ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում 08/26/2019 13:37 | Վերլուծություններ
Նախորդ հրապարակման մեջ՝ «Ով կձևավորի հաջորդ իշխանությունը», շեշտել էի, որ այդ հարցը ամուր կապակցված է մեկ այլ հարցի հետ՝ «ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում երկրում»։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել միասին։
Գիտակից շերտերի համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ պրոցեսները, որակը, մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվիզմը, հիշեցնում է վատ ֆիլմ։ Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնացող սպասումը։ Բայց ֆիլմի և իրական կյանքի տարբերությունը հսկայական է, և այսօր չկա որևէ երաշխիք, որ այս ֆիլմի ավարտով չի սկսվելու ավելի վտանգավոր ու ավելի սարսափելի ֆիլմ։ Դրա հավանականությունը բավականին մեծ է, սցենարներն էլ՝ տարբեր։
Հաշվարկել, թե ի՛նչ կանխատեսելի զարգացումներ կլինեն Հայաստանում՝ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով, շատ դժվար է. շեղումները կարող են լինել էական։ Հայաստանը դեռևս գտնվում է շոկային իրադարձությունների տրամաբանության մեջ։ Ցավոք՝ հենց շոկային իրադարձություններն են այլևս որոշում մեր ներկան, այլ ոչ՝ գրագետ և կանխատեսելի զարգացումները։ Մայիս ամսից սկսած՝ մեր կյանքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են տրամադրությունները երկրում, որոնք ստիպել են նորանոր շերտերի՝ ինքնուրույն մտածելու փորձեր անել, և որոնք փոխել են երկրի ընդհանուր հետհեղափոխական մթնոլորտը։ Մայիսին տեղի ունեցած՝ դատարանների շրջափակման օպերացիան, 24 ժամվա մեջ փոխված՝ դրան հաջորդող տեքստերի և քայլերի սցենարը, թեպետև ժամանակի ընթացքում մեղմվեցին, բայց հայաստանյան իրականությունը և մթնոլորտը մինչ այդ և դրանից հետո արդեն լրիվ այլ էին։ Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը հաջորդ շոկն էր, որը հասարակությա ն մեկ այլ շերտի ստիպեց՝ մտահոգվել երկրի էներգետիկ անվտանգության և ընդհանրապես համակարգերի պրոֆեսիոնալ կառավարման հարցով։ Ի դեպ՝ մինչ այսօր հանրությանը չեն տրվել հայկական «բլեքաութի» պաշտոնական բացատրությունները՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, ո՞ր համակարգերը չաշխատեցին, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր ուներ, և վերջապես՝ ապահովագրվա՞ծ ենք արդյոք հաջորդ նման վթարներից։ Սրա մասին իշխանությունը չի խոսում իր անվերջանալի լայվերի ու միտինգների ժամանակ։
Սահմանադրական Դատարանի կեղծ ճգնաժամը և դատավորի՝ որպես ՍԴ նախագահ ինքնահռչակումը հաջորդ շոկն էր, որին լայն զանգվածները մասնակից չեղան, բայց ակտիվ շրջանակները, նույնիսկ՝ իշխանական, հասկացան, որ երկրում շատ կարևոր բաներ այնպես չեն գնում։ Նույնիսկ իշխանական շրջանակները հասկացան, որ իրենց վերապահված է «cheers team»-ի ֆունկցիան, և որ որոշումները կայացում են լրիվ այլ՝ փակ սենյակում, որի կազմն իրենց հետ կապ չունի։ Իջևանում ուժի անզուսպ կիրառումը նոր շոկ էր, որն արդեն զանգվածների մոտ հարցեր առաջացրեց։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսված՝ մեկ սենյակից ողղորդված հաշվեհարդարը շոկ էր դատաիրավական համակարգի և հանրության գիտակից շրջանակների համար։ Ամուլսարի պատմությունը, խնդրի ընկալման և մեկնաբանման պարզունակությունը ընթացիկ շոկեր են, որոնք դարձյալ փոխում են մթնոլորտը երկրում։
Ինչու՞ եմ ես սրանք թվարկում. ցույց տալու համար, որ երկրում մայիս ամսին մթնոլորտը լրիվ ուրիշ էր, հիմա լրիվ՝ ուրիշ։ Այնինչ՝ անցել է ընդամենը 3 ամիս։ Ի՞նչ կլինի հաջորդ երեք ամսից՝ ես չգիտեմ, բայց հստակ է մեկ բան. գործող իշխանությունը երկրում մթնոլորտը սարքում է այդպիսին։ Պետությունը ոլորտ առ ոլորտ սկսեց կորցնել կայունության իր ռեսուրսը՝ այն փոխարինելով շոկային անկայուն կառավարմամբ։
Կա հաջորդ լուրջ խնդիրը. արտաքին ուժերը, որոնք ուղղակի շահագրգռված են Հայաստանում քաղաքական և հասարակական ապակայունացում մտցնելու հարցում։ Դա նրանց առջև դրված խնդիրն է, դա նրանց նպատակն է։ Նրանց ուրիշ ոչինչ Հայաստանում չի հետաքրքրում։
Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ ապակայունացումը Հայաստանի համար չափազանց ռիսկային, չափազանց վտանգավոր զարգացում է։
Իրավիճակն իսկապես շատ բարդ է, որովհետև մի կողմից ակնհայտ է, որ այսպիսի կառավարումով երկիրն արագ մտնում է շոկերի ու ապակայունացման փուլ, իսկ մյուս կողմից՝ որևէ համակարգ պատրաստ չէ այս իշխանության արագ փլուզմանը։ Մեր երկրի ընթացիկ սթրես-թեսթի արդյունքները այլևս հայտնի չեն, և հայտնի չէ, թե ո՛ր շոկերին ի՛նչ դիմադրության ռեսուրս ունենք։ Ես հասկանում եմ, որ շատերին այս միտքը դուր չի գա, բայց ավելի լավ է՝ դատենք սառը փաստերով։
Իշխանության համակարգում. ունենք մեկ մարդու վրա հիմնված իշխանություն, գրեթե անհայտ անձանցից կազմված խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն։ Նրանց 90 տոկոսը հանրությանը մինչ այսօր անծանոթ դեմքեր են։
Իշխանությունից դուրս. կան շատ դեպքերում փորձառու, գրագետ անհատներից կազմված շրջանակներ, բայց, որպես համակարգ, ունենք անվարկանիշ և դեֆոլտի ենթարկված քաղաքական ուժեր, որոնք (որը գուցե ամենավատն է) չունեն ամբողջական ձևակերպված տեսլական, ասելիք, այս պահի իրողությունների վրա հիմնված՝ երկրի զարգացման սեփական փաթեթ։ Այդ դեպքում ինչո՞վ են ներկայանալու հանրությանը։ Ինչո՞վ են փոխարինելու այսօրվա անայլընտրանք դատարկախոսությանը։
Հանուն Հայաստանի Հանրապետության
Կա մի պրոցես, որը պետք է զուգահեռ սկսվի և՛ իշխանության մեջ, և՛ իշխանությունից դուրս։ Խոսքը քաղաքական գրագետ և հրատապ լուծումների մասին է։
Իշխանությունը (տվյալ դեպքում՝ պետությունը) այսօր չունի իշխող քաղաքական ուժ. սա շատ խոցելի է դարձնում իշխանությունը և ճանապարհ բացում երկրի ապակայունացման համար։ «Լարած տիկնիկների» կոնցեպցիան ցանկացած՝ թիչ թե շատ ուժեղ ցնցման պարագայում կարող է փլվել։ Վկան՝ Ամուլսարի՝ ամենևին ոչ ամենաբարդ խնդիրը, որից նոմինալ իշխող ուժը կտրուկ ճաքեր տվեց։ Նման քաղաքական թիմ չի լինում։ Քաղաքական ամուր թիմը շոկերին դիմակայելու համար է։ Այն, ինչ այսօր կա, տարբեր հկ-ների ներկայացուցիչների ասոցիացիա է հիշեցնում՝ յուրաքանչյուրը՝ սեփական նեղ անձնական օրակարգով։ Հիմա իշխանությունը պիտի հասկանա, որ նոր-նոր պետք է սկսի իրական քաղաքական ուժի ձևավորումը, որը չի լինի մեկ մարդու պաշտամունքի բազայի վրա, չի լինի միայն այդ նպատակի համար, և որը կփորձի քաղաքական միտք ու զարգացման ծրագրեր գեներացնել։ Ո՞վ կարող է սա նախաձեռնել։ Իհարկե, ամենամեծ շանսը ունի վարչապետ Փաշինյանը։ Այս քայլը՝ զուգակցված մի շարք հարցերի վերաբերյալ տեսակետների վերանայմամբ, էապես կփոխի մթնոլորտը երկրում, և մեծ քայլ հեռու կպահի պետությունը ապակայունացումից։ Ամեն ինչից անկախ՝ այս քայլը հնարավորություն կտա որևէ պահի անցնցում և երաշխիքային հեռացման, նորմալ քաղաքական փոփոխությունների։
Իսկ ի՞նչ պրոցես է անհրաժեշտ սկսել ոչ իշխանական շրջանակներում։ Առաջին հերթին՝ երկրի զարգացման, մոդեռնիզացիայի փաստաթղթի մշակում՝ հստակ քայլեր, հստակ ժամանակացույց, հստակ նպատակներ՝ ռիսկերի հաշվարկով և դրանց կառավարման հաշվարկներով։ Այդ փաստաթղթում պետք է տրվեն բոլոր հիմնական հարցերի պատասխանները՝ ի՞նչ պետություն ենք կառուցում, ի՞նչ նպատակներ ենք դնում, ի՞նչ ռեսուրսներ, ի՞նչ մարտահրավերների ենք դիմակայելու և այլն։ Սա պետք է կազմվի, սա պետք է հնչեցվի, սա պետք է ներկայացվի հանրությանը, որից հետո միայն իրավունք կունենանք ասելու. այսօրվա դատարկ անհեռանկարայնությանը, ահա՛, մենք առաջարկում ենք այս այլընտրանքը։ Եվ այդ զարգացման ծրագրում ամեն անձ, ամեն ընտանիք ու ամեն սոցիալական շերտ պետք է տեսնի իր մասը, իրեն վերաբերող հատվածը։
Սա այն պրոցեսն է, որը երկրի համար կստեղծի որոշակի անվտանգության բարձիկ, կզսպի մեծ տեմպերով դեպի անկանխատեսելիություն տանող ներկան։ Եվ վերջապես՝ սա այն պրոցեսն է, որը թույլ կտա, իշխանության առողջացմանը զուգահեռ, գտնել չպատերազմելու, այլ՝ բանավիճելու հարթությունը։Սա կբերի ոչ իշխանական շրջանակների զտման, դիմագծի ձևավորման։ Եվ վերջապես՝ այսպես հնարավոր կլինի հասարակությունը կրկին վերադարձնել ամենօրյա խաղաղ կյանքին, պրոցեսներում նորից կսկսեն իրենց կարևոր դերերը ստանձնել ոլորտային մասնագետները, կկարևորվեն միտքը, գրագիտությունը, զսպվածությունը։ Պոպուլիզմն իր սոցցանցային խաղը կխաղա միայն նախընտրական որևէ շրջանում, այլ ոչ՝ ամեն հնարավոր առիթի դեպքում։ Աղմուկը կդադարի դոմինանտ լինել երկրի կառավարման գործում։
Չգնալ նշված ճանապարհով՝ նշանակում է՝ խորացնել «ոչ ոք ոչնչի պատրաստ չէ» վիճակը։ Եթե քաղաքական համակարգը որևէ սցենարի պատրաստ չէ, ապա կլինի ինքնահոս՝ իր բոլոր բացասական դրսևորումներով և արտաքին ազդեցության կտրուկ մեծացմամբ։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից