ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը փորձում է մեղմել իր սարսափելի գրառումներն ու ոչ կոմպետենտ ուղիղ եթերը . Զարուհի Հովհաննիսյան 08/21/2019 18:13 | Բնապահպանական իրավունք
Ամուլսարի հանքի շահագործման խնդրի շուրջ կառավարության կողմից իրականացվող քայլերը որեւէ հույս չեն ներշնչում հանքի շահագործման դեմ հանդես եկող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանին:
«Վարչապետը փորձում է մեղմել մինչեւ այս կատարած իր սարսափելի գրառումները՝ հատկապես տեսչական մարմնի նախկին ղեկավարի գրածի վերաբերյալ եւ իր ոչ կոմպետենտ ուղիղ եթերը: Այդ ամենը ինձ հավատ եւ հույս չի ներշնչում, որովհետեւ կոնկրետ այժմ բազմաթիվ փորձաքննություններ կան իր ձեռքի տակ եւ անգամ «Էլարդ»-ի փորձաքնննության եզրակացությունը, որը լղոզված է, խնդիրներ է վերհանում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Զարուհի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր կառավարության աշխատակազմը «Էլարդ»-ի եզրակացությունը ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք Հայաստանի օրենսդրության համաձայն Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։
Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, եթե կառավարությունը ցանկանար տեսնել խնդիրներ, դրանք կտեսներ, ուստի նոր փորձաքննությունը ուղղակի ժամանակ շահելու, կրքերը հանդարտեցնելու կամ ժողովրդի ու իշխանության միջեւ բաժանարարները մեղմելու նպատակ է հետապնդում: «30 տարում կառուցված իշխանություն-ժողովուրդ բաժանարարը, որը քանդվել էր վերջին 1 տարվա ընթացքում, դարձյալ կառուցվեց: Ժողովրդավար իշխանությունը առաջին հերթին լսում է ժողովրդին, իսկ տեղի ժողովուրդը դեմ է հանքի շահագործմանը: Կարող ես հանրաքվե անցկացնել, թող ժոովուրդը որոշի: Անձամբ եղիր Լիդիանի խոսնակը, համոզիր ժողովրդին , անձամբ մասնակցիր քարոզչությանը, հատկապես, որ քո նախընտրական ծրագրում ուղիղ ժողովրդավարության մեթոդը գովերգվում է»,-ասում է իրավապաշտպանը, միեւնույն ժամանակ շեշտելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում չենք տեսել, որ ժողովրդին հուզող որեւէ տեղական կամ համապետական հարցի շուրջ հանրաքվե անցկացվի, մինչդեռ այդ հարցերը , ըստ իրավապաշտպանի, բազմաթիվ են:
Զարուհի Հովհաննիսյանը, առհասարակ, վիիրավորական է համարում Ամուլսարի խնդրի շուրջ Նիկոլ Փաշինյանի ՝ ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերով հնչած հայտարարությունները, որտեղ նա փորձում էր քաղաքացիներին համոզել, թե հանքի շահագործումն անվտանգ է եւ բխում է Հայաստանի շահերից: «Շատ վիրավորական է նաեւ այն պատճառով, որ նա բավականին երկար ժամանակ եղել է ԱԺ պատգամավոր եւ երբեք չի հետաքրքրվել բնապահպանական խնդիրներով եւ երբեք որեւէ ելույթ չի նվիրել Հյաաստանի բնապահպապանական իրավիճակին՝ լինելով տարբեր խմբակցությունների կազմում 2 անգամ ընտրված պատգամավոր»:
Հայաստանում բնապահպանական խնդիրները, իրավապաշտպանի խոսքով, մշտապես անտեսվել են, որի վառ ապացույցը նաեւ Թեղուտի պոչամբարի վթարային վիճակն է: Ինչ վերաբերում է Ամուլսարին, այն, ըստ Հովհաննիսյանի, ի սկզբանե, կասկածելի գործարք է եղել, ինչի մասին ոչ մեկ անգամ են բարձրաձայնել:
«Ո՞վ է գնահատել այն ռիսկերը, որոնք հենց հիմա կրում են ջերմուկցիները, որոնք չեն կարողանում իրենց բիզնեսը զարգացնել, որովհետեւ այն արդեն հանքարդյունաբերական տարածք է, մարդիկ առողջարանային գոտուց խուսափում են, չեն ցանկանում այնտեղ լինել, որովհետեւ տարածաշրջանում բազմաթիվ այլ առաջարկներ կան եւ Ջերմուկը մրցունակ չի դառնում հանքի առկայության պայմաններում: Ինչպե՞ս է գնահատում վարչապետը ռիսկերը, թե ինչ ջրային ախտոտվածություն կարող է առաջանալ այնտեղ՝ ասելով, թե մի կաթիլ ջուր չի ախտոտվելու: Դա ուղղակի անհնարին բան է, չկա աշխարհում որեւէ հանքարդյունաբերական ձեռնարկություն, որը չունենա ջրի արտահոսք: Թեկուզ կառավարելի, բայց արտահոսք լինում է»,-նշում է Զարուհի Հովհաննիսյանը:
Իրավապաշտպանն ընդհանրապես խայտառակություն է որակում այն փաստը, որ իր ուղիղ եթերի ժամանակ վարչապետը բառ անգամ չասաց ԱԺ այգին ցուցարարների առջեւ փակելու եւ ոստիկանության կողմից այդ օրը ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու մասին: «Ես ներկա եմ գտնվել այդ պրոցեսին, եթե ես ներկա չգտնվեի, հնարավոր է՝ տարակարծություններ ունենայի այն հարցում, թե ինչպես է գործել ոստիկանությունը: Այո, Հայաստանում ոստիկանությունը հերթական անգամ դարձել է մահակ կառավարող վերնախավի ձեռիքին, որովհետեւ խտրական եւ ոչ համաչափ մոտեցում ունի տարբեր տեղերում անցկացվող հավաքների նկատմամբ»:
Իրավապաշտպանը զուգահեռ է անցկացնում դատարաները շրջափակելու ՝ վարչապետի կոչի եւ բնապահպան ակտիվիստների գործողությունների նկատմամբ ոստիկանության արձագանքի միջեւ. «Ոստիկանությունը որեւէ գործողություն չկատարեց, երբ պետական շենքերը շրջափակելը եւ նրանց աշխատանքը խափանելը քրեական հանցագործություն է, իսկ օգոստոսի 19-ին, երբ շատ խաղաղ հավաք էր՝ փոքրաթիվ հանրույթով, արդեն իսկ առավոտյան ոստիկանական բավականաչափ լուրջ ուժեր էին կենտրոնացած Բաղրամյան 26-ում եւ արդեն իսկ փակված էին պարիսպները իսկ հանրույթը սեգմենտավորված էր: Մենք հերթական անգամ հիշեցինք Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակահատվածը , երբ մեզ ուղղորդում էին դեպի մետրոպոլիտենի Բաղրամյան կայարանի հատվածը եւ թույլ չէին տալիս մոտենալ Բաղրամյան 26-ին: Հետո տեղի ունեցավ ավելի սարսափելի բան, բաց այգին, որը 2018 թվականի հոկտեմբերից հայտարարվել էր հանրային տարածք, հանրության համար փակվեց, այսինքն, այգին հանրային տարածք է, երբ կարելի է պաղպաղակ ուտել, գորգ լվանալ եւ հանրային տարածք չէ, երբ այնտեղ պետք է տեղի ունենա հանրային քննարկում հանրությանը հուզող հարցերի շուրջ:
Այս ամենը, ըստ իրավապաշտպանի, առավել մտահոգիչ է այն պատճառով, որ եթե նախկին իշխանությունը չէր ճանաչում ակտիվիստների հանրույթին եւ վախենում էր այդ հանրույթից, այս իշխանությունը շատ լավ գիտի, որ այդ հանրույթը երբեւէ ապօրինի գործողություն կատարելու կամ ուժ կիրառելու ունակ չէ: «Նույն Նիկոլ Փաշինյանը այդ հանրույթների պայքարի իմաստներն է օգտագործել իր հեղափոխության ու քայլերթի ժամանակ՝ անձի ազատությունը, խաղաղությունը, ընթհանրապես, բռնության մշակույթից դուրս լինելը, օգտագործել է այդ հանրույթի դիմադրության ձեւերը եւ հիմա նույն այդ հանրույթի առջեւ փակում է որեւէ տարածք»,-եզրափակում է իրավապաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից