ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիդիանի կողմից 2018 թ. օգոստոսին կատարված կորպորատիվ վերակազմավորումը կարող է համարվել «ընթացակարգի չարաշահում». Հայաստանի կառավարությունը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի 08/23/2019 21:24 | Բնապահպանական իրավունք
Լիդիանի կողմից 2018 թ. օգոստոսին կատարված կորպորատիվ վերակազմավորումը և նշված երկու դուստր ընկերություններով արբիտրաժ դիմելը միջազգային ներդրումային իրավունքի տեսանկյունից կարող է դիտարկվել որպես «ընթացակարգի չարաշահում»: Այս մասին բարձրաձայնել է իրավաբան Գոհար Մելոյանը:
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Նախորդ գրառմանս մեջ ներկայացրել էի, որ «Լիդիան Ինթերնեյշնլ» ԲԲԸ-ն /այսուհետ՝ Լիդիան/, հանդիսանալով Ջերսիում գրանցված ընկերություն, չի կարող անմիջականորեն դիմել Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային արբիտրաժ համապատասխան միջազգային ներդրումային պայմանագրի բացակայության պայմաններում։ Այդ նպատակով համապատասխան վեճում որպես դիմող կողմ են հանդիսանում Լիդիանի` Մեծ Բրիտանիայում և Կանադայում գրանցված դուստր ընկերությունները։
Երեկ կառավարության ներկայացուցիչը հարցազրույցի ընթացքում նշեց, որ իր ունեցած տեղեկություններով համապատասխան դուստր ընկերությունները Լիդիանի կողմից ստեղծվել են 2018 թ. օգոստոսին։ Փաստացի, այն ընկերությունները, որոնք արբիտրաժային վարույթում հանդես են գալու որպես դիմող կողմ և վկայակոչում են ՀՀ-ի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտում, Լիդիանի կողմից ստեղծվել են միայն Ամուլսարի հանքավայրի գործունեության խոչընդոտման ժամանակահատվածին զուգահեռ, այսինքն` այն ժամանակ, երբ ակնհայտ էր Լիդիանի և ՀՀ-ի միջև հնարավոր դատական/արբիտրաժային վեճերի ծագումը։ Ընդ որում՝ առաջին հայացքից դրանց ստեղծման նպատակն ակնհայտ է՝ ՀՀ-Կանադայի և ՀՀ-Մեծ Բրիտանայի միջև կնքված միջազգային ներդրումային պայմանագրերի հիման վրա միջազգային արբիտրաժ դիմելը։
Այս կապակցությամբ, ԿԱՐԵՎՈՐ հարց է ծագում. արդյո՞ք Լիդիանի կողմից 2018 թ. օգոստոսին կատարված կորպորատիվ վերակազմավորումը և նշված երկու դուստր ընկերություններով արբիտրաժ դիմելը միջազգային ներդրումային իրավունքի տեսանկյունից չի հանդիսանում «ընթացակարգի չարաշահում» /abuse of process/, և հետևաբար, արդյո՞ք նշված փաստը որպես պաշտպանության միջոց կարող է վկայակոչվել ՀՀ-ի կողմից։ Նշված կանոնի համաձայն՝ երբեմն ի սկզբանե միջազգային արբիրտաժ դիմելու հնարավորություն չունեցող (օրինակ՝ օֆշորայում գոտում գրանցված լինելու պատճառով) միջազգային ներդրողի կողմից իրականացված կորպորատիվ վերակազմակերպումը և դրա արդյունքում ստեղծված դուստր իրավաբանական անձի միջոցով միջազգային արբիտրաժ դիմող ներդրողի (Լիդիանի դեպքում Կանադայում և Մեծ Բրիտանիայում գրանցված ընկերությունների) գանգատը/հայցը ենթակա է մերժման։
Միջազգային ներդրումային իրավունքում առկա են որոշ նախադեպեր։ Մասնավորապես՝ «abuse of process»-ի առկայությունը ստուգելիս տարբեր միջազգային արբիտրաժային տրիբունալներ անկյունաքարային գործոն են համարել ներդրողի կողմից կորպորատիվ վերակազմակերպման իրականացման ժամկետները և վերակազմակերպման իրական նպատակը (օրինակ՝ Phoenix Action v. Czech Republic, Pac Rim Cayman v. Republic of El Salvador, Levy and Gremcitel v. Republic of Peru, Tidewater et al. v. Bolivarian Republic of Venezuela): Դրա արդյունքում միջազգային ներդրումային իրավունքում ձևավորվել է այն կանոնը, որ, եթե ներդրողը վերակազմավորումն իրականացնում է այն պահին, երբ պոտենցիալ արբիտրաժային վեճը պետության հետ անխուսափելի է, և որի արդյունքում ներդրողը հնարավորություն է ունենում դիմելու միջազգային արբիտրաժին, արբիտրաժային դատարանը ներդրողի գործողությունները կարող է համարել գործընթացի չարաշահում (abuse of process):
Այսինքն` եթե միանշանակ է, որ Լիդիանը 2018 թվականի օգոստոսին ուղղակի դիտավորությամբ ստեղծել է իրավական հիմքեր դիմելու միջազգային արբիտրաժի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ապա առնվազն միանշանակ չէ դրա արդյունքում Լիդիանի հաղթանակը։
Հ. Գ. Կառավարությունը մոտ մեկ տարի ուներ հանքավայրի անաչառ և անկողմնակալ փորձաքննությունը պատվիրելուն զուգահեռ Լիդիանի հետ պոտենցիալ արբիտրաժային վեճի համալիր վերլուծություն իրականացնելու համար՝ մանրամասն քննարկելով դրա ընթացքում ՀՀ-ի կողմից օգտագործվող պաշտպանության միջոցները։ Փոխարենը, «արբիտրաժ» բառը դարձել է «դրոշակ»՝ ընդդեմ հանքավայրի շահագործման այլակարծության։
Այնուամենայնիվ, հաշվի առնելով հարցի նրբությունն ու դրա նկատմամբ ձևավորված էմոցիոնալ ֆոնը՝ համապատասխան քաղաքական որոշման կայացման հիմք պետք է հանդիսանան հիմնավորված կողմ և դեմ փատարկները՝ ներառելով ինչպես բնապահպանական և առողջապահական, այնպես էլ՝ իրավական և տնտեսական ասպեկտները»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ