ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը պետք է լինի հանրային. Սուրեն Անանյան. Տավուշում նոր բողոքի ալիքներ են հասունանում 08/28/2019 10:51 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը պետք է լինի հանրային։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Անանյանը ցանկանում է 3 ամիս առաջ վարձակալության հանձնված Նոյեմբերյանի ավտոկայանի սպասասրահը վերադարձնել համայնքին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նա հավատացրեց, թե իրեն չի կաշկանդելու այն հանգամանքը, որ 24 քմ կազմող այդ տարածքը վարձակալության է տրվել իր կուսակից, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանին։
«Արդեն մոտ 2 ամիս է, ինչ խնդիրը առկա է, ուղարկվել է առցանց բողոք կառավարություն, վարձակալության պայմանագրին և պայմաններին մինչ օրս ծանոթ չենք: Ըստ մեր տեղեկությունների՝ տարածքում լինելու է խանութ, այս պահին մենք նկատում ենք, որ վարձակալը կահավորում է տարածքը, հեռացվել է ավտոկայանի նշանը։ Հեռախոսազրույց ենք ունեցել Աշոտ Մնացականյանին հետ, նա խոստացավ, որ գոնե սպասասրահի հարցը կլուծվի, բայց 1 ամիսը անցավ, և որևէ դրական լուծում դեռ չկա»։
Հայավտոկայան ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վարձակալի հետ փորձում են համաձայնության գալ, որ վարձակալված տարածքի մի մասը շարունակի ծառայել որպես սպասասրահ.
«Մենք վարձակալի հետ, կարծես թե, կոնսենսուսի ենք եկել, շուտով մի մասը, ամենայն հավանականությամբ, կդառնա սպասասրահ, չնայած մեր ամենօրյա մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ այդտեղ ոչ ոք տրանսպորտի չի սպասում»։
Աշոտ Մնացականյանի խոսքով Նոյեմբերյանի ավտոկայանը չի գործում, երթուղիների սեփականատերերը իրենց հետ պայմանագիր չեն կնքում, իրենք էլ ստիպված են լինում շենքի գույքահարկը և հողի հարկը վճարելու համար տարածքները վարձով տալ։
«Վարձակալությամբ տրվել է լրիվ օրինական ճանապարհով, դա մեկ, և երկրորդը ավտոկայանում մեզ հետ պայմանագիր կապած ուղևորափոխադրող չունենք, որպեսզի սպասարկենք իրենց: Որպես ավտոկայան չի ծառայում, իսկ մենք այդ շենքի համար գույքահարկ և հողի հարկ ենք վճարում, այսինքն եթե շենքը չտանք վարձակալության , ըստ էության, այն մեզ միայն վնաս կհասցնի, իսկ մենք շահույթ հետապնդող առևտրային կազմակերպություն ենք»:
ՔՊ-ական Սուրեն Անանյանը կարծում է, որ պայմանագրերի մասին խոսակցություններն ուղղակի արդարացումներ են, իսկ ուղևորներ այդտեղ միշտ էլ լինում են։
«Արդարանալ, որ երթուղիները պայմանագիր չունեն, ճիշտ չէ, ժողովուրդը տարիներ շարունակ օգտվել է այդ երթուղիներից, եթե անօրինական են, դա այդ կազմակերպության տնօրենի հարցն է, կարծում եմ, որ իրենց ոչ դրական կառավարումից չպետք է տուժի ժողովուրդը։ Իսկ ուղևորներ սպասասրահում լինում են, կարծում եմ՝ Աշոտ Մնացականյանը տեղյակ չէ, որ կան գյուղեր սպասարկող երթուղիներ (Կոթի, Բերդավան, Կողբ և այլն)»։
Սուրեն Անանյանն ասում է՝ կսպասենք ևս մի քանի օր, և եթե շուտափույթ այս հարցը չլուծվի կվերսկսենք բողոքի ակցիաները։
«Մենք բազմաթիվ ակցիաներ ենք իրականացրել՝ ի նշան բողոքի, և աննահանջ ենք լինելու մեր գործում, քանի որ մեզ համար հանրային շահը գերակա է։ Մենք մեր պայքարը շարունակելու ենք բացառապես օրենքի դաշտում»։
Մեր հարցին, թե Նոյեմբերյանի ուևորափոխադրողների հետ պայմանագիր լինելու դեպքում հնարավոր է, որ տարածքը վերադառնա իր նախկին կարգավիճակին, Հայավտոկայան ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը պատասխանեց, որ մեր նշած պարագայում դա ոչ թե հնարավոր է, այլ արդեն պարտադիր պայման է: Ասում է՝ օրերս գրություն պետք է ուղարկեն Քաղաքաշինության, հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ խնդրի կարգավորմանը նպաստելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ