ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրենց հայրերին դատելու են՝ որպես 1991-95 թթ կեղծարարության մասնակիցնե՞ր. Ալբերտ Բաղդասարյան 08/29/2019 21:21 | Քաղաքական
«Այսօրվա իշխանության մեջ գտնվող երիտասարդների մեծ մասի ծնողները եղել են 1991-95 թվականի կեղծիքների հոր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կամակատարները, մեծ մասի ծնողները եղել են պաշտոնյաներ այն ժամանակ եւ դրել են կեղծարարության հիմքերը տեղական մակարդակով: Հիմա ի՞նչ, դնելու են իրենց հայրերին դատեն՝ որպես կեղծարարության մասնակիցնե՞ր, թե ընտրովի պետք է հարցին մոտենան, այնպես, ինչպես այս հակակոռուպցիոն պայքարի, բռնել-բաց թողելու քայլերն են»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց 1991-95 թթ ԳԽ խատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը՝ անդրադառնալով կառավարության անցումային արդարադատության ՝ կառավարության ներկայացրած գործիքակազմին:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որտեղ նշվում է, որ անցումային արդարադատության գործիքակազմի շրջանակում պետք է հավաքվեն մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստերը: Այդ շրջանակն ընդգրկում է նաեւ 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացները, 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ:
Ալբերտ Բաղդասարյանի կարծիքով, այս մոտեցումը շատ վտանգավոր է եւ պարունակում է հերթական անգամ հասարակությանը տարանջատելու ռիսկեր: «Շատ խորը եւ վտանգավոր բան է թաքնված դրա տակ: Դա լավագույն դեպքում կծառայի բաժանիր, որ տիրես նպատակին»: Ըստ նրա, անհրաժեշտ է հաստ կարմիր գիծ գծել նախորդ եւ այս կյանքերի միջեւ, գնահատել նախորդ կյանքը եւ նորը կառուցել, ոչ թե անընդհատ հետ դառնալ ու փորփրել անցյալը:
Անդրադառնալով 1991 թվականից ի վեր տեղի ունեցած ընտրակեղծիքներն ու մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրող Փաստահավաք հանձնաժողովի ստեղծման գաղափարին, ԳԽ պատգամավորն ասաց. «Անցյալը փորփրողները երբեք իրենց անցյալը չեն փորփրի, նրանք միշտ փորփրելու են նրանց անցյալը ումն իրենց է պետք, իսկ այդ հանձնաժողովը շատ կնմանվի Ապրիլյան պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովին»,-շեշտում է Ալբերտ Բաղդասարյանն ու շարունակում.«Պատկերացնո՞ւ եք այդ տեսակ հանձնաժողովներ ստեղծողները անկախ հանձնաժողով են ստեղծում, որ 1991 թվականից ի վեր ինչ-որ բան քննարկեն: Դա ինձ համար պետությունից բան չհասկացողի կամ միտումնավոր պետությունը թուլացնող, ժողովրդի մեջ միտումնավոր ապագան սպանող քայլ է, որը ոչինչ չի տա»:
Նշենք. որ ներկայացված նախագծում խոսք է գնում 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար Փաստահավաք հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտության մասին, որի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն ու դրա հիման վրա կառավարությանն ու ԱԺ-ին խորհրդատվական եզրակացության ներկայացումն է լինելու: Ալբերտ Բաղդասարյանը անցյալը գնահատելու եւ դեպի ապագա նայելու 3 քայլ է տեսնում. «Քաղաքական գնահատական տալ նախորդ դարաշրջանին՝ նպատակ ունենալով հեռացնել նախորդ դարաշրջանի հիմքերն ստեղծող օրենսդրությունը եւ հատկապես Սահմանադրությունը, 2-րդ՝ հասկանալով, որ Սահմանադրությունը կեղծված է ինչ-ինչ նպատակներով, ստեղծել նոր Սահմանադրություն, այլ ոչ թե փոփոխություններ իրականացնել եւ 3-րդ՝ այս նոր Սահմանադրությամբ նախատեսված լիազոր մարմինների ընտրություններ իրականացնել»:
Մեկը մյուսից անջատելն, ըստ ԳԽ պատգամավորի, որեւէ արդյունք տալ չի կարող: Ալբերտ Բաղդասարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կարողացել է ամբողջ քաղաքական դաշտին համոզել, որ ամենակարեւորը արդար ընտրություններն են եւ բոլոր հարցերին բալասան կտրվի, եթե արդար ընտրություններ տեղի ունենան, մինչդեռ, եթե համակարգը չի փոխվում , արդար ընտրությունները որեւէ բան փոխել չեն կարող, որովհետեւ համակարգի հիմքը, ըստ ԳԽ պատգամավորի, դրվել է Նախագահի մասին օրենքով, հետո 1995 թվականի, ապա՝ 2005 թվականի եւ այնուհետեւ՝ 2015թվականի կեղծված Սահմանադրությամբ:
«Արդար ընտրություններով կարող ես ընտրել նախագահ կամ վարչապետի կամ սուպերվարչապետի, որը այդ նույն Սահմանադրության ընդամենը մեկ կետով իրավունք ունի ուտել բոլորին, նա ֆանտոմն է: Մենք այդպես պետություն կկառուցե՞նք:Կամ կարող ենք Սահմանադրություն փոխել, բայց այնպիսի դատական համակարգ ունենալ, որ իշխանությունն անընդհատ նույն մասով ուզուրպացվի»,-կարծում է նա: Հանրային քննարկման դրված նախագծում, ի դեպ, խոսք է գնում սահմանադրական բարեփոխումների մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից