Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok կայքն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնելնհնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Մարտի 1-ին՝ բանակի մասնակցության, սադրիչների և օլիգարխների մասին 08/28/2019   19:51  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

«Մարտի 1»-ի գործի նյութերին ծանոթանալիս պարզ է դառնում, որ առանցքային տեղ են զբաղեցնում 2008 թվականի իրադարձություններին ՀԱԿ-ի համակիրները, Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները։ Եւ հենց նրանց ցուցմունքների, ՀԱԿ-ի նամակ-տեղեկանքների վրա է հիմնականում կառուցված մեղադրանքները։ Դրանց թվին է դասվում նաեւ «Մարտի 1» Հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանի ցուցմունքը։

Բանակի անմիջական մասնակցության վերաբերյալ տեղեկությունների չեմ տիրապետում

Առաքել Սեմիրջյանն իր ցուցմունքում նշել է.

-Մարտի 1-ի ողջ ընթացքում եղել եմ Մյասնիկյանի արձանի շրջակայքում և քանի որ շուրջ տաս տարի և ավելի աշխատել եմ ՀՀ ԱԳՆ-ում, ուստի Մյասնիկյանի արձանի մոտից հաճախակի բարձրացել եմ ԱԳՆ ուղղությամբ՝ հանդիպելու ընկերներիս հետ և զրուցելու ստեղծված իրավիճակի մասին: Քանի որ այդ ժամանակ ԱԳՆ-ն տեղակայված էր Հանրապետության հրապարակում, մարտի 1-ին, ժամը՝ 18.00 սահմաններում նկատել եմ հրապարակում ՊՆ համարանիշերով զինվորական ավտոմեքենաներ և հարյուրավոր զինվորներ, ովքեր զինված էին ավտոմատ հրազեններով: Զինվորներն առանձնապես որևէ բան չէին անում, իմ կարծիքով իրականացնում էին հերթապահություն տվյալ տարածքում: Դրանից հետո որպես Մարտի 1 հասարակական կազմակերպության համակարգող ինձ հասել է բազմաթիվ տեսանյութեր, որտեղ պատկերված էին դեռևս մարտի 1-ին, մինչև արտակարգ դրության հայտարարումը քաղաքում զինվորների առկայությունը հավաստող նյութեր, իսկ արտակարգ դրություն հայտարարելուց հետո էլ բազմաթիվ զինվորական տեխնիկաներով և զինվորներով պատկերված տեսանկարահանումներ, որը կտրամադրեմ վարույթն իրականացնող մարմնին:

Ինչ վերաբերում է բանակի անմիջական մասնակցությանը տեղի ունեցած իրադարձություններին, ապա նման տեղեկությունների չեմ տիրապետում:

Բանակի մասին այլ տվյալների չեմ տիրապետում: Փաստահավաք խմբում որպես փորձագետ աշխատելու ընթացքում իմացա նաև, որ մարտի 1-ի դեպքերին մասնակցություն են ունեցել նաև Արցախից բերված զինվորական ուժերը, որոնք տեղակայվել են Չարբախի չաստում: Այդ մասին տվյալները հաղորդել են տարածքի բնակիչները, որոնք բողոքել են անընդհատ աղմուկ բարձրացնելուց և անընդհատ Ղարաբաղի բարբառը լսելուց և ես գնացել ու տեսել եմ: Այդ չաստի կողքը տեղակայված խանութների բնակիչներն ինձ պատմել են, որ ղարաբաղի ակցենտով խոսացող զինվորականները հաճախակի գալիս էին իրենցից առևտուր անելու և օղի էին գնում:

Ասեմ նաև, որ փաստահավաք խմբում աշխատելով տեղեկացել եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից այդ ժամանակ ստորագրվել է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը և մեր կողմից տարվել են աշխատանքներ պարզելու համար այդ հրամանի իսկությունը: Այնուհետև տեղեկացել եմ, որ այդ հրամանը հրապարակելու համար դատապարտվել են 2 անձ, եղել են Արմեն Սարգսյանն ու մի կին, որի տվյալները չեմ հիշում: Քանի որ հրամանը գաղտնի էր, ավել տեղեկություն հնարավոր չեղավ իմանալ:

Նշեմ նաև, որ իմ ձեռքի տակ է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը՝ ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի հետ 2008թ. փետրվարի 23-ին և իմ կարծիքով այդ հանդիպմանը հաջորդել է նշված թիվ 0038 հրամանը: Տեղեկացել եմ նաև, որ ստեղծված է եղել գաղտնի շտաբի կազմը, որը 15.12.2009թ. հրապարակվել է մամուլում և հերքում չի եղել դրան ու որ տեղակայված է եղել այդ շտաբը ՀՀ կառավարության շենքում: Բանակի մասին ավելին ոչինչ չգիտեմ:

Միջանկյալ

Առաքել Սեմիրջյանն իր ցուցմունքում հայտնում է նաև, որ ինքը բանակի մասին այլ տեղեկություններ չունի և որ այդ առումով ավելի ստույգ տեղեկատվություն կարող է տրամադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Վահագն Հովակիմյանը, որը հրապարակումներ է իրականացրել մարտի 1-ի հետաքննության վերաբերյալ:

Առաքել Սեմիրջյանը՝ սադրիչների և օլիգարխների մասին

Ա. Սեմիրջյանը «Մարտի 1»-ին սադրիչների առկայության մասին նույնպես որոշակի տեղեկություններ է հաղորդել Հատուկ քննչական ծառայությանը:

Նա պատմել է հետևյալը.

«Ինչ վերաբերում է մարտի 1-ին սադրիչների առկայության մասին, ապա ինձ հայտնի է դարձել տեսագրություններն ուսումնասիրություններից, որ մինչև մարտի 1-ն են այդ խմբերը կազմավորվել: Մասնավորապես, փետրվարի 22-ին հեռուստատեսություններով հաղորդում է տարածվել, որտեղ երևում է, որ որսորդական հրազեններով զինված մոտ 200 հոգի քաղաքացիներ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ գյուղից փորձում են գալ քաղաք, իբր, Ազատության հրապարակում տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքները ցրելու նպատակով, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել շարժվել դեպի քաղաքի ուղղությամբ:Այս հաղորդագրությունը զուգորդվում է այն բանով, որ որ ոստիկանների չլինելու պարագայում Սերժ Սարգսյանի կողմնակից քաղաքացիները պատրաստ էին կիրենց ուժերով ցրել փետրվարի 19-ից սկսված շուրջօրյա հանրահավաքները»:

Արտյոմ Խաչատրյանը՝Շիզոլինի մականունով, ով «թաղման» արարողություն էր կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ինչպես տան շրջակայքում, այնպես էլ Կորյուն փողոցում գտնվող նրա շտաբի դիմաց և մի քանի օր անընդմեջ կազմակերպում էր ընդդիմության առաջնորդների «հոգեհանգիստը»՝ դրանով հոգեբանական ճնշում գործադրելով ընդդիմության առաջնորդների վրա և ակնարկ անելով, որ շարունակվելու դեպքում կկազմակերպվի իրական թաղում: Այս հանգամանքը հաստատվում է նաև տեսագրությամբ, որը ցուցադրվել է բոլոր հեռուստաընկերություններով: Այդ ակցիաները չեն դադարում նույնիսկ այն պարագայում, երբ ընդդիմության առաջնորդը դիմում է ՀՀ ոստիկանությանը և խնդրումմիջոցառումներ ձեռնարկել այդ սադրանքները դադարեցնելու ուղղությամբ, քանի որ ընդդիմության առաջնորդի տանն ապրում են նաև մանկահասակ երեխաներ:

Բոշի Մհերի, Նեմեց Ռուբոյի, Ալրաղացի Լյովիկի սադրիչները

-«Ինձ հայտնի է դարձել նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանի տան դիմաց վրաններ էին խփած և դրանցում ապրում էին Մհեր Սեդրակյանի, մականունը՝ Բոշի Մհեր, Ռուբեն Հայրապետյանի, մականունը՝ Նեմեց Ռուբո, կողմից ուղարկված սադրիչները»,- նշել է ցուցմունքում եւ ավելացրել. «Հարկ է նշել, որ ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, ով դեպքերից մի քանի ամիս անց դարձավ ԱԱԽ քարտուղարը, այդ օրերին հայտարարում էր, որ դիպուկահարներ են դրել Ազատության հրապարակի մերձակա շենքերի տանիքների վրա և Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են իրեն սպանել: Ինչու եմ նշում այս դրվագը, քանի որ մարտի 1-ի գաղտնալսումների ուսումնասիրության ժամանակ, որը տրամադրվել էր «Յոթի»  գործով, երևում է Ալիկ Արզումանյանի զրույցը փետրվար ամսին, այն ժամանակ, երբ դեռ ընդդիմությունը հույս ուներ, թե Արթուր Բաղդասարյանը պետք է միանար «համաժողովրդական» շարժմանը, քաղաքացին զանգահարում է Ալիկ Արզումանյանին և հայտնում, որ Արթուր Բաղդասարյանին առևանգել են ու տարել Զեյթունում գտնվող կոշիկի գործարան և այնտեղ նրան «փչացնելով» ստիպել են, որ նա չմիանա. Նույն այդ գաղտնալսման մեջ լսվում է նաև Լևոն Սարգսյանի անունը, ում հանրության մեջ ճանաչում են որպես «Ալրաղացի Լյովիկ» և անգամ գաղտնալսման մեջ են նրան այդ մականունով ասում և հնչում են հայհոյանքներ:

Բուն մարտի 1-ի գործով առկա տեսանյութերի ուսումնասիրությամբ ինձ հայտնի է դարձել, որ Մհեր Սեդրակյանի ավտոմեքենաները կայանված են եղել Հանրապետության Հրապարակում և նա գտնվել է Սերժ Սարգսյանի մոտ, ինչպես նաև՝ փաստահավաք խմբում աշխատելու ընթացքում հիշատակվում էր Մհեր Սեդրակյանի անունը՝ ՊՆ-ից զինվորական հագուստներ ստանալու և Էրեբունի թաղապետարանի դիմաց՝ նրան իսկ պատկանող բենզալցակայանում իր թիկնապահներին զինվորական շորերով հանդերձավորելու մասին:

Կապված այդ զինված խմբավորումների մասին՝ փաստահավաք խմբի կողմից հրապարակվել է զեկույց. Որտեղ մանրամասն ներկայացվել են օլիգարխների թիկնապահների կողմից զինվորական հագուստներ ստանալու և զորքերի մեջ ներգրավվելու փաստերը: Այս հարցի հետ կապված՝ կարող եմ նշել նաև որ փաստահավաք խումբն Անմդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ գնացել է այն զինվորական զորամասը, որտեղից ստացել են նշված զինվորական հագուստը, սակայն այդ զորամասում արհեստական խոչընդոտ են ստեղծել, որի արդյունքում փաստահավաք խումբը չի կարողացել ստուգել իր ունեցած տեղեկատվությունը»:

Առաքել Սեմիրջյանը նաեւ անդրադարձել է այն խոսակցություններին, թե ինչու այս խմբերի մեջ չի երևում Ռուբեն Հայրապետյանի անունը, իբր, նրա անունը ցուցակից հանել է փաստահավաք խմբի ՀԱԿ անդամ Անդրանիկ Քոչարյանը, լինելով վերջինիս ընկերը…

Շարունակելի…

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:29 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍBBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը Դատախազությունում քննարկման փուլում է
22:49 12/08/2019  |  Քրեական խրոնիկոնBBC հրապարակման առթիվ հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին
11:31 10/08/2019  |  ՄեկնաբանությունՆախաքննական գաղտնիքի արտահոսքը հրահանգավորված է եղել ՀՀ բարձրագույն իշխանության կողմից. Ղազինյան
14:04 09/08/2019  |  ԼՐԱՀՈՍBBC-ն հղում է անում այն տվյալներին, որը ենթադրաբար ստացել է ՀՔԾ-ից. Ավինյան
17:43 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն BBC-ին «Մարտի 1»-ի գործով որևէ տեղեկատվություն չի տրամադրել. Դատախազությունը հրաժարվում է մեկնաբանել
15:35 07/08/2019  |  ԼՐԱՀՈՍՌ. Քոչարյանի պաշտպանական խումբը չհաստատեց «BBC»-ում հրապարակված տվյալները
13:43 07/08/2019  |  ԼՐԱՀՈՍԴավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելուց մեկ օրվա ընթացքում Ռ. Քոչարյանի գործը պետք է մակագրվեր նոր դատավորի
13:41 07/08/2019  |  ԼՐԱՀՈՍՄարտի 1-ի գործի նյութերը պետք է լինեն քննիչների մոտ, ոչ թե ԱԱԾ-ի
09:32 10/07/2019  |  ՄամուլԱղմկահարույց հանգամանքներ՝ Մարտի 1-ի գործով. Հստակ չէ, որ գնդապետն է սպանել Զաքար Հովհաննիսյանին. «Ժողովուրդ»
16:33 08/07/2019  |  Քրեական խրոնիկոնՄարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի կալանավորման դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի. պաշտպան

Արխիվ

[]