ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Լիդիանը» շատ պարզ և պաշտոնապես հաստատում է այն տեղեկությունը, ինչը ես ներկայացրել եմ վարչապետին. Ղազարյան 08/29/2019 18:56 | Մեկնաբանություն
Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանն անդրադարձել է «Լիդիան Արմենիա»-ի գրառմանը, որտեղ ընկերությունը հերքում է տեղեկատվությունը, թե ՇՄԱԳ-ի հաստատումից հետո նախագծային փոփոխություններ են կատարվել։
Հիշեցնենք, որ այս մասին Ղազարյանը վարչապետին հայտնել էր նրա Ջերմուկ կատարած այցի ժամանակ։
Նա մասնավորապես ասել է.
«Լիդիան Արմենիա ընկերությունը, հավանաբար, հանրային ուշադրությանն արժանանալու համար, պարզվում է որոշել է մի մարքեթինգային հնարք գործադրել՝ իրենց ընկերության Facebook-ի էջում մի հայտարարություն տարածելով իմ լուսանկարով և շահարկելով իմ անունը (հատկանշական է, որ այն իրենց էջի ամենից շատ ուշադրության արժանացած գրառումներից մեկն է)։ Այս պարագայում ես որոշեցի խախտել հիմարություններին չարձագանքելու իմ սկզբունքը, քանի որ վերնագրին և բովանդակությանը չհամապատասխանող այդ տեքստի մեջ, այնուամենայնիվ, նկատելի են մի շարք ուշագրավ փաստեր։
Նախ, Լիդիանը նշում է, որ «․․․այդ տարիներին (խոսելով իմ մարզպետ աշխատած ժամանակաշրջանի մասին․ խմբ․ իմ կողմից) Ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու նպատակով 2 անգամ կատարվեցին իրավական ակտերի փոփոխություններ, որոնց պայմաններում Ընկերությունը ստիպված էր կատարել նախագծային փոփոխություններ և ամեն անգամ իրականացնել նոր ՇՄԱԳ-ներ»։ Մեկ ուրիշ տեղում գրում են․ «․․․Ընկերությունը նոր ՇՄԱԳ է իրականացրել։ Օրենքի տառից չշեղվելու նպատակով վերջին այսպիսի ՇՄԱԳ-ը իրականացվել է 2016 թվականին, որից հետո Ընկերությունը որևէ նախագծային փոփոխություն չի կատարել»։ Այսինքն` շատ պարզ և պաշտոնապես հաստատում են այն տեղեկությունը, ինչը ես ներկայացրել եմ վարչապետին, 2019 թվականի օգոստոսի 23-ին Ջերմուկում տեղի ունեցած կարճատև զրույցի ընթացքում։ Հետաքրքիր է հասկանալ, թե այստեղ սուտը որտեղ կարող է լինել։ Ուշագրավ է այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչ Ջերմուկ այցելելը, մի շարք խորհրդակցություններ ու հանդիպումներ է անցկացրել, այդ թվում Լիդիանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ժամանակ պետության ղեկավարին չի ներկայացվել ընկերության գործունեության պատմության այդ ուշագրավ դրվագները, ինչի մասին վարչապետը տեղեկացվել է միայն Ջերմուկում իմ կողմից և ակնհայտորեն ցույց տվել, իր մտահոգություններն ու հետաքրքրվածությունն այդ առթիվ։
Հայտարարության մյուս ուշագրավ դրվագը կայանում է դրանում, որ որոշ մարդիկ և լրատվամիջոցներ, ինձ փորձում են մեղադրել մարզպետի պաշտոնում աշխատած տարիներին Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում, այսպես կոչված, հանդուրժողական դիրքորոշման համար։ Ընկերությունը պաշտոնապես հաստատում է հակառակը։ Մեջբերում․ «Ընդ որում, այն փաստը, որ հենց 2012-2013 թվականներին գոյություն չունեցող, հորինված բնապահպանական նկատառումներով կատարվել են իրավական ակտերի նշված փոփոխությունները՝ Լիդիանի համար լրացուցիչ խնդիրներ ստեղծելով, վկայում է այն մասին, որ Ընկերությունը չի ենթարկվել խաղի ընդունված կանոններին և ստեղծված արհեստական խոչընդոտների արդյունքում ստիպված է եղել ամեն անգամ լրացուցիչ գումարներ և ժամանակ վատնել։ Լիդիանի առաջ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել բոլոր ժամանակներում»։ Սա կարծում եմ բավարար է նմանօրինակ բոլոր կասկածները փարատելու համար, և լավագույն վկայությունն է բոլոր ժամանակներում մեր սկզբունքային և շահագրգիռ դիրքորոշումների արտահայտման մասին։ Ինչ վերաբերում է պետության կողմից ներկայացված պահանջներին, ապա դրանց հիմնավորվածության լավագույն ապացույց այն է, որ ընկերությունը կատարել է դրանց պահանջները և ժամանակին ընդունել դրանց հիմնավորվածությունն ու իրավաչափությունը, հակառակ պարագայում ոչ ոք չէր կարող արգելել նրանց հրաժարվել դրանց կատարումից և օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկումից (այդ թվում դատական կարգով), ինչն իրենց կողմից չի արվել։
Վերջին կարևոր արձանագրումը, որ կարելի է անել այդ հայտարարությունից այն է, որ Լիդիանը հաստատում է, որ իրենք փաստացի ստիպված են կատարել այս կամ այն բնապահպանական պահանջները, այլ ոչ թե իրենց նախաձեռնությամբ և կամքով, ինչը կասկածի տակ է դնում նրանց, իբրև սոցիալական պատասխանատու ընկերություն լինելու հանգամանքը, որից ազատորեն կարելի հետևություններ անել իրենց այլ գործողությունների և քայլերի մասով։
Հ․Գ․ Ես պատրաստ եմ իմ համեստ գիտելիքներով, փորձառությամբ, փաստարկներով և հիմնավորումներով հնարավորինս զինել օրվա իշխանություններին՝ այդ հարցում լավագույն որոշումները կայացնելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից