Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Վիտյա Այվազյանին և Գեղազնիկ Միքաելյանին դավադրաբար սպանել են, որպեսզի դժգոհության ալիք բարձրանա ՀԱԲ-ի դեմ և հնարավոր լինի ՀԱԲ-ը լուծարել․ Դատախազությունը ունի քրեական գործը վերաբացելու բոլոր հիմքերը 08/29/2019   13:41  |  ԼՐԱՀՈՍ

29 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 29-ին, դավադրաբար սպանվեցին Գերագույն խորհրդի պատգամավոր Վիտյա Այվազյանը և ազատամարտիկ Գեղազնիկ Միքաելյանը։

Գերագույն խորհուրդը նույն օրը՝ օգոստոսի 29-ին ընդունեց ՀԱԲ-ը լուծարելու վերաբերյալ N Ն-0095-I որոշումը, մեջբերում ենք․

<<․․․1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են>>:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ինչու Գերագույն խորհուրդը (հետո արդեն պարզ դարձավ , թե ինչու) առանց նախաքննության և դատարանի վճռի, կոպիտ կերպով խախտելով անմեղության կանխավարկածը, սպանությունների համար մեղավոր նշանակեց ՀԱԲ-ին , փորձենք վերլուծել առկա փաստերը։

Գերագույն խորհրդի որոշման մեջ նշվում է, որ Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը ՀԱԲ-ի շտաբ են ժամանել միջադեպ պարզաբանելու նպատակով։

Իսկ ահա տեսեք,  թե տարիներ անց միջադեպի մասին ինչ է պատմում այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանը։

2013 թվականին lragir.am կայքին տված հարցազրույցում Վազգեն Մանուկյանը ասել է հետևյալը ․

«Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: ․․․ ( Lragir.am, 16 հունիսի, 2013):

Հիմա փորձենք համեմատել․

Գերագույն խորհրդի որոշման տեքստում գրված է․

«Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը․․․»

Վազգեն Մանուկյանը հարցազրույցում նշել է․

«Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան․․․ » ։

Փաստորեն, այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանը խոստովանում է, որ ինքը ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել, այսինքն Գերագույն խորհրդի որոշման մեջ առկա տեղեկությունը այն մասին, որ  «․․․ ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից․․․»  կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։

Հարց է առաջանում, թե ինչ  նպատակով է Գերագույն խորհրդի որոշման մեջ նշվել , որ միջադեպը պարզաբանելու համար ժամանած պատվիրակությունը գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից, եթե դեպքից 23 տարի անց Վազգեն Մանուկյանը խոստովանել է, որ ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել։

Հիմա հաջորդ հարցը․ եթե Վազգեն Մանուկյանը ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել, ապա արդյո̉ք Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը տեղյակ են եղել, որ ՀԱԲ-ի շտաբը գրավելու որոշում է կայացվել և իրենք ակամայից մասնակցում են ռազմական գործողության․ իհարկե տեղյակ չեն եղել, և վերջին հաշվով, ինչու պետք է ՀԱԲ-ը կրակեր բանակցության եկած Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի վրա, որոնք շատ մտերիմ հարաբերություններ ունեին ՀԱԲ-ի ղեկավարների հետ։

Իսկ պատասխանը հետևյալն է․  Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը դավաճանաբար սպանվել են այլ վայրում և նրանց դիերը բերվել են ՀԱԲ-ի շտաբի տարածք, որպեսզի դժգոհության ալիք բարձրանա ՀԱԲ-ի դեմ և մոտիվացվի ՀԱԲ-ի լուծարումը, և սա հայտնի է բոլորին։ Դա սադրանք էր ՀԱԲ-ի դեմ։  Այս մասին բազմիցս հայտարարել են ՀԱԲ-ի ղեկավարները, ինչպես նաև Վիտյա Այվազյանի ծնողները և գործին առնչված բազմաթիվ մարդիկ (տես <<Ռազմիկ Վասիլյան>> ֆեյսբուքյան էջի տեսանյութերը):

Ավելին, Վիտյա Այվազյանի ծնողները բազմիցս հրապարակային մեղադրել են ՀՀՇ-ին՝ Վիտյա Այվազյանին սպանությունը կազմակերպելու մեջ (Տես հետևյալ հղումով` https://www.facebook.com/317232135137134/videos/688636474663363/ 15:50 վայրկյանից ) ։

Վիտյա Այվազյանի ծնողները՝ Վորոշ Այվազյանը և Կիմա Ավագյանը շատ մտերիմ հարաբերություններ ունեին ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հետ, քանի որ համոզվել էին, որ ՀԱԲ-ը որևէ կապ չունի իրենց որդու սպանության հետ։

Վիտյա Այվազյանի ծնողները մասնակցել են նաև ՀԱԲ-ի կազմավորմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը (Տես հետևյալ հղումով` (https://www.facebook.com/317232135137134/videos/853055598221449/)։

Դեպքից 23 տարի անց Lragir.am կայքին Վազգեն Մանուկյանի տված հարցազրույցը ՀՀ Դատախազությունը օրենքով սահմանված կարգով պետք է համարի նոր երևան եկած հանգամանք և վերաբացի Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանության գործը, պարզելու համար, թե ինչու են միմյանց հակասում 1990 թվականի օգոստոսի 29-ին ընդունված  ՀՀ Գերագույն խորհրդի N Ն-0095-I որոշումը և Վազգեն Մանուկյանի հարցազրույցում տրված պարզաբանումները։

Պետք է նաև հաստատել կամ հերքել այն վարկածը, համաձայն որի Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանությունը կազմակերպել են ՀՀՇ ղեկավարները՝ որպեսզի հանրային դժգոհության ալիք առաջանա ՀԱԲ-ի դեմ և հնարավոր լինի ՀԱԲ-ը լուծարել ։

Պետք է վերջապես բացահայտել Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանության իրական մեղավորներին  և պատժել օրենքի ողջ խստությամբ։

ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ ենք անում տարածել այս հայտարարությունը։

ՀԱԲ-ի մի խումբ ազատամարտիկներ

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:05 25/08/2019  |  Քրեական խրոնիկոնՈւկրաինայում գնդակահարել են «օրենքով գող» Արմեն Խոխոլի օգնականին և փաստաբանին
02:15 02/08/2019  |  Քրեական խրոնիկոնՍուրգութում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է ոստիկանների վրա, կան զոհեր (տեսանյութ)
22:54 08/07/2019  |  Քրեական խրոնիկոնՃապոնական քաղցրավենիքի խանութի սառնարանում հայտնաբերել են ուսանողուհու մարմինը
21:48 04/06/2019  |  Քրեական խրոնիկոնՀայաստան, ուր մեկնել են հատուկ ջոկատայինի սպանության մեջ կասկածվող երկու անձինք, ժամանել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Կոլոկոլցևը
18:34 13/05/2019  |  Քրեական խրոնիկոնՌոստովի մարզի բնակիչը սպանել է երեք մարդու և հրկիզել նրանց՝ տան հետ միասին
16:49 30/04/2019  |  Քրեական խրոնիկոնԱնչափահասին ենթադրյալ սպանող համադասարանցին կալանավորվեց
15:23 30/04/2019  |  Քրեական խրոնիկոնՏյումենում նախկին դատապարտյալը մուրճով սպանել է ուսանողուհուն և բռնաբարել նրա ընկերուհուն
20:51 28/04/2019  |  Քրեական խրոնիկոնՌոստովում 60-ամյա կինը պատվիրել է իր գործընկերրոջ սպանությունը
22:18 25/04/2019  |  Քրեական խրոնիկոնԾնողները հեռուստացույցի էկրանից աղերսում էին գտնել իրենց 5-ամյա որդուն, սակայն սպանողներն հենց իրենք էին
21:16 25/04/2019  |  Քրեական խրոնիկոնՈւրալցի բնակչուհին որդուն պաշտպանելու համար կացնով հարվածել է իր հետ ապրող տղամարդուն

Արխիվ

[]