ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արճիսցիները փակել են Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհը․ գյուղում ջուր չունեն 08/26/2019 11:38 | ԼՐԱՀՈՍ
Ալավերդի-Բագրատաշեն միջպետական ճանապարհը՝ Արճիս գյուղի հատվածում, այսօր առավոտից փակ է։ Գյուղի բնակիչները բողոքում են գյուղում ջրի բացակայությունից․ խմելու ջրի մատակարարում գյուղում չկա։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ Արտաշը, ով գյուղի բնակիչ է, նշեց, որ բողոքի ակցիան նախաձեռնել են բոլոր արճիսցիները, ովքեր այս պահին այնտեղ են։ Մասնակցի խոսքով՝ իրենք մոտ 300 հոգի են․«Մեր խնդիրը նրանում է, որ Արճիս համայնքը խմելու ջուր չունի։ Ջրագիծը գնում է մեր գյուղի տարածքով, ընդամենը պետք է երկու կիլոմետր ջրագիծ կառուցվի, պոմպակայանով հասցվի գյուղի վերեւում գտնվող լողավազաններին, լցվի այդտեղ եւ ներքին ցանցով բաշխվի»։
Գյուղի բնակչի խոսքով՝ վերջին երկու տարում ձյուն ու անձրեւ չի եկել, ջրերը լրիվ կտրվել են, իսկ մինչ դա աղբյուրներ են ունեցել, որոշակի չափով դրանցից օգտվել են, բայց դրանց ջուրն էլ խմելու չէր։ Այսօր արդեն ոչ մի տեսակ ջուր չունեն՝ ոչ խմելու, ոչ լողանալու, ոչ ոռոգման․«Գյուղի ներքին ցանցը անցյալ տարի ամբողջովին սարքվել է, բայց ջրի հարցը չի լուծվել։ Խնդիրը ներկայացված է եղել դեռեւս նախորդ մարզպետի ժամանակ՝ հեղափոխությունից հետո՝ մայիս ամսին, մարզպետարանը տեղյակ է եղել եւ մի տարի երկու ամիս, կարելի է ասել, ոչինչ չի արվել։ Երկու ամիս առաջ եկանք այստեղ, որ գյուղի տակից ջուր տանենք, մարզապետարանից մարդիկ եկան, պայմանավորեցինք, որ հաջորդ օրը կգան, նախագիծ կկազմեն, նախահաշիվ կանեն, կներկայացնեն Կառավարություն։ Այդ ամենը տեւեց մեկ ամիս քսան օր։ Ողջ ընթացքում մեզ պատասխան էր գալիս, որ հարցը կմտցվի օրակարգ, ֆինանսավորումը կհաստատվի։ Բայց երկու անգամ էլ խաբեցին․օրակարգ չմտցվեց, ֆինանսավորումը չհաստատվեց»։
Բնակչի խոսքով՝ դրանից հետո մարզպետարանից ասացին, որ իրենցից ինչ հասնում է, արել են, բայց ֆինանսավորում չկա․ «Ասացին, որ սեպտեմբեր ամսվա վերջին հնարավոր է՝ կառավարությունում ֆինանսավորման վերաբաշխում լինի, ու ֆինանսական միջոցներ հատկացնեն։ Բայց հասկանո՞ւմ եք՝ դա ինչքանով որ հնարավոր է, նույնքանով էլ հնարավոր չէ։ Եվ հետո, եթե անգամ այդ միջոցները հատկացնեն, դա ամիսներ է տեւելու․ մի ամիս՝ տենդերին, երեք ամիս՝ շինարարությանը․․․»։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ իրենց պահանջը Կառավարությունից այն է, որ ուղիղ եթերով կամ այլ եղանակով արձագանքեն, ասեն, որ հարցը կընդգրկվի օրակարգում եւ Կառավարության առաջիկա նիստին ֆինանսավորումը կհատկացվի․ «Երկրորդ պահանջն էլ այն է, որ եթե անգամ առաջին պահանջը կատարվի, այդ 4-5 ամսվա մեջ, մինչեւ ծրագիրը կիրականացվի, մարզպետարանի, համայնքապետարանի միջոցներով «Վիոլա ջուրը» ջրատար մեքենա վարձի, 100 տոննա ջրի չափով հասցվի այդ լողավազանները, որ մարդիկ առանց ջուր չմնան»։
Ակցիայի մասնակիցները նշում են, որ երկու ժամից ավել է՝ ճանապարհը փակ է, բայց որեւէ արձագանք չկա․ «Ասացին, որ մարզպետն է գալիս, բայց դրանում մենք որեւէ լուրջ բան չենք տեսնում, որովհետեւ մարզպետարանը իր ձեռքից եկողը արել է, նախագիծը կազմել է, նախահաշվարկն արել է, հիմա գալու է՝ ի՞նչ անի։ Այս ընթացքում Կառավաարության պատասխանատու անձանցից մեկը կարող էր որոշում կայացնել, հարցը մտցնել առաջիկա նիստի օրակարգ եւ ճանապաարհն էլ էլ չէր փակվի»,- մեզ հետ զրույցում նշեց գյուղի բնակիչներից Արտաշը։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ մեքենաների շարասյունը գնալով շատանում է։ Նրանք նշում են, որ ճանապարհը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ պատկան մարմիններից որեւէ արձագանք չի եղել։
Լուսանկարները՝ Գարիկ Միսկարյանից
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
- 11/22/2024 16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից