ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր. Բաբկեն Թունյան 08/23/2019 14:58 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ասելով. «Խնդրում եմ սա էլ մինչև վերջ կարդաք. Էլի մաքսիմալ անկեղծ եմ գրում»։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
«Անգրագետ Պողոս» ձևակերպումը, կարծում եմ, լավագույնը չէր։ Պետք էր հաշվի առնել, Հայաստանի իրականությունը, քաղաքականության նկատմամբ մարդկանց պատկերացումներն ու առհասարակ այն իրավիճակը, որում մենք այսօր գտնվում ենք։ Աժիոտաժը նաև խորթ էր ինձ համար, որովհետև սովորաբար նախընտրում եմ քննարկումները, վիճելի հարցերը, կոնֆլիկտները կարգավորել դիալոգի, կումունիկացիայի միջոցով։ Սա նշանակում է, որ այն մտքերը, գաղափարները, որոնք փորձել եմ տեղ հասցնել հանրությանը, անհրաժեշտ ըմբռնում չի ունեցել, հետևաբար մեղավորության ստվար բաժինը իմն է։ Էմոցիան քաղաքականության անբաժանելի մասն է, ուզենք թե չուզենք, աշխարհաքաղականության, այսօրվա իրականության շարժիչ ուժը։ Մենք դրա հետ պարտավոր ենք հաշվի նստել, հատկապես երբ կրում ենք բարձրագույն իշխանություն։
Քաղաքական ասելիքի փաթեթավորումը պիտի լինի հնարավորինս ընկալելի, սա միանշանակ է։ Սա անձնական համոզմունքի հետ որևէ կապ չունի, ու չի նշանակում համուզմունքի բեկանում, կամ դրանից հրաժարում։ Սա նշանակում է, որ երբեմն կան ճշմարտություններ, որոնք բարձրաձայնելուց առաջ իսկապես երկար պետք է ծանր ու թեթև անել նաև ձևակերպման առումով։
Հիմա բնականաբար քչերը կհիշեն չարագուշակ գրառման բովանդակային մասը, քանի որ Թունյանը արտաբերել է « անգրագետ Պողոս» բառակապակցությունը ։ Սրանից հետո կփորձեմ մտքերս ավելի մատչելի ու հասանելի ձևակերպել հանրությանը, այն հանրության, որի մասնիկն էլ ես եմ։ Եթե այդ հանրությունը իմ արտաբերած մտքերը հասկանալու խնդիր ունի, ուրմեն դա ի՛մ, և ոչ թե իրենց խնդիրն է։ Ես ձևը կգտնեմ, միջոց կգտնեմ այն ավելի մատչելի դարձնելու համար։
Բայց այս ամենը մի լավ կողմ, այնումամենայնիվ, ունի։
Որոշ քաղաքական շրջանակներ առիթը բաց չթողեցին ինքնահաստատվելու և ինձ մեղադրելու Տիտանիկի խորտակման, Լեոի և Ռոուզի անավարտ սիրո, ինչպես նաև Քենեդու սպանության մեջ։ Սուր, ծակող հումորների պակաս նույնպես չեղավ։
Կարող է հարց առաջանալ, ինչու՞։ Պատասխանը միանշանակ է` բա ուրիշ ի՞նչ անեին, բա հո ասենք թե համապատասխան ինքնըստինքյան իրենք իրենց չէին մեղադրելու։
Մեկ էլ ասեմ, որ իմ հարևան Պողոսը ջերմորեն բարևում է իրեն նամակ գրած մարդկանց։ Ինքը ֆեյսբուքում չկա, որովհետև իր գործով է զբաղված՝ շինարարություն է անում։ Բայց խնդրեց փոխանցել, որ ամեն ինչ լավ է, մենակ թե իր, Պետրոսի ու Մարտիրոսի ծախսը մի քիչ շատացավ՝ պարսկական ցեմենտի պատճառով, բայց չեն բողոքում։ Ճիշտ է՝ պլանավորել էին հետ գցած փողով գնային հանգստանալու Արարատ մարզի Սիսավան գյուղում հանգստանալու (ասում են օդը մաքու~ր մաքուր է), բայց դե ոչինչ, տանը կմնան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը