Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին

Մի զարկով 2 «նապաստակ». ո՞րն է օտարերկրյա դրամաշնորհներով սնվող ՀԿ-ներին ֆինանսավորելու՝ վարչապետի նպատակը 08/25/2019   11:28  |  ԼՐԱՀՈՍ

Օտարերկրյա հիմնադրամներց սնվող հասարակական կազմակերպություններին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ պետբյուջեից գումար հատկացնելու՝ կառավարության աննախադեպ քայլը  Ստեփանակերտում հայտնի հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարության արտացոլումն է, թե Հայաստանը դառնալու  է Արցախում ժողովրդավարական  ընտրությունների երաշխավորը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի22-ի  կառավարությաննիստում ընդունվեց որոշում, որով Արցախում 2019թ. սեպտեմբերին ՏԻՄ ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարտավորվում է 2019 թվականի ինն ամսում հատկացնել 33,680.0 հազ.դրամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։

«Երբ այդ միտքն ասվեց, իհարկե, դժվար էր կանխատեսել, որ այդ նպատակի բաղկացուցիչ մասերից մեկը կարող է լինել դրսից ստեղծված եւ ֆինանսավորվող կազմակերպություններին օժանդակություն տալը, որովհետեւ շատ ավելի տրամաբանական ու ընկալելի կլիներ, եթե  այդ օժանդակությունը տրամադրվեր Արցախում գործող ՀԿ-ներին, որոնք որեւէ կապ չունեն Արցախի իշխանությունների հետ»,-նշեց քաղաքագետը:

Դիտարկմանը, թե կարծիքներ են հնչում, որ Հայաստանի միջոցով Սորոսը մտնում է Արցախ, քաղաքագետն արձագանքեց. «Հենց այդպես էլ ստացվում է, այլ կերպ դա դժվար է գնահատել, դա նույնիսկ քննարկման խնդիր չէ, դա փաստ է: Սա, մեղմ ասած, անսովոր որոշում էր»:

Ըստ քաղաքագետի, այս պարագայում, առավել հետաքրքիր է լինելու Արցախի ղեկավարության վերաբերմունքը. « Ենթադրենք, այդ կազմակերպություններն Արցախում զբաղվում են  այն ամենով, ինչով սովորաբար զբաղվում  են  եւ եզրակացություններ են անում : Ի՞նչ նշանակություն է ունենալու այդ  եզրակացությունը Արցախի իշխանությունների համար,  ինչպե՞ս կգնահատի Արցախի ղեկավարությունն այս քայլը՝ որպես վերհսկողությա՞ն, երաշխավորությ՞ան, թե՞ ճնշման քայլ»:

Վիգեն Հակոբյանը հիշեցրեց, որ իշխանափոխությունից հետո ՀՀ-Արցախ փոխհարաբերությունները շատ բարդ փուլեր անցան: Ըստ նրա, այժմ նույնիսկ դժվար է գնահատել, թե ինչ փուլում են այդ հարաբերությունները: «Բավականին ռիսկային էր հայտարարությունը, թե Հայաաստանը կդառնա Արցախի ընտրությունների երաշխավոր, որովհետեւ, եթե խոսք էր գնում երաշխիքների մասին, ապա անվտանգությունը նկատի ունեինք, մինչդեռ Արցախում բազմաթիվ համապետական եւ տեղական  ընտրություններ են անցել, որոնց մասնակցել են բազմաթիվ դիտորդական կազմակերպություններ ու անհատ դիտորդներ եւ ընդհանուր առմամբ, այդ ընտրություններն ընկալվում եւ ընդունվում էին որպես  միջազգային ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանող եւ կասկածներ առանձնապես չէին առաջացնում: Հիմա Հայաստանի իշխանությունը մի կողմից պնդում է, որ փորձում է բարձրացնել Արցախի սուբյեկտությունը, մյուս կողմից, քայլեր է անում, որոնք այդ տրամաբանությանը դեմ են»:
Վիգեն Հակոբյանի խոսքով, կառավարությունն այս քայլով բացի ներացախյան խնդիրներից նաեւ ներհայաստանյան խնդիրներն է փորձում լուծել եւ , ըստ էության նման վերաբերմունքով գուցե ակնկալիքներ ունի, որ այդ կազմակերպությունները եթե ոչ լոյալություն կդրսեւորեն,  ապա գոնե փոքր-ինչ կմեղմացնեն իրենց դիրքորոշումը ներհայաստանյան ներքին խնդիրներում, այդ թվում՝ բնապահպանական:

«Սա ավելի մեծ խաղի էլեմենտ է եւ ներհայաստանյան նպատակներ էլ է հետապնդում»,-կարծում է Վիգեն Հակոբյանը՝ չբացառելով, որ Հայաստանի կառավարության որոշմամբ վարչապետ Փաշինյանը նաեւ ուղերձ է հղում հենց Սորոսի հիմնադրամին: «Սա որոշակի մեսիջ կարող է պարունակել, որ Հայաստանի իշխանությունը , ի հեճուկս մամուլում եղած վերլուծությունների, թե  լուրջ պրոբլեմներ կան քաղաքական վերնախավի ու այդ նույն հիմնադրամի միջեւ, չի համարում, որ այդ հակասությունները, որոնք եթե կան էլ , անհաղթահարելի են: Մենք տեսնում ենք, որ  ժամանակ առ ժամանակ ինչ-որ խնդիրներ առաջանում են, որոշ մարդկանց՝ կոնկրետ քրեական գործերի հետ կապված, բնապահպանական  խնդիրների հետ կապված, իսկ հետագայում հնարավոր է՝ նաեւ  Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված»,-եզրափակեց քաղաքագետը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:51 23/07/2019  |  ՀարցազրույցՑանկացած քաղաքական կամ նույնիսկ իրավական հայտարարություն, որը կարվի ՍԴ-ի շուրջ, ինչ–որ չափով ճնշում է. Վիգեն Հակոբյան
19:37 03/04/2019  |  ՔաղաքականԿռվելու ընթացքում միաժամանակ իրար հետ տուն կառուցել հնարավոր չէ. Վիգեն Հակոբյան
17:32 31/07/2018  |  Քրեական խրոնիկոն10 մլն դրամ գրավի կիրառմամբ ԵՄ դրամաշնորհների հափշտակության գործով Մարինե Պապյանն ազատության մեջ է
13:12 18/04/2018  |  Քրեական խրոնիկոնԵՄ դրամաշնորների հափշտակության գործը կքննի նորանշանակ դատավորը
18:53 13/04/2018  |  Քրեական խրոնիկոնՀափշտակություններ են կատարվել ԵՄ 18 դրամաշնորհային ծրագրերով, իսկ հափշտակված գումարը կազմում է ավելի քան 907 մլն դրամ
18:40 26/03/2018  |  Քրեական խրոնիկոնԵՄ հատկացրած դրամաշնորհներից հափշտակված գումարը կազմում է ավելի քան 907 մլն դրամ
10:20 07/03/2018  |  ՄամուլԻնչպես են նախագահի աշխատակազմի կողմից տրված դրամաշնորհները մսխում. «Ժողովուրդ»
09:55 14/11/2017  |  ՄամուլԵՄ դրամաշնորհներից հափշտակված գումարն ավելացել է՝ հասնելով 1 մլն 280 հազար դոլարի. «Հայկական ժամանակ»
19:42 03/11/2017  |  Քրեական խրոնիկոնՀափշտակություններ են կատարվել նաև ՀԿ-ին ԵՄ-ի կողմից հատկացված դրամաշնորհներից
17:57 03/11/2017  |  Քրեական խրոնիկոնԵՄ դրամաշնորհների հափշտակության գործով ձերբակալվել է ևս մեկ անձ՝ բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ

Արխիվ

[]