ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. մի քանի դիտարկում՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ 08/27/2019 14:04 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը սեպտեմբերի մեկին ընդառաջ մի քանի դիտարկում է արել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Կժդրյանի ֆեյսբուքյան էջից։ Անդրադառնալով սեպտեմբերի 1-ի՝ ոչ աշխատանքային օր լինելուն` նախարարության խոսնակն ասել է, որ այդ օրը դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու, բայց օրվա առթիվ կկազմակերպվեն տոնական միջոցառումներ։ Նա միաժամանակ հիշեցրել է, որ սեւ-սպիտակ համազգեստը այլեւս պարտադիր չէ. «Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից: Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն»,-գրել է Անժելա Կժդրյանը։
Նրա գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.
«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ
✅Գիտելիքի և դպրության օրը՝ սեպտեմբերի 1-ը, այս տարի կիրակի օր է:
Դասապրոցես, որպես այդպիսին, չի լինելու: Սակայն Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կկազմակերպվեն տոնական միջոցառումներ:
✅Սեպտեմբերի 1-ից դպրոցական պայուսակներն ավելի թեթև կլինեն
Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար։ Այս ուսումնական տարվանից սկսած՝ առաջին անգամ մոտավորապես 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: Կարևոր՝ այս փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի: Տարրական դասարաններին դրանք կտրվեն անվճար:
✅Սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա շուրջ 38 հազար ուսուցիչների աշխատավարձը
Աշխատավարձը 10% բարձրացնելու համար 1 տարվա կտրվածքով բյուջեից հատկացվելու է շուրջ 6 մլրդ դրամ։ Կառավարությունը, տնտեսական աճին զուգընթաց, ծրագրեր կմշակի աշխատավարձերի հետագա բարձրացման ուղղությամբ: Օրինակ, նախատեսվում է իրականացնել «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում կամավոր վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 50%-ով: Այստեղ շատ ուղիղ կապ է դրված որակ-վարձատրություն հասկացությունների միջև:
✅Ֆինանսական և ձեռնարկատիրական կրթության ընդլայնում
Այս ուսումնական տարում ֆինանսական կրթությունը կներդրվի ևս 350 դպրոցում՝ ծրագրի ընդգրկման ծավալը հասցնելով 750-ի, իսկ ձեռնարկատիրական կրթություն կդասավանդվի հանրապետության բոլոր դպրոցների տարրական դասարաններում: Ծրագրի արդյունքում հիմք կդրվի առավել գրագետ, ֆինանսական գիտելիքներով օժտված քաղաքացու ձևավորմանը, որը հետագայում կազդի նաև տվյալ անձի կյանքի որակի և երկրի տնտեսության զարգացման վրա:
✅Դպրոցական կայուն սնունդ
Պարենի համաշխարհային կազմակերպությունը 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում 180 օր տաք սնունդ է տրամադրել Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու մարզերի տարրական դասարանների շուրջ 60000 դպրոցականների: Մյուս հինգ մարզերում` Շիրակում, Սյունիքում, Տավուշում, Վայոց ձորում և Արարատում, ծրագիրն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ ապահովելով նախակրթարանների և տարրական դասարանների 40000 աշակերտների սնունդ: 2019 թվականի սեպտեմբերից Արագածոտնի մարզի դպրոցները Պարենի համաշխարհային կազմակերպությունից կփոխանցվեն ՀՀ կառավարության հանձնառությանը:
✅Դպրոցական միասնական համազգեստի՝ ոչ պարտադրված ընտրություն
Դպրոցը չի կարող որևէ հագուստ պարտադրել աշակերտին. այդ որոշումը պետք է կայացվի յուրաքանչյուր ծնողի և երեխայի կողմից: Նախարարությունը դեմ չէ սև ու սպիտակին, դեմ է սև ու սպիտակը որևէ մեկին պարտադրելուն»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ