ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսության մեջ մենք առաջնային դերակատարում ենք տալիս ռազմարդյունաբերական համալիրին. Փաշինյան 08/28/2019 12:37 | ԼՐԱՀՈՍ
«Երեկ Հայաստանի տնտեսության և Հայաստանի միջազգային տնտեսական կարգավիճակի համար շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. վարկանիշային «Մուդիս» կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշն ու հիմնավորումների մեջ կա մի կետ, որը շատ հստակ ներդաշնակվում է մեր այսօրվա հանդիպմանը»,-այսօր Ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ վարկանիշի բարձրացման հիմնավորումներից կարևորագույնն այն է, որ կառավարությունը Հայաստանում վերցրել է տնտեսության գիտելիքահենք ճյուղերը զարգացնելու մարտավարություն և քաղաքականություն։
«Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի տնտեսության մեր տեսլականն այն է, որ Հայաստանը պետք է լինի արդյունաբերական երկիր։ Արդյունաբերության և ընդհանրապես տնտեսության մեջ մենք առաջնային դերակատարում ենք տալիս ռազմարդյունաբերական համալիրին, պայմանով, որ այն պետք է ամեն օրվա, ամեն շաբաթվա, ամեն ամսվա և ամեն տարվա հետ լինի տեխնոլոգիական, այսինքն` համապատասխանի բոլոր ժամանակակից տեխնոլոգիական չափանիշներին կամ առնվազն շարժվի այդ ուղղությամբ»,-ասաց ՀՀ վարչապետն ու ավելացրեց, որ երկարաժամկետ իմաստով պետք է նաև տեխնոլոգիական նախաձեռնություններ ցուցաբերելու, տեխնոլոգիական նորարություններ արտադրելու հնարավորություններ լինեն։
Նա ընդգծեց, որ ռազմարդյունաբերական համալիրն ունի մի քանի առանցքային նշանակություն, որոնք բոլորն էլ ունեն ռազմավարական բնույթ։
«Այն, որ մեր երկիրը պետք է ունենա ուժեղ ռազմարդյունաբերական համալիր, բխում է անվտանգային այն միջավայրից, որում մենք այսօր գտնվում ենք, և մեր երկրի անվտանգության կարիքները ակնհայտորեն բերում են այդ մտքին»,-նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով, սա նաև կնպաստի Հայաստանում տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու Հայաստանը բարձր որակավորում ունեցող աշխատուժի երկիր դարձնելու տեսլականին։
«Ռազմարդյունաբերական համալիրը մի ոլորտ է, որտեղ բանվորից սկսած ենթադրում է որակավորում, այսինքն` բարձր որակավորում ունեցող բանվորներ, արհեստավորներ և այլն։ Արտահանման ռազմավարությունը մեզ համար նույնպես շատ կարևոր է, և մեր ռազմավարական կուրսը պետք է լինի այնպիսին, որ Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա»,-նշեց վարչապետը։
Փաշինյանը շեշտեց, որ հենց այդ խնդիրների լուծման համար է, կառավարության կազմում ստեղծվել նոր, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։
«Բոլորս հասկանում ենք, մինչև այդ ռազմավարական նպատակներին հասնելը մենք պետք է կարողանանք նաև մեր ներքին կարիքները հաշվի առնելով, մեր ռազմաարդյունաբերական համալիրի համար ապահովել որոշակի ներքին շուկա և պետք է կարողանանք ապահովել պետական պատվերներ, որպեսզի այդ համալիրը նախ կարողանա ապրել, ապա ոտքի կանգնել, զարգանալ և, իհարկե, մրցունակ արտադրանք տալ»,-շարունակելով խոսքն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ