ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Շշի Մելոն» ցուցմունք է տվել և ներկայացրել իր դեմ իրականացված մահափորձի շարժառիթը 08/24/2019 11:29 | Քրեական խրոնիկոն
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանը օգոստոսի 2-ին իր դեմ իրականացված մահափորձի գործով ցուցմունք է տվել՝ ներկայացնելով մահափորձի շարժառիթն ու մանրամասները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Մելիք Մանուկյանն ասել է, որ իր դեմ իրականացված մահափորձի պատճառը դեռևս երկու տարի առաջ իր ապակե տարաների գործարանում տեղի ունեցած միջադեպն է։ Կասկածներ կան, որ իր դեմ իրականացված մահափորձի պատվիրատուն քրեական հեղինակություն համարվող Ազատանցի Պետոն է։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում տուժողի ներկայացուցիչ Հրանտ Գևորգյանը հաստատեց միայն, որ Մելիք Մանուկյանը մեկ շաբաթ առաջ ցուցմունք է տվել, սակայն չներկայացրեց մանրամասները. «Նա նկարագրել է՝ ինչն է մահափորձի պատճառը, բայց ցուցմունքի մնացած բովանդակությունն արդեն նախաքննական գաղտնիք է»,-ասաց Հրանտ Գևորգյանը։
Նշենք, որ ավելի վաղ Հրանտ Գևորգյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ Մելիք Մանուկյանը հայտարարել է՝ պայթյունի պահին ավտոմեքենայի մեջ չի եղել։ Երբևէ չի տեսել իր նկատմամբ մահափորձ կատարողներին և չի ճանաչում նրանց։
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին Երևան-Սևան միջպետական ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover մակնիշի մեքենան պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանին։
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձի, ապօրինի հրազեն ձեռք բերել, իրացնել, պահելու համար՝ ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է երեք անձ, ևս երկու անձ էլ կալանավորվել է սպանության փորձի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացնելու դեպքի առթիվ քրեական գործով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ