ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանել են օրգանների համար. ռուսաստանցի 16-ամյա աղջիկը մահացել է արտասահմանյան մասնավոր կլինիկայում 08/29/2019 23:16 | Միջազգային լրահոս
Կրասնոյարսկի 16-ամյա բնակչուհին մահացել է թուրքական մասնավոր կլինիկայում: Ծնողները պնդում են, որ բժիշկները ինը ժամ պահել են իրենց դստերը հիվանդանոցում և այդ ընթացքում չեն ցուցաբերել անհրաժեշտ օգնություն: Անչափահասի աղջկա մայրը հայտնել է նաև, որ մարմինը վերադարձվել է Ռուսաստան՝ առանց որոշ ներքին օրգանների:
Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին: Ծնողների խոսքերով՝ Թուրքիայում գտնվելու իններորդ օրը նրանաց դստեր մոտ սուր ցավեր են սկսվել որովայնի շրջանում: Կեսօրին աղջիկը տեղափոխվել է մասնավոր կլինիկա՝ վարակի կասկածով: Ժամը 19: 00-ին անչափահաս աղջկա մոտ սկսվել է սրտի առաջին կանգը: Մի քանի րոպե անց աղջիկն ասել է, որ ոչինչ չի լսում: Բժիշկը սկսել է չափել տուժողի ճնշումը, բայց այն այլևս չկար:
Աղջկա հայրը՝ Վյաչեսլավ Լանշակովը, պնդում է, որ դուստրը մահացել է թուրքական բժիշկների անփութությունից: Ըստ նրա, երեխային մի կլինիկայից տեղափոխել են մեկ այլ կլինիկա` կույրաղիքի բորբոքման կասկածանքով, այնուհետև աղջկա փքված որովայնին ջերմակ են դրել և կաթիլային միացրել:
Ըստ Կրասնոյարսկի ТВК պարբերականի, աղջիկը մահացել է ինը ժամ անց՝ սրտի երկրորդ կանգից հետո: Մահացածի հայրը հայտարարել է, որ դստեր մարմինը Թուրքիայից Ռուսաստան է հասել` առանց որոշ ներքին օրգանների: Լանշակովը պնդում է, որ դա սպանություն է՝ սխալ անալիզների և կաթիլայինի արդյունքում: Տղամարդը կարծում է, որ այդ ամենն արվել է օրգանների փոխպատվաստման համար:
Նշվում է, որ օտարերկրյա բժիշկները ծնողներին չեն հանձնել ոչ մի բժշկական տեղեկանք, ինչպես նաև աղջկա արյան անալիզի արդյունքները: Բժիշկները միայն ցույց են տվել մահվան վկայականը, ըստ որի անչափահասը մահացել է պերիտոնիտից:
Ըստ հոր խոսքերի, Անթալիայում Ռուսաստանի դեսպանատունը ոչ մի օգնություն չի ցուցաբերել, այլ միայն թելադրել է տեղի ծիսական ընկերությունների կոնտակտային տվյալները:
Մահացած աղջկա ծնողներն արդեն դիմել են իրավապահ մարմիններին: Նշվում է, որ Կրասնոյարսկի քննիչները այս փաստի առթիվ արդեն իրականացնում են ստուգումներ: Քննչական կոմիտեն նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Այն դեպքում, եթե աղջկա մոտ իսկապես օրգաններ են հեռացվել, Լանշուկովները մտադիր են արդարություն պահանջել ՄԻԵԴ-ի միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ