ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարտի 1-ին՝ բանակի մասնակցության, սադրիչների և օլիգարխների մասին 08/28/2019 19:51 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
«Մարտի 1»-ի գործի նյութերին ծանոթանալիս պարզ է դառնում, որ առանցքային տեղ են զբաղեցնում 2008 թվականի իրադարձություններին ՀԱԿ-ի համակիրները, Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները։ Եւ հենց նրանց ցուցմունքների, ՀԱԿ-ի նամակ-տեղեկանքների վրա է հիմնականում կառուցված մեղադրանքները։ Դրանց թվին է դասվում նաեւ «Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանի ցուցմունքը։
Բանակի անմիջական մասնակցության վերաբերյալ տեղեկությունների չեմ տիրապետում
Առաքել Սեմիրջյանն իր ցուցմունքում նշել է.
-Մարտի 1-ի ողջ ընթացքում եղել եմ Մյասնիկյանի արձանի շրջակայքում և քանի որ շուրջ տաս տարի և ավելի աշխատել եմ ՀՀ ԱԳՆ-ում, ուստի Մյասնիկյանի արձանի մոտից հաճախակի բարձրացել եմ ԱԳՆ ուղղությամբ՝ հանդիպելու ընկերներիս հետ և զրուցելու ստեղծված իրավիճակի մասին: Քանի որ այդ ժամանակ ԱԳՆ-ն տեղակայված էր Հանրապետության հրապարակում, մարտի 1-ին, ժամը՝ 18.00 սահմաններում նկատել եմ հրապարակում ՊՆ համարանիշերով զինվորական ավտոմեքենաներ և հարյուրավոր զինվորներ, ովքեր զինված էին ավտոմատ հրազեններով: Զինվորներն առանձնապես որևէ բան չէին անում, իմ կարծիքով իրականացնում էին հերթապահություն տվյալ տարածքում: Դրանից հետո որպես Մարտի 1 հասարակական կազմակերպության համակարգող ինձ հասել է բազմաթիվ տեսանյութեր, որտեղ պատկերված էին դեռևս մարտի 1-ին, մինչև արտակարգ դրության հայտարարումը քաղաքում զինվորների առկայությունը հավաստող նյութեր, իսկ արտակարգ դրություն հայտարարելուց հետո էլ բազմաթիվ զինվորական տեխնիկաներով և զինվորներով պատկերված տեսանկարահանումներ, որը կտրամադրեմ վարույթն իրականացնող մարմնին:
Ինչ վերաբերում է բանակի անմիջական մասնակցությանը տեղի ունեցած իրադարձություններին, ապա նման տեղեկությունների չեմ տիրապետում:
Բանակի մասին այլ տվյալների չեմ տիրապետում: Փաստահավաք խմբում որպես փորձագետ աշխատելու ընթացքում իմացա նաև, որ մարտի 1-ի դեպքերին մասնակցություն են ունեցել նաև Արցախից բերված զինվորական ուժերը, որոնք տեղակայվել են Չարբախի չաստում: Այդ մասին տվյալները հաղորդել են տարածքի բնակիչները, որոնք բողոքել են անընդհատ աղմուկ բարձրացնելուց և անընդհատ Ղարաբաղի բարբառը լսելուց և ես գնացել ու տեսել եմ: Այդ չաստի կողքը տեղակայված խանութների բնակիչներն ինձ պատմել են, որ ղարաբաղի ակցենտով խոսացող զինվորականները հաճախակի գալիս էին իրենցից առևտուր անելու և օղի էին գնում:
Ասեմ նաև, որ փաստահավաք խմբում աշխատելով տեղեկացել եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից այդ ժամանակ ստորագրվել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը և մեր կողմից տարվել են աշխատանքներ պարզելու համար այդ հրամանի իսկությունը: Այնուհետև տեղեկացել եմ, որ այդ հրամանը հրապարակելու համար դատապարտվել են 2 անձ, եղել են Արմեն Սարգսյանն ու մի կին, որի տվյալները չեմ հիշում: Քանի որ հրամանը գաղտնի էր, ավել տեղեկություն հնարավոր չեղավ իմանալ:
Նշեմ նաև, որ իմ ձեռքի տակ է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ 2008թ. փետրվարի 23-ին և իմ կարծիքով այդ հանդիպմանը հաջորդել է նշված թիվ 0038 հրամանը: Տեղեկացել եմ նաև, որ ստեղծված է եղել գաղտնի շտաբի կազմը, որը 15.12.2009թ. հրապարակվել է մամուլում և հերքում չի եղել դրան ու որ տեղակայված է եղել այդ շտաբը ՀՀ կառավարության շենքում: Բանակի մասին ավելին ոչինչ չգիտեմ:
Միջանկյալ
Առաքել Սեմիրջյանն իր ցուցմունքում հայտնում է նաև, որ ինքը բանակի մասին այլ տեղեկություններ չունի և որ այդ առումով ավելի ստույգ տեղեկատվություն կարող է տրամադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանը, որը հրապարակումներ է իրականացրել մարտի 1-ի հետաքննության վերաբերյալ:
Առաքել Սեմիրջյանը՝ սադրիչների և օլիգարխների մասին
Ա. Սեմիրջյանը «Մարտի 1»-ին սադրիչների առկայության մասին նույնպես որոշակի տեղեկություններ է հաղորդել Հատուկ քննչական ծառայությանը:
Նա պատմել է հետևյալը.
«Ինչ վերաբերում է մարտի 1-ին սադրիչների առկայության մասին, ապա ինձ հայտնի է դարձել տեսագրություններն ուսումնասիրություններից, որ մինչև մարտի 1-ն են այդ խմբերը կազմավորվել: Մասնավորապես, փետրվարի 22-ին հեռուստատեսություններով հաղորդում է տարածվել, որտեղ երևում է, որ որսորդական հրազեններով զինված մոտ 200 հոգի քաղաքացիներ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղից փորձում են գալ քաղաք, իբր, Ազատության հրապարակում տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքները ցրելու նպատակով, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել շարժվել դեպի քաղաքի ուղղությամբ:Այս հաղորդագրությունը զուգորդվում է այն բանով, որ որ ոստիկանների չլինելու պարագայում Սերժ Սարգսյանի կողմնակից քաղաքացիները պատրաստ էին կիրենց ուժերով ցրել փետրվարի 19-ից սկսված շուրջօրյա հանրահավաքները»:
Արտյոմ Խաչատրյանը՝Շիզոլինի մականունով, ով «թաղման» արարողություն էր կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ինչպես տան շրջակայքում, այնպես էլ Կորյուն փողոցում գտնվող նրա շտաբի դիմաց և մի քանի օր անընդմեջ կազմակերպում էր ընդդիմության առաջնորդների «հոգեհանգիստը»՝ դրանով հոգեբանական ճնշում գործադրելով ընդդիմության առաջնորդների վրա և ակնարկ անելով, որ շարունակվելու դեպքում կկազմակերպվի իրական թաղում: Այս հանգամանքը հաստատվում է նաև տեսագրությամբ, որը ցուցադրվել է բոլոր հեռուստաընկերություններով: Այդ ակցիաները չեն դադարում նույնիսկ այն պարագայում, երբ ընդդիմության առաջնորդը դիմում է ՀՀ ոստիկանությանը և խնդրումմիջոցառումներ ձեռնարկել այդ սադրանքները դադարեցնելու ուղղությամբ, քանի որ ընդդիմության առաջնորդի տանն ապրում են նաև մանկահասակ երեխաներ:
Բոշի Մհերի, Նեմեց Ռուբոյի, Ալրաղացի Լյովիկի սադրիչները
-«Ինձ հայտնի է դարձել նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց վրաններ էին խփած և դրանցում ապրում էին Մհեր Սեդրակյանի, մականունը՝ Բոշի Մհեր, Ռուբեն Հայրապետյանի, մականունը՝ Նեմեց Ռուբո, կողմից ուղարկված սադրիչները»,- նշել է ցուցմունքում եւ ավելացրել. «Հարկ է նշել, որ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ով դեպքերից մի քանի ամիս անց դարձավ ԱԱԽ քարտուղարը, այդ օրերին հայտարարում էր, որ դիպուկահարներ են դրել Ազատության հրապարակի մերձակա շենքերի տանիքների վրա և Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են իրեն սպանել: Ինչու եմ նշում այս դրվագը, քանի որ մարտի 1-ի գաղտնալսումների ուսումնասիրության ժամանակ, որը տրամադրվել էր «Յոթի» գործով, երևում է Ալիկ Արզումանյանի զրույցը փետրվար ամսին, այն ժամանակ, երբ դեռ ընդդիմությունը հույս ուներ, թե Արթուր Բաղդասարյանը պետք է միանար «համաժողովրդական» շարժմանը, քաղաքացին զանգահարում է Ալիկ Արզումանյանին և հայտնում, որ Արթուր Բաղդասարյանին առևանգել են ու տարել Զեյթունում գտնվող կոշիկի գործարան և այնտեղ նրան «փչացնելով» ստիպել են, որ նա չմիանա. Նույն այդ գաղտնալսման մեջ լսվում է նաև Լևոն Սարգսյանի անունը, ում հանրության մեջ ճանաչում են որպես «Ալրաղացի Լյովիկ» և անգամ գաղտնալսման մեջ են նրան այդ մականունով ասում և հնչում են հայհոյանքներ:
Բուն մարտի 1-ի գործով առկա տեսանյութերի ուսումնասիրությամբ ինձ հայտնի է դարձել, որ Մհեր Սեդրակյանի ավտոմեքենաները կայանված են եղել Հանրապետության Հրապարակում և նա գտնվել է Սերժ Սարգսյանի մոտ, ինչպես նաև՝ փաստահավաք խմբում աշխատելու ընթացքում հիշատակվում էր Մհեր Սեդրակյանի անունը՝ ՊՆ-ից զինվորական հագուստներ ստանալու և Էրեբունի թաղապետարանի դիմաց՝ նրան իսկ պատկանող բենզալցակայանում իր թիկնապահներին զինվորական շորերով հանդերձավորելու մասին:
Կապված այդ զինված խմբավորումների մասին՝ փաստահավաք խմբի կողմից հրապարակվել է զեկույց. Որտեղ մանրամասն ներկայացվել են օլիգարխների թիկնապահների կողմից զինվորական հագուստներ ստանալու և զորքերի մեջ ներգրավվելու փաստերը: Այս հարցի հետ կապված՝ կարող եմ նշել նաև որ փաստահավաք խումբն Անմդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ գնացել է այն զինվորական զորամասը, որտեղից ստացել են նշված զինվորական հագուստը, սակայն այդ զորամասում արհեստական խոչընդոտ են ստեղծել, որի արդյունքում փաստահավաք խումբը չի կարողացել ստուգել իր ունեցած տեղեկատվությունը»:
Առաքել Սեմիրջյանը նաեւ անդրադարձել է այն խոսակցություններին, թե ինչու այս խմբերի մեջ չի երևում Ռուբեն Հայրապետյանի անունը, իբր, նրա անունը ցուցակից հանել է փաստահավաք խմբի ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանը, լինելով վերջինիս ընկերը…
Շարունակելի…
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան