ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիտյա Այվազյանին և Գեղազնիկ Միքաելյանին դավադրաբար սպանել են, որպեսզի դժգոհության ալիք բարձրանա ՀԱԲ-ի դեմ և հնարավոր լինի ՀԱԲ-ը լուծարել․ Դատախազությունը ունի քրեական գործը վերաբացելու բոլոր հիմքերը 08/29/2019 13:41 | ԼՐԱՀՈՍ
29 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 29-ին, դավադրաբար սպանվեցին Գերագույն խորհրդի պատգամավոր Վիտյա Այվազյանը և ազատամարտիկ Գեղազնիկ Միքաելյանը։
Գերագույն խորհուրդը նույն օրը՝ օգոստոսի 29-ին ընդունեց ՀԱԲ-ը լուծարելու վերաբերյալ N Ն-0095-I որոշումը, մեջբերում ենք․
<<․․․1990 թվականի օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը ՀԱԲ-ի զինված ջոկատներն անցել են բացահայտ տեռորիստական գործողությունների: Առանց պետհամարանիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել և ծանր մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել պատգամավոր Ռ. Իշխանյանը: Գնդակոծվել է Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի բենզակայանը պաշտպանող հասարակական կարգի պահպանության ջոկատը, որի հետևանքով վիրավորվել է 3 մարդ: Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը, որոնք մի քանի ժամ հետո մահացել են>>:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե ինչու Գերագույն խորհուրդը (հետո արդեն պարզ դարձավ , թե ինչու) առանց նախաքննության և դատարանի վճռի, կոպիտ կերպով խախտելով անմեղության կանխավարկածը, սպանությունների համար մեղավոր նշանակեց ՀԱԲ-ին , փորձենք վերլուծել առկա փաստերը։
Գերագույն խորհրդի որոշման մեջ նշվում է, որ Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը ՀԱԲ-ի շտաբ են ժամանել միջադեպ պարզաբանելու նպատակով։
Իսկ ահա տեսեք, թե տարիներ անց միջադեպի մասին ինչ է պատմում այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանը։
2013 թվականին lragir.am կայքին տված հարցազրույցում Վազգեն Մանուկյանը ասել է հետևյալը ․
«Իմ պաշտոնավարման տարիներին բավականին մեծ պայքար գնաց ջոկատները կարգավորելու համար: Ջոկատները զինված էին, և ոստիկանությունը ոչինչ էր նրանց դիմաց. ոչնչից չէին վախենում: Եվ, որպեսզի երկիրը կառավարելի դառնար, մեծ ջանքեր էին պահանջվում կառավարությունից: Առաջին ընդհարումն այդ ժամանակ ՀԱԲ-ի հետ տեղի ունեցավ, որը զինված էր և շատ անկառավարելի: ՀԱԲ-ը չէր ենթարկվում իշխանություններին` հայտարարելով, որ իրենք ավելի հայրենասեր են, իրենք պետք է որոշեն ռազմական վիճակն ու սեփական պատերազմներ պիտի մղեն: Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան: ․․․ ( Lragir.am, 16 հունիսի, 2013):
Հիմա փորձենք համեմատել․
Գերագույն խորհրդի որոշման տեքստում գրված է․
«Միջադեպը պարզաբանելու նպատակով ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից: Դրա հետևանքով վիրավորվել են հասարակական կարգի պահպանության ջոկատի անդամ Գ. Միքայելյանը և պատգամավոր Վ. Այվազյանը․․․»
Վազգեն Մանուկյանը հարցազրույցում նշել է․
«Երբ մի դեպքից հետո ինձ դիմեցին Վանո Սիրադեղյանը և Վազգեն Սարգսյանը, ես՝ որպես վարչապետ, ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն տվեցի, և գիշերը գրավման ժամանակ զոհեր եղան․․․ » ։
Փաստորեն, այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցրած Վազգեն Մանուկյանը խոստովանում է, որ ինքը ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել, այսինքն Գերագույն խորհրդի որոշման մեջ առկա տեղեկությունը այն մասին, որ «․․․ ՀԱԲ-ի շտաբ ժամանած պատվիրակությունը մեքենայից իջնելու պահին գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից․․․» կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։
Հարց է առաջանում, թե ինչ նպատակով է Գերագույն խորհրդի որոշման մեջ նշվել , որ միջադեպը պարզաբանելու համար ժամանած պատվիրակությունը գնդակոծվել է ՀԱԲ-ի մարտիկների կողմից, եթե դեպքից 23 տարի անց Վազգեն Մանուկյանը խոստովանել է, որ ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել։
Հիմա հաջորդ հարցը․ եթե Վազգեն Մանուկյանը ՀԱԲ-ի շտաբը գրավելու համաձայնություն է տվել, ապա արդյո̉ք Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը տեղյակ են եղել, որ ՀԱԲ-ի շտաբը գրավելու որոշում է կայացվել և իրենք ակամայից մասնակցում են ռազմական գործողության․ իհարկե տեղյակ չեն եղել, և վերջին հաշվով, ինչու պետք է ՀԱԲ-ը կրակեր բանակցության եկած Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի վրա, որոնք շատ մտերիմ հարաբերություններ ունեին ՀԱԲ-ի ղեկավարների հետ։
Իսկ պատասխանը հետևյալն է․ Վիտյա Այվազյանը և Գեղազնիկ Միքաելյանը դավաճանաբար սպանվել են այլ վայրում և նրանց դիերը բերվել են ՀԱԲ-ի շտաբի տարածք, որպեսզի դժգոհության ալիք բարձրանա ՀԱԲ-ի դեմ և մոտիվացվի ՀԱԲ-ի լուծարումը, և սա հայտնի է բոլորին։ Դա սադրանք էր ՀԱԲ-ի դեմ։ Այս մասին բազմիցս հայտարարել են ՀԱԲ-ի ղեկավարները, ինչպես նաև Վիտյա Այվազյանի ծնողները և գործին առնչված բազմաթիվ մարդիկ (տես <<Ռազմիկ Վասիլյան>> ֆեյսբուքյան էջի տեսանյութերը):
Ավելին, Վիտյա Այվազյանի ծնողները բազմիցս հրապարակային մեղադրել են ՀՀՇ-ին՝ Վիտյա Այվազյանին սպանությունը կազմակերպելու մեջ (Տես հետևյալ հղումով` https://www.facebook.com/317232135137134/videos/688636474663363/ 15:50 վայրկյանից ) ։
Վիտյա Այվազյանի ծնողները՝ Վորոշ Այվազյանը և Կիմա Ավագյանը շատ մտերիմ հարաբերություններ ունեին ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հետ, քանի որ համոզվել էին, որ ՀԱԲ-ը որևէ կապ չունի իրենց որդու սպանության հետ։
Վիտյա Այվազյանի ծնողները մասնակցել են նաև ՀԱԲ-ի կազմավորմանը նվիրված հանդիսավոր միջոցառմանը (Տես հետևյալ հղումով` (https://www.facebook.com/317232135137134/videos/853055598221449/)։
Դեպքից 23 տարի անց Lragir.am կայքին Վազգեն Մանուկյանի տված հարցազրույցը ՀՀ Դատախազությունը օրենքով սահմանված կարգով պետք է համարի նոր երևան եկած հանգամանք և վերաբացի Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանության գործը, պարզելու համար, թե ինչու են միմյանց հակասում 1990 թվականի օգոստոսի 29-ին ընդունված ՀՀ Գերագույն խորհրդի N Ն-0095-I որոշումը և Վազգեն Մանուկյանի հարցազրույցում տրված պարզաբանումները։
Պետք է նաև հաստատել կամ հերքել այն վարկածը, համաձայն որի Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանությունը կազմակերպել են ՀՀՇ ղեկավարները՝ որպեսզի հանրային դժգոհության ալիք առաջանա ՀԱԲ-ի դեմ և հնարավոր լինի ՀԱԲ-ը լուծարել ։
Պետք է վերջապես բացահայտել Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքաելյանի սպանության իրական մեղավորներին և պատժել օրենքի ողջ խստությամբ։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ ենք անում տարածել այս հայտարարությունը։
ՀԱԲ-ի մի խումբ ազատամարտիկներ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից