մենք ֆինանս չունենք, որ մեր հաշվին լիցենզիան բերենք, մինչև վճարումը կատարեն, վերադարձի հնարավորություն էլ չկա: Մենք հավաքագրում ենք գումարները, մեկ շաբաթվա ընթացքում հայտ ենք ներկայացնում: Մենք իրենց ասել էինք, որ չորեքշաբթի հայտը տալու ենք: Հայտը տվել ենք հինգշաբթի առավոտյան, այսօր զանգել են, գնում եմ բերեմ լիցենզիաները: Չորեքշաբթի չենք ներկայացրել, որովհետև չէր հավաքվել գումարները»:
Որսորդ Արայիկ Սարգսյանն ասում է՝ իրենք հայտերն ամեն օր պետք է տանեն, սուբյեկտիվ է, թե սպասում են գումար հավաքագրվի:
«Նախագահի բացակայության ժամանակ մեզ ասացին ինքը Վրաստանում է, եթե ինքը Հայաստանում չի լինում, բնականաբար կնիքը պետք է թողնի պատասխանատու աշխատողի մոտ, որ ինքը նույն գործողությունները անի: Գոնե բարի լինեն ասեն՝ գնացեք, 10 օրից եկեք: Մեզ ամեն օր ասում էին վաղը կլինի: Սա արհամարհական վերաբերմունք է»:
Տնօրենն ասում է՝ ինքը կնիքը ոչ մեկի մոտ չի թողնում, քանի որ երկար ժամանակով չի բացակայում, անգամ արձակուրդի ժամանակ օրը մեկ անգամ գալիս է ՀԿ:
Միայն լորի լիցենզիայի համար որսորդները 6000 դրամ են վճարում, եթե ուզում են այլ կենդանիներ էլ որսալ, ապա պետք է վճարեն մինչև 17.000 դրամ: Որսորդմիության անդամներն ասում են՝ դեռ անցած տարի կենդանիների նույն ցուցակի համար 17.000-ի փոխարեն 8000 դրամ էին վճարում: Սերոբ Ավետիսյանը արդեն 53 տարվա որսորդ է: Ասում է՝ թոշակի է անցել, թոշակն էլ 41.000 դրամ է, 6000 դրամից ավելի որսի համար վճարել չի կարող, բայց իրենց տարածքում բադերն են շատ, որոնց չի որսում, որ չասեն որսագող է:
«Իմ թոշակը 41 հազար դրամ է: 17.000 դրամ տամ որսի համար, 1500 դրամ տամ անդամավճար, չհաշված զինամթերքը: Հնարավոր չէ՞, որ նախարարությունը թոշակառուների համար զեղչեր անի: Բադերը մեզ մոտ են, Արտաշատում, հիմա , եթե ես բադ որսամ, կասեն որսագող է, բայց հեռու տեղ գնալու հնարավորություն էլ ես չունեմ: Ես ասում եմ հիմա՝ գնալու եմ բադ խփեմ, դե թող գան ինձ՝ 72 տարեկան մարդ եմ, պատժեն »:
Որսորդներն ասում են՝ վերահսկման համակարգ էլ չկա, ոչ ոք չի կարող իմանալ, թե ո՞վ, ինչքա՞ն որսաց: Ասում են՝ որսի դուրս գալու օրերն էլ կրճատել են, դա էլ որսորդների համար է վտանգավոր: Հնարավոր է իրար վրա կրակեն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ