ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2006-ին Հայաստանը Մուդիզում ավելի բարձր վարկանիշ ուներ. Արտակ Մանուկյան 08/29/2019 15:46 | ԼՐԱՀՈՍ
«Մուդիզի վարկանիշով մեր տարածաշրջանի երկրներից Վրաստանը և Ադրբեջանը մեզ հետ համարյա նույն մակարդակի վրա են: Թուրքիայի գնահատականը ավելի վատ հեռանկարներ է կանխատեսում»: Այսօր տեղի ունեցած ասուլիսում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ նշելով, որ ԵԱՏՄ անդամ երկրներից հետ ենք Ղազախստանից, բայց Բելառուսից առաջ ենք : «Մենք գտնվում ենք միջին դիապազոնում, «B1»-ից «Ba3» անցումը մեկ քայլ առաջ է , բայց անելիք շատ ունենք, որ մեծացնենք ներդրողների հետարքրքությունը»,- նշեց նա։
Պատգամավորը վստահեցնում է՝ Մուդիզում մեր վարկանիշի բարձրացումը ազդելու է ներդրումների վրա, բայց թե ի՞նչ չափով, կանխատեսել չի կարող: «Արտաքին աշխարհից եկող ազդակները վստահություն են ներշնչում: Օգոստոսի 27-ին Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը Հայաստանին որակական այլ դիապազոն տեղափոխեց: Սա շատ կարևոր է հենց հիմա, քանի որ մենք հիմա ունենք հավելյալ գործիք, որով շփվում ենք աշխարհի հետ՝ դա պարտատոմսերի թողարկումն է: Սա նշանակում է , որ մենք կարող ենք ակնկալել պարտատոմսերի էլ ավելի նվազ պայմաններ, քան նախկինում մենք կարող էինք գեներացնել վարկանիշային ավելի ցածր սանդղակում գտնվելով, ինչն էլ նշանակում է, որ մենք՝ հարկատուներս, այդ պարտատոմսերի համար ավելի քիչ գումար պետք է վճարենք, քան եթե գտնվեինք ավելի բարձր ռիսկային գոտում:
Մեր տարածաշրջանում , գաղտնիք չէ, որ ներդրումների համար պայքար է գնում: Այս առումով Վրաստանն ու Ադրբեջանը մեզանից ավելի բարձր դիրքերում էին գտնվում: Մենք սրանով առաջ քայլ ենք արել: Ապագան դրական է դիտարկվում մեր այս գործընկերների կողմից»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանն ասում է՝ 2006-ին Մուդիզում ավելի բարձր վարկանիշ ունեինք, բայց ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով այն ընկել է:
«2006-ին մենք ավելի բարձր վարկանիշ ունեինք, բայց կապված ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ տնտեսությունը խորը անկում ապրեց և Մուդիզի գնահատականերն էլ էին դրա մասին խոսում: 2013թ-ից շտկում կար վարկանիշի, բայց նեգատիվ հեռանկարներ էին կանխատեսվում: Վերջին երկու տարիներին այս առումով լճացում էր: Այս վարկանիշը տեսանելի է արտաքին աշխարհի համար: Բայց սպասել, որ սրանից հետո միանգամից ներդրողների աճ պետք է լինի , չի կարելի: Սրա համար պետք է ավելի շատ աշխատանք անել Ներդրողները ուղղորդվում են այս վարկանիշներով: Սա, իհարկե կարևոր է , բայց պետք են ներդրումային առաջարկներ»:
Պատգամավորը պնդում է՝ կա մի ճյուղ , որով մենք առավելություն ունենք մեր հարևան Վրաստանի նկատմամբ, և դա մարդկային ռեսուրսն է :
«Մենք առավելություն ունենք Վրաստանի նկատմամբ մարդկային կապիտալի առումով, որով մենք համեմատաբար ավելի գրավիչ ենք, և որը նախկինում ժառանգել ենք: Պետք է ջանքեր գործադրել, որ մարդկային կապիտալին խարսխված այն ուղղություններում, որոնք կարող ենք առաջարկել ներդրողին, էական առավելություն լինի: Եկամտային հարկի և շահութահարկի փոփոխությունն էլ միտված են կարծես թե համեմատական առավելությունը ցայտուն դարձնելուն, բայց ասել, որ վարկանիշի բարձրացման հիմքում դա է, կոռեկտ չէ»:
Լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է, որ օրինակ՝ Լիդիանի հարցում անադարացի լուծման դեպքում ներդրողների հետարքրքությունը նվազի, պատգամավորը պատասխանեց, որ՝ այո՛:
«Չնայած Մուդիզին հետաքրքիր են ինստիտուտները, նրանք գնահատում են ինստիտուտների կարևորությունը, բայց առանձին քեյսերը ևս հավելյալ ազդակներ են: Կոնկրետ այս դեպքում հնարավոր է, որ կայացված որոշումը ազդի հետագա ներդրումների վրա»:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ