ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ընտրվել է հնարավոր ամենավատ տարբերակը. Նորայր Նորիկյան 08/22/2019 16:29 | Հարցազրույց
Ինչպես հայտնի է, Արդարադատության նախարարությունը իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում վերջերս հանրային քննարկման ներկայացրեց «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսվող փոփոխությունների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։
-Պրն Նորիկյա՛ն, Արդարադատության նախարարության՝ վերջերս հրապարակած օրենսդրական նախագծի փաթեթով սահմանվում է, որ դատավորը պետք է զերծ մնա այնպիսի գործողություններ ձեռնարկելուց, որոնք նպատակ կհետապնդեն ստեղծելու ինքնաբացարկի հիմքեր։ Ըստ Ձեզ` ինչպե՞ս, ի՞նչ չափանիշներով եւ ո՞ւմ կողմից պետք է գնահատվեն այդպիսի գործողությունները, որպեսզի սուբյեկտիվ չդիտվեն։
-Անհրաժեշտ է արձանագրել, որ դատավորի ինքնաբացարկի հիմքերը հնարավորինս սպառիչ կերպով սահմանված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Կարծում եմ, որ այսպիսի կարգավորումը կարող է ընկալվել ու դիտարկվել հայեցողական գնահատման համատեքստում՝ արձանագրելու համար, որ հնարավոր չէ հստակ տարանջատել, թե դատավորի ո՞ր գործողությունը կարող է գնահատվել որպես վերջինիս կողմից ինքնաբացարկի հիմք ստեղծելուն ուղղված քայլ: Ավելի՛ն, անգամ եթե Բարձրագույն դատական խորհրդին վերապահվի այդպիսի իրավասություն՝ գնահատելու դատարանի այդ գործողությունները, արդյո՞ք հնարավոր է այդպիսի գործիքակազմի ներդրմամբ ու կիրառմամբ որևէ փուլում չկաշկանդել դատարանի ինքնուրույնությունն ու անկախությունը՝ նրան մշտապես պահելով կաղապարված շրջանակի մեջ:
-Նախատեսվում է նաև Էթիկայի և կարգապահական հանձնաժողով ներգրավել ՄԻՊ-ի և քաղհասարակության ներկայացուցիչների (մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀԿ-ների համար հայտարարվելու է մրցույթ)։ Այս փոփոխությանն ինչպե՞ս եք վերաբերվում։ Եթե հաշվի առնենք, որ նմանատիպ ՀԿ-ները մեզանում շատ են, նրանց ներկայացուցիչների համար պե՞տք է ներկայացվեն մասնագիտական պահանջներ։
-Ես կարծում եմ, որ դատական իշխանության ինքնավարությունն ու ինքնաբավությունը պետք է ապահովել առավելագույնս: Ցանկացած քաղհասարակության ներկայացուցիչ ունի որոշակի սուբյեկտիվ հետաքրքրություններ և հետապնդում է որոշակի կազմակերպչական շահեր, որպիսի պայմաններում այն կարող է որոշակիորեն կաշկանդել ամբողջությամբ օբյեկտիվ դիրքորոշում ունենալուն, ուստի խորը վերապահում ունեմ, որ այդպիսի հնարավորության պայմաններում մենք կունենանք օբյեկիվ պատկեր:
-Ինչպե՞ս եք վերաբերվում առաջարկվող այն նորամուծությանը, ըստ որի՝ դատավորը խորհրդի կարգով իրավունք է ունենալու դիմել գործի ելքում չշահագրգռված մասնագետի։ Ովքե՞ր կարող են լինել այդ մասնագետը, ինչպե՞ս պետք է որոշվի նրանց շահագրգռված լինել-չլինելը։
-Այս հարցին հնարավոր չէ միանշանակ պատասխան տալ: Կան հարցեր, որոնք իսկապես ունեն տվյալ բնագավառի մասնագետի կարծիքի անհրաժեշտություն, բայց գնահատման չափանիշները՝ հանգելու համար, թե այս կամ այն մասնագետը շահագրգռված չէ գործի ելքով, որևէ ձևով հնարավոր չէ սահմանել: Միաժամանակ հնարավոր չէ բացառել նաև այն հանգամանքը, որ դատավորը կարող է գործի ելքով շահագրգռված լինելու հիմքով ստեղծել իրավիճակ՝ իր համար կանխատեսելի մասնագետի հրավիրելու և վերջինիս կողմից տրված կարծիքի հիման վրա համապատասխան դատական ակտ կայացնելու, բայց դա արդեն կլինի արդարադատության իրականացման խեղում: Ուստի անհրաժեշտ է առավել խորը ուսումնասիրել հարցը՝ բացառելու համար որևէ շեղման հնարավորություն:
-Համամի՞տ եք դատավորների տարիքային նվազագույն շեմը 28-ից 25 իջեցնելուն։
-Ո՛չ, դեմ եմ: Ավելի՛ն, կարծում եմ, որ պետք է գնալ ճիշտ հակառակ ճանապարհով՝ բարձրացնելով դատավոր դառնալու տարիքային շեմը: Որքան էլ հնարավոր է, որ լինեն 25 տարեկան տաղանդավոր մարդիկ, բայց դատավորի կարգավիճակի առանձնահատկությունն ու բնույթը հիմք են տալիս պնդելու, որ արդարադատության իրականացման համար կենսափորձը, պրակտիկան, տարիների աշխատանքը առավել կարևոր են: Մենք պարզապես չենք ցանկանում պատկերացնել արդարադատության կենսական անհրաժեշտությունը մեր հանրային կյանքում, որի համար էլ այսպիսի ընկալում ունենք դատական իշխանության նկատմամբ: Իմ խորին համոզմամբ՝ դատավոր դառնալը պետք է լինի տարիների քրտնաջան, պրոֆեսիոնալ, բարեխիղճ և անկաշառ աշխատանքի արդյունք:
-«ՍԴ-ի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի ՝ օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած դատավորները մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը պահպանում են իրենց հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում են օրենքով նախատեսված կենսաթոշակ։ Այս առաջարկն ինչպե՞ս եք գնահատում։ Ձեզ համար այն ընդունելի՞ տարբերակ է։
-Ո՛չ, ընդունելի տարբերակ չէ և առնվազն տարակուսանք է առաջացնում: Իսկ եթե հրաժարական չտան, ի՞նչ եք անելու: Ինչո՞ւ պետք է մարդիկ ոչինչ չանելու դիմաց վաստակ ունենան այլոց հաշվին: Ու՞ր կորավ սոցիալական արդարությունը: Կարծում եմ, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հաղթահարելու գործընթացում ընտրվել է հնարավոր ամենավատ տարբերակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից