ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լիդիանի դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է. Գեւորգ Պապոյան 08/22/2019 14:45 | Մեկնաբանություն
Ո՞վ է ասում, որ ժողովուրդը այդպես է ուզում, իսկ եթե պարտվենք արբիտրաժում, այդ նույն ժողովրդին հարցրե՞լ եք, թե իրենք պատրաստ են, որ իրենց եկամտահարկը ավելանա, կամ թոշակներն ու աշխատավարձը երկար ժամանակով չբարձրանա, կամ բանակի սպառազինության գումարները չավելանան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ «ԻՄ Քայլը» խմբակցության պատգամավոր՝ Գեւորգ Պապոյանը ։
Նա մասնավորապես ասել է.
«Ամուլսարի հետ կապված մի քանի հարցադրումներ և դրանց հետ կապված իմ կարծիքը.
1.Լիդիանը չի կարող մեզ դատի տալ, քանի որ օֆշորային ընկերություն է։
Պատասխան։ Լիդիանի դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է։ Հետևաբար տարածվող լուրերը սխալ են և հիմնականում միտված են մարդկանց մոլորեցնելուն։
2։ Հանրաքվե դնել հարցը։
Պատասխան։ Նախ հանրաքվե է դրվում միայն սահմանադրությունն ու սահմանադրական օրենքները, իսկ սա այդպիսի հարց չէ, իսկ տեղական հանրաքվե նույնպես չի կարող լինել, քանի որ սա կառավարության տիրույթի հարց է։ Բացի այդ մարդիկ իշխանություն են ընտրում, որ իշխանությունը իրենց տեղը որոշումներ կայացնի և պատասխանատվությունը ամեն անգամ չգցի ժողովրդի վրա։ Հանրաքվեն լավ բան է, բայց կարծում եմ չարժե ամեն հարցում ժողովրդին անհանգստացնել ու խառնել։ ժողովուրդն իր գործն է անում, իշխանությունը իրենը, եթե լավ չանի, 4 տարի հետո ընտրությամբ իր կարծիքը կհայտնի։ Ժողովրդավարությունը հենց դա է։
3.Ժողովուրդը ուզում է հանքը փակվի։
Պատասխան։ Ո՞վ է ասում, որ ժողովուրդը այդպես է ուզում, իսկ եթե պարտվենք արբիտրաժում, այդ նույն ժողովրդին հարցրե՞լ եք, թե իրենք պատրաստ են, որ իրենց եկամտահարկը ավելանա, կամ թոշակներն ու աշխատավարձը երկար ժամանակով չբարձրանա, կամ բանակի սպառազինության գումարները չավելանան, կամ դպրոցաշինության ու ճանապարհաշինության հարցերը տարիներով հետաձգվեն, ինչ է թե որոշ բնապահպաններ ենթադրյալ ռիսկեր են տեսնում։ Ժողովուրդն ուզում է լավ ապրի, աշխատանք ու բարձր կենսամակարդակ ունենա, Արցախում ու Հայաստանի սահմաններին գերժամանակակից զենքերով զինված բանակ ունենա, ավելին այդ նույն ժողովուրդը ժամանակին հաճույքով իր հողերը վաճառել է Լիդիանին։ Ահա թե ինչ է ուզում ժողովուրդը։
4. Մեր ջրերը կաղտոտվեն ու չգիտեմ ինչեր կլինեն։
Պատասխան։ Ռիսկերը ամբողջովին կառավարելի են և մեր ջրերին ոչ մի վտանգ չի սպառնում, ավելին, եթե վտանգ տեսնենք, օրենքով նախատեսված կարգով 90 օրում չվերացնելու դեպքում հանքը կփակվի։ Իրական խնդիրը ոչ թե այս հանքի հետ է, այլ արդեն իսկ գործողների, որոնց մոտ առկա տեխնոլոգիաները իրապես մահացու են, իսկ բնապահպանական ռիսկերը՝ հսկայական։ Հետևաբար իմ կողմից հարգելի բնապահպանները իրենց սլաքները այլ տեղ պետք է ուղղեն։
5. Ներդրումները կհոսեն մեզ մոտ, եթե այս հանքը փակվի, քանի որ կդիրքավորվենք, որպես բնապահպանական երկիր։
Պատասխան։ Ճիշտ հակառակը, եթե հանքը փակելուց առաջ աշխարհի առջև չբերենք անառարկելի փաստեր, որ հանքի շահագործումը վտանգավոր է (ԷԼԱՐԴ-ի եզրակացությունը հակառակի մասին է), ապա այսուհետ շատ դժվար կլինի ներդրողին համոզել, որ իր ներդրումները Հայաստանում երաշխավորված են, ինչը կբերի ՕՈՒՆ-ի էական կրճատման՝ իրենից բխող տնտեսական խիստ բացասական հետևանքներով։
6. ԷԼԱՐԴ-ը չեր կարող անաչառ լինել և այլն և այլն։
Պատասխան։ ԷԼԱՐԴ-ը ոչ միայն ոլորտում հայտնի միջազգային խոշոր փորձաքննող ընկերություն է, այլև հենց միջազգային բնապահպանական ընկերությունների առաջարկով է այդ ընկերությունը ընտրվել, որպես ոլորտի առաջատար փորձաքննող ընկերություններից մեկը։
ՀԳ։ Դեմ եմ նոր հանքեր բացելու լիցենզիաներին, կողմ եմ առողջ հասարակություն ու բնություն ունենալուն, սակայն կան իրողություններ, որոնց հետ ցավոք պետք է հաշվի նստենք»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից