ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը՝ Սորոսի հետ՝ ուս-ուսի 08/22/2019 19:38 | Վերլուծություններ
Պետական համակարգում կոռուպցիոն մեխանիզմների դեմ պայքարի առաջամարտիկ, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և արդեն պետական այր Նիկոլ Փաշինյանն իր վարչապետության արշալույսին պետհամակարգում տիրող արատավոր երևույթների ցանկը սկսում և ավարտում էր գնումների կազմակերպման և մրցույթների իրականացման մեխանիզմներում կոռուպցիոն գործընթացների մասին խոսելով և դրանք բացահայտելու պատրաստակամությամբ:
Սակայն, վարչապետի խոսքը նախորդ ողջ ընթացքում ոչ միայն գործի չի վերածվել, այլև բոլորիս աչքի առաջ նոր իշխանությունները մրցույթները վերածել են խնամի-ծանոթ-բարեկամների միջև բաժանելու գործընթացի: Այս համատեքստում մրցույթներ ունենք, որոնց օրինակ, հինգ րոպե մրցույթից առաջ ստեղծված ԱՁ կարող է մասնակցել, ու հետո կպարզվի, որ ՔՊ-ական ակտիվիստների ընկեր-բարեկամ-ուհիներն են դրանք, որ եկան ու մեկեն հաղթեցին: Այս նույն համատեքստում եկան ու անցան էլ Քաղաքացու օր, էլ Վարդավառի տոն, որոնց շրջանակում պետական հիմնարկները մասնակցային ապահովում ցուցաբերեցին, բայց, ընկեր-բարեկամ, քավոր- սանիկներն ու նրանց ուհիները շահեցին:
Թարմ օրինակը հենց այսօր տեղի ունեցավ՝ վերջին կառավարության նիստի ընթացքում, երբ երկրի պահուստային ֆոնդից հսկայական գումար հատկացվեց երկու սորոսական կազմակերպության, որ վերջիններս, ոչ դես, ոչ դեն, որպես դիտորդներ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությանը նպաստեն սեպտեմբերին Արցախում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ժամանակ:
Մեջբերում ՀՀ կառավարության նիստից
2019 թ-ի օգոստոսի 22-ին կայացած Կառավարության նիստի ընթացքում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու մասին» ՀՀ Կառավարության որոշումը Որոշման համաձայն՝ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարտավորվում է 2019 թվականի ինն ամսում հատկացնել 33,680.0 հազ. դրամ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ Համապատասխանաբար՝ 16,200.0 հազ. դրամ և 17,480.0 հազ. դրամ տրամադրելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
Փաշինյանը՝ Սորոսի հետ՝ ուս-ուսի
Շատ ուշագրավ իրավիճակ է։ Փաստորեն, հայրենի կառավարությունը որոշել է այլևս նեղություն չտալ պարոն Սորոսին՝ հարկատուներիս հաշվին ապահովելով իր սորոսական աջակից կազմակերպությունների ֆինանսավորումը։ Դեռ մի կողմ դնենք Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտելու՝ ՀՀ կառավարության ակնհայտ փորձերը, կամ Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտելուն միտված՝ այլ կազմակերպությունների ֆինանսավորումը, կամ որ ավելի վատ է և արդեն ոչ աննախադեպ՝ պետական միջոցների վատնումը՝ առանց որևէ մրցույթ հայտարարելու։
Սև ու սպիտակ Հ/Կ-նե՞ր էլ կան
Ի՞նչու են ընտրվել վերոհիշյալ կազմակերպությունները և ինչու հնարավորություն չի տրվել, որ այլ կազմակերպություններ ևս մասնակից լինելու հայտ ներկայացնեն:
Օրինակ՝ հնարավոր է, ես ևս որպես հասարակական սեկտորի ներկայացուցիչ ցանկանում էի դիտորդական առաքելության իրականացնել Արցախի ՏԻՄ ընտրություններին, այդ ի՞նչ սկզբունքով են ընտրվել հենց ա՛յս երկու կազմակերպությունները։ Չնայած պարզ չէ՞, թե ի՞նչ սկզբունքով. Վարչապետի անմիջական շեֆերը՝ սորոսենք են հանձնարարել։
Ահավասիկ, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընդհանուր ժողովի անդամների մեջ ուշագրավ շատ անուն-ազգանունների, ՔՊ-ական և ՔՊ-ամերձ հայտնի դեմքերի ենք հանդիպում: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիանա Ղալթաղչյան, ԹԻ ՀԿ մարդկային ռեսուրսների և կազմակերպական զարգացման համակարգող, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ՝ Լենա Նազարյան, Սարհատ Պետրոսյան, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյան , ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյան…
Ակամայից հիշում ես հայտնի սովետական ֆիլմը՝ «Օպերացիա Ի» -ն, երբ 15-օրյա կալանքի տակ գտնվողն ինչ աշխատանքի առաջարկ լինում է, առաջ է գալիս ու ձեռք բարձրացնում: Հիմա ՀՀ վարչապետն է՝ իշխանությունն ինքն է, բայց ընդդիմությունն էլ իրենով է ուզում անել, ի հավելումն, Հ/Կ-ները, այսինքն՝ քաղհասարակությունն էլ իրենք են, դե, մամուլը էն գլխից ինքն է՝ էլ թերթ, էլ կայք, էլ ֆեյսբուք ու ինստագրամ, դիփ ինքն է ու ինքը:
Իսկ մրցույթների հերն էլ անիծած, շատ էլ որ ազատ և թափանցիկ ընտրություն ու մրցույթներ պահանջերով եկան իշխանության:
Граждане алкоголики, тунеядцы, хулиганы... Кто хочет поработать?
- Я.
- Подождите. На сегодня наряды... Песчаный карьер - два человека
- Я.
- Да подождите вы.
- Огласите весь список, пожалуйста.
- Значит так, цементный завод...
- Я.
- Погрузка угля.
- Я.
- Уборка конюшен.
- Я.
- Кроме того...
- Я.
- Да подождите, гражданин. Для вас - персональный наряд, на пятнадцать суток.
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից