ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գագիկ Խաչատրյանին ձերբակալելու որոշումը կբողոքարկվի. փաստաբան 08/27/2019 22:53 | Քրեական խրոնիկոն
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը իրավաչափ նպատակ չի հետապնդում: Քիչ առաջ ԱԱԾ շենքի մոտ նման հայտարարությամբ հանդես է եկել Գ.Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը` նշելով, որ պաշտպանական թիմը պատրաստվում է ձերբակալելու որոշումը բողոքարկել:
Փաստաբանը նշեց, որ օրենսդրությամբ նախատեսվում է անձին ձերբակալել՝ կանխելու համար հանցագործությունը կամ դրանից անմիջապես հետո հնարավոր փախուստը։ Մինչդեռ, ըստ փաստաբանի, ենթադրյալ չարաշահումները կատարվել են 2010, 2015-2016 թվականներին, այսինքն՝ ձերբակալությամբ դրանք կանխելու նպատակ չէր կարող դրվել: Բացի այդ` փախուստի կանխումը եւս չէր կարող դրվել ձերբակալության հիմքում, քանի որ նա ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին` առաջին իսկ կանչի դեպքում:
«Վարույթն իրականացնող մարմնի կանչով նա կիսատ է թողել իր բուժումը` Գերմանիայի Դաշնությունում ու վերադարձել Հայաստան` տեղյակ լինելով, որ իր վերաբերյալ կոնկրետ քրեական գործ է քննվում: Ակնհայտ է, որ փախուստի նպատակ հետապնդողը Գերմանիայում չէր թողնի բուժումը ու չէր գա», - «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` ասաց Ե.Սարգսյանը` նշելով, որ մեկ այլ քրեական գործով, որը քննվում է ՀՔԾ վարությում, արդեն շուրջ վեց ամիս է, ինչ նա մեղադրյալի կարգավիճակ ունի ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նա տեղեկացրեց, որ Գագիկ Խաչատրյանն այսօր վաղ առավոտից մասնակցել է վերջինիս պատկանող բնակարաններում ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկություններին ու ինքն էլ ներկայացել ԱԱԾ, որպիսի պայմաններում, ըստ նրա, բերման ենթարկելու ձեւակերպումն արդարացված չէ:
Փաստաբանի փոխանցմամբ` խուզարկության արդյունքում առգրավվել են օրինական կարգով Գագիկ Խաչատրյանին պատկանող զենքեր: Ըստ նրա` Խոշոր գումարներ չեն հայտնաբերվել, միայն` «առօրյա գումարներ»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք`այսօր վաղ առավոտից խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։
Խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը (ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա) ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ