Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Դատական և իրավական բարեփոխումների նոր ռազմավարությունը ներկայացվել է հանրային քննարկման 08/27/2019   10:38  |  ԼՐԱՀՈՍ

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/1900/about, հանրային քննարկման է ներկայացրել «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Այս մասին հայտնում են  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Դատական և իրավական բարեփոխումների նախորդ՝ 2018-2023 թվականների ռազմավարության՝ 2017 թվականի դեկտեմբերի 4-19-ը հանրային քննարկման ներկայացված նախագիծը փորձաքննության ներկայացվելիս քննադատության էր արժանացել միջազգային փորձագետների կողմից: Մասնավորապես, «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իմպլեմենտացիային» Եվրոպայի խորհրդի ծրագրի շրջանակում իրականացված փորձաքննության արդյունքում որպես հիմնական թերություններ ընդգծվել են՝

·    գործողությունների վերացական և խիստ ընդհանրական բնույթը, որոնք հաճախ նույնանում էին նպատակի հետ: Սա հնարավորություն չէր տալիս հստակ պատկերացում կազմել ակնկալվող գործողությունների բնույթի և դրանց արդյունքների մասին,

· նախագիծը յուրաքանչյուր նպատակի համար չէր նկարագրում status que-ն, առկա խնդիրները, որոնց լուծմանն են ուղղված ծրագրվող գործողությունները: Սա որակվել է որպես շատ լուրջ թերություն, քանի որ առանց ելակետային դրության նկարագրության, ռազմավարությունն անկատար է հայեցակարգային մակարդակում,

·     առկա չէին դատախազության և քննչական մարմինների բարեփոխմանն ուղղված ռազմավարական նպատակներ,

·    դատավորների վարձատրության բարձրացումը չթիրախավորելը,

·   Դատական օրենսգրքի բարեփոխումներ չնախատեսելը, ինչի հետևանքով լուծումներ չէին ստանա գործող օրենսգրքում դատավորների կարգապահական պատասխանատվության, դատական իշխանության հանրային հաշվետվողականության, դատավորի թեկնածուի հավակնորդի որակավորման ստուգման հետ կապված խնդիրները:

Վերոնշյալ և մի շարք այլ խնդիրների լուծման և դատաիրավական բարեփոխումների՝ Կառավարության տեսլականի իրագործման նպատակով Արդարադատության նախարարությունը մշակել է որակապես նոր ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրերի նախագիծ: Քննարկման ներկայացվող ռազմավարության հիման վրա կազմվել են գործողությունների երեք ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվական): Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝

1.    ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ, ՏՎՅԱԼՆԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ

Այս նպատակի շրջանակում նախատեսվում է՝ էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդնում, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի արդիականացում, Իրավաբանական անձանց էլեկտրոնային գրանցման e-register համակարգի արդիականացում, թվային արխիվների ստեղծում, Նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով գործարք վավերացնելու և փաստաթղթերի փոխանակման (փոխանցման) պայմանների ապահովում, Էլեկտրոնային եղանակով նոտարի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ կնքված պայմանագրերի վավերացման համար պայմանների ապահովում Էլեկտրոնային սնանկության համակարգի ներդնում:

 

2.    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման ղեկավար սկզբունքը լինելու է համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և օրենքներին:

Հայաստանի Հանրապետությունում անցումային արդարադատության գործիքակազմը իրագործվելու է հետևյալ շրջանակում՝

 

Ø  հավաքել մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների (այսուհետ նաև՝ Խախտումներ) վերաբերյալ փաստեր առնվազն հետևյալ ոլորտներում՝ ա) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսևորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ,

Ø  դիտարկել խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունը,

Ø  հանցագործությունների վերաբերյալ նոր տեղեկությունների ի հայտ գալու դեպքում այդ տեղեկությունների տրամադրում իրավապահ մարմիններին,

Ø  ինստիտուցիոնալ բարեփոխումների, այդ թվում՝ մշտադիտարկման այնպիսի համակարգերի ներդրում, որոնց կիրառումը թույլ կտա վեր հանել հնարավոր խախտումները և կբացառի անցյալի սխալների կրկնությունը,

Ø  ստացված տեղեկությունների ամփոփում զեկույցի մեջ, դրա հրապարակում և գնահատական անցյալին:

1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած Խախտումների դեպքերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում կձևավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին և որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք՝ ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Հանձնաժողովը կազմավորվելու է օրենքով, որով սահմանվելու են դրա կազմավորման կարգը, նպատակները, գործունեության ուղղությունները, լիազորությունները, զեկույցի կազմման առանձնահատկությունները և այլ հարցեր: Հանձնաժողովի գործունեության վերջնարդյունքը զեկույցի հրապարակումն է, որտեղ արտացոլված կլինեն փաստահավաք գործունեության ընթացքում հավաքված տեղեկությունները։ Հավաքված տեղեկությունների հիման վրա Հանձնաժողովը զեկույցում Ազգային ժողովին և Կառավարությանը կներկայացնի խորհրդատվական եզրակացություն՝ այդ իրավախախտումներից տուժած անձանց իրավունքների վերականգնման հնարավորության, ձևերի, չափերի և դրա անհրաժեշտության, ինչպես նաև ինստիտուցիոնալ բարեփոխումների անհրաժեշտության և ուղղությունների վերաբերյալ:

 

3.    ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական նպատակը բոլոր տեսակի սուբյեկտիվ գործոններից զերծ, ժողովրդի կողմից առանց որևէ ուղղորդման, իր ազատ կամահայտնության արդյունքում ընդունված Սահմանադրություն ունենալն է:

2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, ի թիվս այլնի, պետք է քննարկի մի շարք հայեցակարգային հարցեր, որոնցից են Սահմանադրության ուղղակի գործողությունը, միջազգային պայմանագրերի տեղը ՀՀ իրավական համակարգում, վերպետական կառույցներին անդամակցելիս տվյալ վերպետական կառույցի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կիրառելիության առանձնահատկությունները, Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին տրված լիազորությունների շրջանակը, Ազգային ժողովի պատգամավորների ընտրության և խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգը, ինչպես նաև պատգամավորների թիվը, Սահմանադրությամբ նախատեսված Կառավարությանը, Վարչապետին և նախարարություններին ենթակա այլ մարմինների կազմավորման և լիազորությունների հետ կապված հարցերը, Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հավասարակշռումը, Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը, դերը և լիազորությունները և այլն:

 

4.    ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Որպես իրապես ազատ և արդար գնահատված՝ ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններից հետո[1] անհրաժեշտ է ընտրական օրենսդրության մեջ նախատեսել այնպիսի կառուցակարգեր, որոնք վերոնշյալ ընտրությամբ ամրագրված ձեռքբերումները, այն է ՝ հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահությունը, ընտրվող իշխանությունների լեգիտիմությունը, ինչպես նաև հասարակության ընկալումներում ընտրական գործընթացի արդարացիության նկատմամբ վստահությունը կդնեն օրենսդրական հենքի վրա: Եվ դրա արդյունքում նմանատիպ ընտրությունները կդառնան ոչ թե բացառություն, այլ կանոն:

 

5.    ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆԱՉԱՌՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Նախատեսվում է՝ դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման ստուգման կառուցակարգի բարելավում, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ միջազգային չափանիշներին համապատասխան հիմքերի և ընթացակարգերի ներդրում, հանրության մոտ դատական իշխանության դերի ընկալման և դրա նկատմամբ վստահության բարձրացում, դատավորների և նրանց աշխատակազմի վարձատրության բարձրացում:

 

6.   ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

Նախատեսվում է՝ դատական համակարգի գործունեության վերաբերյալ հաշվետվությունների և վիճակագրության հրապարակում, բարձրագույն դատական խորհրդի որոշումների ընդունման գործընթացի թափանցիկության և պատճառաբանվածության ապահովում, դատական գործերի էլեկտրոնային մակագրության և բաշխման կարգի կատարելագործեում, Կարգապահական հանձնաժողովի կազմավորման կարգի բարելավում, դատավորների գույքի, եկամուտների, շահերի, ծախսերի ամբողջական հայտարարագրում:

 

7.    ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՑ ԵՎ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԶԵՐԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Նախատեսվում է՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի համապատասխանեցում կոռուպցիայի հաղթահարման նպատակին, դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի կատարելագործում, կարողությունների զարգացում և իրազեկվածության բարձրացում:

 

8.   ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Նախատեսվում է՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցում և դատական քննության ողջամիտ ժամկետի ապահովում, հակակոռուպցիոն դատարանի ստեղծում, դատավորների կարողությունների շարունակական զարգացում, դատարանների շենքային պայմանների բարելավում և տեխնիկական աջակցության տրամադրում:

 

9.   ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՐԹԱԿԻ ՍՏԵՂԾՈՒՄ

Նախատեսվում է՝ «Մեկ պատուհանի» սկզբունքով գործող միասնական գրասենյակի ստեղծում, փորձագիտական ծառայություններ մատուցող պետական մարմիններում ընդգրկված ստորաբաժանումների միավորում:

10. ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Նախատեսվում է՝ դատախազության համակարգի բարեփոխում, այդ թվում՝ դատախազների ընտրության մրցույթի թափանցիկության ապահովում, դատախազներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավում, դատախազների կարողությունների զարգացում, քննչական մարմինների համակարգի բարեփոխում, այդ թվում՝ կառուցվածքային փոփոխություններ, քննիչներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բարելավում, քննիչների կարողությունների զարգացում:  

 

11.  ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Նախատեսվում է՝ քրեական ենթամշակույթի վերացում, այլընտրանքային պատիժների համակարգի ներդնում, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ներդնում, այլընտրանքային խափանման միջոցների ներդնում, պարզեցված նախաքննության ներդնում, համաձայնեցման և համագործակցության վարույթներ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման հետ կապված փոփոխություն, անչափահասների մասնակցությամբ վարույթների կատարելագործում, քրեական գործերով իրավական փոխօգնության արդյունավետ կարգավորման նախատեսում:

12.  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ

Նախատեսվում է՝ քաղաքացիական օրենսդրության բարեփոխում (այդ թվում՝ քաղաքացիական իրավունքի օբյեկտների, պայմանագրի ձևերի, վնաս պատճառելու հետևանքով առաջացած իրավահարաբերությունների վերանայում), քաղաքացիական դատավարությունում հայցադիմումը վերադարձնելու ինստիտուտի վերանայում, քաղաքացիական դատավարությունում պարտադիր հաշտարարության դեպքերի սահմանում, քաղաքացիական դատավարության իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների գույքագրման արդյունքներով արձանագրված խնդիրների լուծում

Էլեկտրոնային եղանակով ծանուցումների իրականացման անհրաժեշտ գործիքակազմի ներդնում, դատավարական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու անհրաժեշտ կառուցակարգերի ներդրում:

 

13. ՎԱՐՉԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Նախատեսվում է՝ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի ստեղծում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումների, գործողությունների և անգործության վիճարկման վարույթի ենթակայության հստակեցում, վարչական դատավարությունում ծանուցման ընթացակարգերի բարելավում, վարչական դատավարությունում բողոքարկման սահմանափակումների ամրագրում, վարչական դատավարության հատուկ վարույթների արդյունավետության բարձրացումը, վարչական վարույթի արդյունավետության բարձրացում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում և այլն:

14. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Նախատեսվում է՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրության կատարելագործում, սնանկության կառավարիչների նշանակման և փոխարինման կարգի վերանայում, սնանկության կառավարչիների մասնագիտական պատրաստվածության բարձրացում, կարողությունների զարգացում, սնանկության կառավարիչների կարգապահական պատասխանատվության ինստիտուտի վերանայում, պարտապանի գույքի գույքագրման, գնահատման և աճուրդի գործընթացի հստակեցում:

 

15. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Նախատեսվում է՝ արբիտրաժային օրենսդրության կատարելագործում, արբիտրաժային կենտրոնների ստեղծման հնարավորությունների ապահովում, վեճերի լուծման այլընտրանքային այլ միջոցների զարգացում, այդ թվում՝ (առցանց հաշտարարություն համապատասխան իրավական կրթություն և հանրային իրազեկվածության բարձրացում:

16. ՆՈՏԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Նախատեսվում է՝ կատարողական մակագրության ինստիտուտի կիրառման անհրա­ժեշտ ընթացակարգերի ներդնումը, նոտարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և նրա լիազորությունները դադարեցնելու ընթացակարգերի վերանայումը, նոտարական գործողությունների արդյունավետության բարձրացում:

17.  ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Նախատեսվում է՝ անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացում, հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացում, փաստաբանական դպրոցի գործունեության զարգացում, փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործում, փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում:

 

18. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ 

Նախատեսվում է՝ կատարողական վարույթների կասեցման հիմքերի և կարգի վերանայում, կատարողական վարույթում էլեկտրոնային գործիքակազմի կիրառման եղանակների ընդլայնում, կատարողական վարույթի ժամկետների կրճատում:Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հարցում:

 

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի վերաբերյալ կարծիքներ և առաջարկներ ներկայացնելու հարցում:

 

 

  


Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:20 14/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱռաջարկվում է քրեականացնել բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը
17:58 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության փոխնախարարն ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լանդթագի պատվիրակությանը
17:13 13/08/2019  |  ԼՐԱՀՈՍՊետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է
10:44 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍԴիտորդների խումբը ողջունում է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ որդեգրված մոտեցումները
10:11 09/08/2019Աշխատանքային քննարկում՝ «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով
18:21 08/08/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ Ան-ն փաստարկներ և հակափաստարկներ է ներկայացնում կանանց նկատմամբ բռնության կոնվենցիայի վերաբերյալ
13:57 29/07/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ
16:42 25/07/2019  |  ԼՐԱՀՈՍԳավառում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
12:57 25/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄրցույթ մի շարք առարկաներ դասավանդող ուսուցիչների թափուր տեղերի համար
16:24 18/07/2019  |  ԼՐԱՀՈՍՄԱԿ-ի գնահատող խմբի ներկայացուցիչները հանդիպել են պետական մարմինների և ՀԿ-ների ներկայացուցիչներին

Արխիվ

[]