ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամուլսարը՝ նվեր ԱՄՆ-ին. ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը քաղաքական խնդիր է լուծում 08/21/2019 10:36 | Քաղաքական
«Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն անցկացնելու որոշումը ոչ թե բնապահպանական կամ տնտեսական, այլ քաղաքական խնդիր լուծեց: Դա քաղաքական որոշում էր եւ պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ սպասվող այցելությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ զարգացումներին:
Հիշեցնենք, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով 1,5 ժամ խոսեց Ամուլսարի խնդրի մասին՝ փորձելով քաղաքացիներին համոզել, որ հանքի շահագործումն անվտանգ է եւ բխում է Հայաստանի շահերից:
«Իշխանություններին պետք էր, որպեսզի լիներ դրական կարծիք, եղավ դրական կարծիք, եթե պետք լիներ, որ այդ կարծիքը լիներ բացասական, այն կլիներ բացասական: Սա քաղաքկաան հարց է»,-ասաց Արմեն Բադալյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ում Փաշինյանը որեւէ օրակարգ՝ ոչ քաղաքական, ոչ ռազմական եւ ոչ էլ անգամ տնտեսական, չունի, միակ օրակարգը մնում է Ամուլսարի հարցը, որը վարչապետը ցանկանում է որպես նվեր մատուցել ԱՄՆ-ի իշխանություններին՝ հույս ունենալով այդկերպ ինչ-որ դրական վերաբերմունքի արժանանալ եւ ստանալ ներդրումներ:
Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Ֆեյսբուքյան գրառմամբ նշել էին, որ լիբանանյան Էլարդ ընկերության զեկույցն իրենց մտահոգությունները չի փարատել, քաղտեխնոլոգը չի կարծում, որ Ամուլսարն այն հարցն է, որը լուրջ պառակտում կարող է մտցնել իշխանության ներսում եւ կարող է կատալիզատորի դեր կկատարել ու ցնցել իշխանական համակարգը:
«Այն, որ 88 հոգանոց խմբակցությունը միատարր չէ, դա միանշանակ է, այնտեղ լավագույն դեպքում 20 պատգամավոր կգտնեք, ովքեր, այսպես ասած, հավատարիմ նիկոլական են, եւս 20-ը այսես ասած, սորոսական են, մյուսները միասին վերցրած այն ճահիճն են, որն այս կամ այն պահին դիրքավորվում է: Ամուլսարի հարցը այն հարցը չէ, որի պատճառով իշխանական համակարգում կարող են ճաքեր լինել: Այդ համակարգի ճաքն այլ հարցերիի շուրջ կլինի եւ կլինի այն ժամանակ, երբ իշխող խմբակցությունը տեսնի, որ Փաշինյանի իշխանությունն արդեն իր ձեռքից գնում է: Դրա տեսանելի սաղմերը կան»:
Ըստ քաղտեխնոլոգի, այնպես, ինչպես Երեւանի ավագանու անդամները, նախկին ակտիվիստ ԱԺ պատգամավորների մեծ մասն էլ շատ հեշտությամբ հրաժարվում է իր նախկին դիրքորոշումներից. «Նրանք բնապահպան էին այնքանով, որքանով գումարներ էին ստանում եւ պատվեր կար՝ լինել բնապահպան, հիմա իրենք վճարը այլ տեղից են ստանում՝ որպես ԱԺ պատգամավոր կամ իշխանական հիեարխիայի մաս, նրանք ամբողջովին մոռանում են բնապահպանական խնդիրները»:
Ըստ Բադալյանի վարչապետի հետ Ամուլսարի հարցում անհամաձայնությունը նաեւ դեմոկրատիայի ու բազմակարծության իմիտացիա է: «Մի մասը գուցե իրականում դեմ է հանքի շահագործմանը, բայց դրանով նաեւ ժողովրդավարության դիզայնն է ապահովվում, այդ պատգամավորները ընդամենը բնապահպաններին դուր գալու քաղաքականություն են որդեգրել՝ շատ լավ հասկանալով, որ իրենց՝ «դեմ» լինելը վնաս չէ վարչապետին: Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց ձայնը որոշիչ չէ»:
Քաղտեխնոլոգը նույն ժողովրդավարական դիզայնն է համարում նաեւ այն, որ ժամանակին, երբ իշխանությանը պետք էր, ԱԺ դարպասները բացվեցին, իսկ այժմ, երբ վտանգ կար, փակվեցին. «Համակարգի էությունը չի փոխվել, եթե նախկինում ոստիկանությունը ծառայում էր քրեաօլիգարխիկ համակարգին, հիմա ծառայում է Փաշինյանի անձնիշխանական համակարգին: Նախկին համակարգի մեջ եղած բոլոր բացասական երեւույթները տեղափոխվել են այստեղ, նախկինում էլ կհիշեք, տարբեր հարցերի վերաբերյալ այս կամ այն, ՀՀԿ-ական գործիչը այլ կարծիք էր հայտնում, հիմա էլ նույնն է եւ այն ժամանակ էլ նույն ժողովրդավարական դիզայնն էր օգտագործվում: Հիմա էլ, երբ հարկավոր է այդ դիզայնը ցույց տալ, ԱԺ դարպասները բացում են, երբ վտանգ է սպառնում՝ փակում են, նույնը եւ ոստիկանության կողմից ուժի կիրառմանն է վերբերում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 11/24/2024 18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից