ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստահավաք հանձնաժողովի կարգավիճակը պետք է հստակեցվի, հակառակ դեպքում հնարավոր է՝ առաջանա հակասահմանադրականության խնդիր. Գոհար Մելոյան 08/29/2019 20:04 | Հարցազրույց
Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում օրերս հրապարակեց «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով սահմանվում է անցումային արդարադատության գործիքակազմը, ինչն իրենց ենթադրում է Փաստահավաք հանձնաժողովի ստեղծում։ Հանձնաժողովի կարգավիճակի, նպատակահարմարության եւ գործառույթների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է իրավաբան Գոհար Մելոյանի հետ։
-Ինչպե՞ս եք գնահատում Փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը որպես անցումային արդարադատության գործիքակազմ։
-Մի փոքր թյուրըմբռնմամբ եմ մոտենում հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարությանը, հիմնական նշանակետային նպատակի իրականացմանը եւ գտնում եմ, որ սա բավականին բազմաչարչար աշխատանք է լինելու եւ բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տալու։ Թեեւ սրանով որոշակիորեն ճշգրտվել են շրջանակները, թե ինչպես են իրականացվելու այդ բարեփոխումները, ինչպես է պատկերացնում իշխանությունն անցումային արդարադատությունը, սակայն կարծում եմ, որ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մեջ, այնուամենայնիվ, անորոշություն կա։ Կարեւոր է շեշտել, որ Փաստահավաք հանձնաժողովին փաստաթղթով սահմանված է որպես անկախ մարմին։ Այստեղ առկա է իրավական խնդիր. Սահմանադրությունը նախատեսում է օրենքով ինքնավար մարինների ստեղծման հնարավորություն, իսկ անկախ մարմինները սահմանված են Սահմանադրությամբ, օրինակ՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Այսինքն՝ նախագծի հեղինակները հետագայում պետք է հստակեցնեն Փաստահավաք հանձնաժողովի կարգավիճակը, հակառակ դեպքում հնարավոր է՝ առաջանա հակասահմանադրականության խնդիր։
-Փաստաթղթում նշված է, որ հանձնաժողովի 20 անդամները պետք է լինեն հեղինակություն վայելող անձինք։ Ինչպե՞ս պետք է ընտրվեն նրանք, ի՞նչ սկզբունքով պետք է գնահատվի նրանց հեղինակություն վայելել-չվայելելը։
-Ըստ նախագծի՝ համանուն օրենք է ընդունվելու, որով սահմանվելու են Հանձնաժողովի ձեւավորման կարգը, դրա իրավասությունները և այլ մանրամասներ։ Սակայն այդ «հանրային հեղինակություն վայելող» եզրույթի իրավական որոշակիության հետ խնդիր կարող է առաջանալ։ Մի խումբ անձանց կողմից հեղինակություն վայելողը կարող է լինել մեկ անձ, մյուս խմբի կողմից՝ մեկ ուրիշը, եւ այդպես շարունակ։ Այսինքն՝ խնդրահարույց է լինելու հանձնաժողովի ձևավորումը։ Իր գործառույթներից ելնելով՝ այն պետք է կազմված լինի բավականին փորձառու իրավաբաններից, սակայն ես մի փոքր թերահավատորեն եմ մոտենում այն հարցին, թե հեղինակավոր իրավաբանները կհամաձայնեն այս հանձնաժողովում ներգրավվել։
-Թեեւ Հանձնաժողովը չի ունենալու իրավապահ մարմնի կարգավիճակ, սակայն նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կարող է պետական մարմիններից տեղեկություններ պահանջել։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից այստեղ իրավունքի չարաշահման վտանգ տեսնո՞ւմ եք։
-Այդ հարցում եւս խնդիր կա։ Թեեւ նշված է, որ հանձնաժողովն իրավապահ մարմնի գործառույթ չի իրականացնելու, սակայն այդ անցումը շատ նուրբ է, եւ նախագծի հեղինակները պետք է համանուն օրենքը մշակելիս կարողանան այդ անցումը շատ ճշգրիտ իրականացնել, ինչին եւս թերահավատորեն եմ մոտենում, որովհետեւ այդ հանձնաժողովով, կոպիտ ասած, նախատեսվում է հսկայածավալ աշխատանք անել մի շարք խախտումներ վերհանելու համար այն դեպքում, երբ տվյալ խախտված իրավունքների վերականգնման մեխանիզմներ, իմ կարծիքով, մենք արդեն իսկ ունենք։ Մենք ունենք իրավապահ մարմիններ, եւ ցանկացած դեպքում, երբ քաղաքացիներն ունեն փաստեր՝ իրենց խախտված իրավունքների մասին, կարող են շատ հանգիստ ներկայացնել մեր իրավապահ մարմիններին։ Այսինքն՝ արհեստական մարմին է ստեղծվում, որը կդրդի մի շարք մարդկանց կողմից աղմուկի բարձրացման, պոպուլիստական հայտարարությունների եւ այլնի։
-Իսկ ի՞նչ ընթացակարգով է հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելու։
-Ենթադրում եմ, որ հանրությանը կիրազեկվի, եւ այդ ռազմավարական այդ նպատակի մեջ նշված ոլորտների վերաբերյալ տուժող քաղաքացիները դիմումներ կներկայացնեն, որոնց հիման վրա կիրականացվեն համապատասխան փաստահավաք գործողություններ։ Հետագայում, եթե փաստական հանգամանքներ ներառող տեղեկություններ լինեն, այդ նյութերը տրամադրվելու են իրավապահ մարմիններին։ Նաեւ նշված է, որ հանձնաժողովի կողմից որպես վերջնարդյունք կազմվելու է զեկույց, որը խորհրդատվական եզրակացության տեսքով տրամադրվելու է կառավարությանը եւ ԱԺ-ին, որոնք իրենց հերթին պետք է վերացնեն մարդկանց խախտված իրավունքները։ Բայց այս դեպքում կցանկանայի նշել, որ իրավունքը խախտված որակելու համար անհրաժեշտ է, որ գործողություններ իրականացվեն իրավապահ մարմինների կողմից, կոպիտ ասած, հաստատելու համար, որ այդտեղ առկա է հանցակազմ։ Նման իրավիճակում, եթե նույնիսկ հիպոթետիկ կերպով ընդունենք, որ քաղաքական տեսանկյունից նախկինում կաշկանդվածություն է եղել, այսօր քաղաքացին կարող է հանգիստ դիմել իրավապահ մարմիններին։ Ուստի կրկին հավաստում ենք, որ տվյալ հանձնաժողովի ստեղծումը կարելի է որակել որպես ավելորդ վարչարարություն:
-Եվ ընտրված ժամանակաշրջանը՝ 1991-2018 թվականները, որքանո՞վ են արդարացված Ձեզ համար։
-Ինձ համար արդարացված չէ, քանի որ մինչ 1995 թվականն անգամ նորմալ իրավական համակարգ չենք ունեցել. 1995 թվականին նոր միայն Սահմանադրությունն է ընդունվել։ Իմ կարծիքով՝ ավելի շատ լինելու են նեղ, սուբյեկտիվ բնույթի դիմումներ, որոնցով բարձրացված հարցերի լուծումը բավականին ժամանակատար աշխատանք է պահանջելու։ Ինչպես նշված է ռազմավարության մեջ, նպատակը արդարության վերականգնումն է, իրավունքի գերակայության ապահովումն անցումային արդարադատության միջոցով, սակայն ես չեմ կարծում, թե տվյալ հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը կա, առավել եւս, որ սահմանված են ռազմավարական այլ նպատակներ, որոնց միջոցով էլ հնարավոր է իրականացնել այսպես կոչված «անցումային արդարադատությունը»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ