Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը պետք է լինի հանրային. Սուրեն Անանյան. Տավուշում նոր բողոքի ալիքներ են հասունանում 08/28/2019   10:51  |  ԼՐԱՀՈՍ

Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը պետք է լինի հանրային։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Անանյանը ցանկանում է 3 ամիս առաջ վարձակալության հանձնված Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը վերադարձնել համայնքին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա հավատացրեց, թե իրեն չի կաշկանդելու այն հանգամանքը, որ 24 քմ կազմող այդ տարածքը վարձակալության է տրվել իր կուսակից, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանին։

«Արդեն մոտ 2 ամիս է, ինչ խնդիրը առկա է, ուղարկվել է առցանց բողոք կառավարություն, վարձակալության պայմանագրին և պայմաններին մինչ օրս ծանոթ չենք: Ըստ մեր տեղեկությունների՝ տարածքում լինելու է խանութ, այս պահին մենք նկատում ենք, որ վարձակալը կահավորում է տարածքը, հեռացվել է ավտոկայանի նշանը։ Հեռախոսազրույց ենք ունեցել Աշոտ Մնացականյանին հետ, նա խոստացավ, որ գոնե սպասասրահի հարցը կլուծվի, բայց 1 ամիսը անցավ, և որևէ դրական լուծում դեռ չկա»։

Հայավտոկայան ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարձակալի հետ փորձում են համաձայնության գալ, որ վարձակալված տարածքի մի մասը շարունակի ծառայել որպես սպասասրահ.

«Մենք վարձակալի հետ, կարծես թե, կոնսենսուսի ենք եկել, շուտով մի մասը, ամենայն հավանականությամբ, կդառնա սպասասրահ, չնայած մեր ամենօրյա մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այդտեղ ոչ ոք տրանսպորտի չի սպասում»։

Աշոտ Մնացականյանի խոսքով Նոյեմբերյանի ավտոկայանը չի գործում, երթուղիների սեփականատերերը իրենց հետ պայմանագիր չեն կնքում, իրենք էլ ստիպված են լինում շենքի գույքահարկը և հողի հարկը վճարելու համար տարածքները վարձով տալ։

«Վարձակալությամբ տրվել է լրիվ օրինական ճանապարհով, դա մեկ, և երկրորդը ավտոկայանում մեզ հետ պայմանագիր կապած ուղևորափոխադրող չունենք, որպեսզի սպասարկենք իրենց: Որպես ավտոկայան չի ծառայում, իսկ մենք այդ շենքի համար գույքահարկ և հողի հարկ ենք վճարում, այսինքն եթե շենքը չտանք վարձակալության , ըստ էության, այն մեզ միայն վնաս կհասցնի, իսկ մենք շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն ենք»:

ՔՊ-ական Սուրեն Անանյանը կարծում է, որ պայմանագրերի մասին խոսակցություններն ուղղակի արդարացումներ են, իսկ ուղևորներ այդտեղ միշտ էլ լինում են։
«Արդարանալ, որ երթուղիները պայմանագիր չունեն, ճիշտ չէ, ժողովուրդը տարիներ շարունակ օգտվել է այդ երթուղիներից, եթե անօրինական են, դա այդ կազմակերպության տնօրենի հարցն է, կարծում եմ, որ իրենց ոչ դրական կառավարումից չպետք է տուժի ժողովուրդը։ Իսկ ուղևորներ սպասասրահում լինում են, կարծում եմ՝ Աշոտ Մնացականյանը տեղյակ չէ, որ կան գյուղեր սպասարկող երթուղիներ (Կոթի, Բերդավան, Կողբ և այլն)»։
Սուրեն Անանյանն ասում է՝ կսպասենք ևս մի քանի օր, և եթե շուտափույթ այս հարցը չլուծվի կվերսկսենք բողոքի ակցիաները։

«Մենք բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել՝ ի նշան բողոքի, և աննահանջ ենք լինելու մեր գործում, քանի որ մեզ համար հանրային շահը գերակա է։ Մենք մեր պայքարը շարունակելու ենք բացառապես օրենքի դաշտում»։
Մեր հարցին, թե Նոյեմբերյանի ուևորափոխադրողների հետ պայմանագիր լինելու դեպքում հնարավոր է, որ տարածքը վերադառնա իր նախկին կարգավիճակին, Հայավտոկայան ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը պատասխանեց, որ մեր նշած պարագայում դա ոչ թե հնարավոր է, այլ արդեն պարտադիր պայման է: Ասում է՝ օրերս գրություն պետք է ուղարկեն Քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ խնդրի կարգավորմանը նպաստելու համար:

Հեղինակ` Անահիտ Հովհաննիսյան


Հարակից հրապարակումներ`

11:38 26/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱրճիսցիները փակել են Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը․ գյուղում ջուր չունեն
09:18 23/08/2019  |  ՄամուլԱյսօր նախատեսվում է բողոքի ակցիա Հայաստանում ՌԴ դեսպանատան մոտ. «Ժամանակ»
14:20 21/08/2019  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում Ֆրանսիայի դեսպանատան առաջ
11:27 21/08/2019  |  Բնապահպանական իրավունք«Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչընդոտելու է». ջերմուկցի
17:14 20/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի շահագործման դեմ ակցիայի ժամանկ բերման ենթարկված երկու քաղաքացիներ հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել
12:48 20/08/2019  |  ԼՐԱՀՈՍՍոնա Աղեկյանը կոյուղաջուր է տարել քաղաքապետարան
23:00 19/08/2019  |  Միջազգային լրահոսՊուտինը համեմատել է Մոսկվայում տեղի ունեցող զանգվածային ցույցերը «դեղին ժիլետների» բողոքների հետ
15:12 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍ‹‹Դուք մեր ծառաներն եք››. Քոչարյանի աջակիցները՝ ԲԴԽ անդամներին հիշեցրեցին Փաշինյանի խոսքերը
14:28 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍՔոչարյանի աջակիցներն ակցիա են իրականացնում ԲԴԽ-ի դիմաց
14:55 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍԲերման ենթարկված ակտիվիստներն ազատ են արձակվել. Ոստիկանություն

Արխիվ

[]