ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՊԵԿ-ը չի տուգանի հին ՀԴՄ սարքերով աշխատողներին, քանի դեռ վերջիններիս նոր սերնդի ՀԴՄ սարքեր չեն տրամադրվել. ԱԺ պատգամավոր 08/27/2019 19:33 | Տնտեսություն
Այն ընկերությունները, որոնք հայտ են ներկայացրել նոր սերնդի ՀԴՄ սարքեր ձեռք բերելու համար, սակայն դեռևս աշխատում են հին ՀԴՄ սարքերով, կարող են անարգել աշխատել։ Պետեկամուտների կոմիտեն այս տնտեսվարողների նկատմամբ որևէ վարչարարություն չի իրականացնի, քանի դեռ համապատասխան մասնավոր ընկերությունները ՀԴՄ սարքեր չեն ներկրել և չեն վաճառել նրանց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։ Նշենք, որ երեկ ֆեյսբուքյան իր էջում պատգամավորը դիմել էր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ հորդորելով հանդիպում կազմակերպել և քննարկել առկա իրավիճակը։
Սիսակ Գաբրիելյանից տեղեկացանք, որ ՀԴՄ սարք ներկրելու համար հայտ է ներկայացրել 9 կազմակերպություն, որոնցից մեկի հետ բանակցությունները հասել են վերջնական փուլի. «Արդեն այս շաբաթվա վերջ նրանց կողմից ներկրված սարքերում տեխնիկական-ծրագրային ապահովումը կլինի, կանցնի վերջնական փորձարկումը և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, առաջին խմբաքանակը սեպտեմբերին կտրամադրվի քաղաքացիներին»,-ասաց պատգամավորը։
Հարցին արդյոք կա՞ տեղեկություն, թե քա՞նի ՀԴՄ սարք կներկրվի առաջին խմբաքանակով, պատգամավորը նկատեց՝ դա կախված է ընկերության ֆինանսական ռեսուրսներից. «Այդ ընկերությունը գիտակցում է, որ 9300-ի պահանջարկ կա այս պահին, այսինքն՝ եթե ինքը վաղը 9300-ն էլ կարողանա ներկրել, ապա մեկ օրում կվաճառի, որովհետև փաստացի այդքան մարդ այս պահին վճարել է և հայտ է ներկայացրել։ Կարծես մոտավոր թիվ նշվեց, որ նախնական հաշվարկով 2-3 հազ սարք սեպտեմբերի առաջին կեսից հետո արդեն կլինի»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը։
Նա ընդգծեց, որ 9 ընկերություն ՊԵԿ-ի հետ աշխատում է և մեկն էլ կարծես ցանկանում է շուկա մտնել։ Պատգամավորի խոսքով բավական մեծ ՝ 100-200 հազ դոլար ներդրումի մասին է խոսքը գնում. «Կարծես լուրջ ընկերություն է ցանկանում շուկա մտնել։ Ընկերության ներկայացուցիչը հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահից տեղեկացավ, թե հատկապես ինչ աշխատանքներ պետք է իրականացնել հաջորդ փուլի համար, որովհետև ՀԴՄ սարքերը ներկրելուց բացի, պետք է տեղեկատվական ծրագրերը հարմարեցվեն սարքի մեջ»,-նկատեց պատգամավորը։
Բանակցությունների արդյունքում, եթե այս ընկերությանը նույնպես հաջողվի մտնել շուկա, ապա նախկին մենաշնորհի փոխարեն ՀԴՄ սարք կներկրի 10 ընկերություն, ինչն էլ ուղղակիորեն կազդի ՀԴՄ սարքերի գնի վրա. «Մեկը գուցե վաճառի 80 հազ-ով, մյուսը 90 հազ-ով, ի վերջո գինը բիզնես միջավայրը կթելադրի։ Եթե ընկերություններից մեկն էլ ցածր գին առաջարկի, բնականաբար, մրցակցության արդյունքում գինը կիջնի»,-ընդգծեց Սիսակ Գաբրիելյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը խորհուրդ է տալիս այս ընթացքում տուգանված ընկերություններին դիմել բողոքարկման մարմին և բեկանել իրենց դեմ կայացված որոշումները. «Կազմակերպությունների կողմից նշվեց, որ իրենք պատրաստ են աջակցել տնտեսվարողներին։ Նոր ՀԴՄ սարք ձեռք բերելու հայտ ներկայացրած 9300 քաղաքացիների 80 տոկոսն ունի հին ՀԴՄ սարքեր, ՊԵԿ-ը չի տուգանի նրանց, քանի դեռ վերջիններիս նոր սերնդի ՀԴՄ սարքեր չեն տրամադրվել։ Նոր բացվող բիզնեսներն էլ պետք է անպայման նոր ՀԴՄ սարք ստանալու հայտ ներկայացնեն»,-ավելացրեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից