Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան

Ամուլսարը՝ նվեր ԱՄՆ-ին. ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը քաղաքական խնդիր է լուծում 08/21/2019   10:36  |  Քաղաքական

«Ամուլսարի հարցով նոր փորձաքննություն անցկացնելու որոշումը ոչ թե բնապահպանական կամ տնտեսական, այլ քաղաքական խնդիր լուծեց: Դա քաղաքական որոշում էր եւ պայմանավորված էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ սպասվող այցելությամբ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ զարգացումներին:

Հիշեցնենք, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերով 1,5 ժամ խոսեց Ամուլսարի խնդրի մասին՝ փորձելով քաղաքացիներին համոզել, որ հանքի շահագործումն անվտանգ է եւ բխում է Հայաստանի շահերից:

«Իշխանություններին պետք էր, որպեսզի լիներ դրական կարծիք, եղավ դրական կարծիք, եթե պետք լիներ, որ այդ կարծիքը լիներ բացասական, այն կլիներ բացասական: Սա քաղաքկաան հարց է»,-ասաց Արմեն Բադալյանը: Նրա խոսքով, ԱՄՆ-ում Փաշինյանը որեւէ օրակարգ՝ ոչ քաղաքական, ոչ ռազմական եւ ոչ էլ անգամ տնտեսական, չունի, միակ օրակարգը մնում է Ամուլսարի հարցը, որը վարչապետը ցանկանում է որպես նվեր մատուցել ԱՄՆ-ի իշխանություններին՝ հույս ունենալով այդկերպ ինչ-որ դրական վերաբերմունքի արժանանալ եւ ստանալ ներդրումներ:

Չնայած այն հանգամանքին, որ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ, այդ թվում ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, Ֆեյսբուքյան գրառմամբ նշել էին, որ լիբանանյան Էլարդ ընկերության զեկույցն իրենց մտահոգությունները չի փարատել, քաղտեխնոլոգը չի կարծում, որ Ամուլսարն այն հարցն է, որը լուրջ պառակտում կարող է մտցնել իշխանության ներսում եւ կարող է կատալիզատորի դեր կկատարել ու ցնցել իշխանական համակարգը:
«Այն, որ 88 հոգանոց խմբակցությունը միատարր չէ, դա միանշանակ է, այնտեղ լավագույն դեպքում 20 պատգամավոր կգտնեք, ովքեր, այսպես ասած, հավատարիմ նիկոլական են, եւս 20-ը այսես ասած, սորոսական են, մյուսները միասին վերցրած այն ճահիճն են, որն այս կամ այն պահին դիրքավորվում է: Ամուլսարի հարցը այն հարցը չէ, որի պատճառով իշխանական համակարգում կարող են ճաքեր լինել: Այդ համակարգի ճաքն այլ հարցերիի շուրջ կլինի եւ կլինի այն ժամանակ, երբ իշխող խմբակցությունը տեսնի, որ Փաշինյանի իշխանությունն արդեն իր ձեռքից գնում է: Դրա տեսանելի սաղմերը կան»:

Ըստ քաղտեխնոլոգի, այնպես, ինչպես Երեւանի ավագանու անդամները, նախկին ակտիվիստ ԱԺ պատգամավորների մեծ մասն էլ շատ հեշտությամբ հրաժարվում է իր նախկին դիրքորոշումներից. «Նրանք բնապահպան էին այնքանով, որքանով գումարներ էին ստանում եւ պատվեր կար՝ լինել բնապահպան, հիմա իրենք վճարը այլ տեղից են ստանում՝ որպես ԱԺ պատգամավոր կամ իշխանական հիեարխիայի մաս, նրանք ամբողջովին մոռանում են բնապահպանական խնդիրները»:

Ըստ Բադալյանի վարչապետի հետ Ամուլսարի հարցում անհամաձայնությունը նաեւ դեմոկրատիայի ու բազմակարծության իմիտացիա է: «Մի մասը գուցե իրականում դեմ է հանքի շահագործմանը, բայց դրանով նաեւ ժողովրդավարության դիզայնն է ապահովվում, այդ պատգամավորները ընդամենը բնապահպաններին դուր գալու քաղաքականություն են որդեգրել՝ շատ լավ հասկանալով, որ իրենց՝ «դեմ» լինելը վնաս չէ վարչապետին: Նրանք շատ լավ հասկանում են, որ իրենց ձայնը որոշիչ չէ»:

Քաղտեխնոլոգը նույն ժողովրդավարական դիզայնն է համարում նաեւ այն, որ ժամանակին, երբ իշխանությանը պետք էր, ԱԺ դարպասները բացվեցին, իսկ այժմ, երբ վտանգ կար, փակվեցին. «Համակարգի էությունը չի փոխվել, եթե նախկինում ոստիկանությունը ծառայում էր քրեաօլիգարխիկ համակարգին, հիմա ծառայում է Փաշինյանի անձնիշխանական համակարգին: Նախկին համակարգի մեջ եղած բոլոր բացասական երեւույթները տեղափոխվել են այստեղ, նախկինում էլ կհիշեք, տարբեր հարցերի վերաբերյալ այս կամ այն, ՀՀԿ-ական գործիչը այլ կարծիք էր հայտնում, հիմա էլ նույնն է եւ այն ժամանակ էլ նույն ժողովրդավարական դիզայնն էր օգտագործվում: Հիմա էլ, երբ հարկավոր է այդ դիզայնը ցույց տալ, ԱԺ դարպասները բացում են, երբ վտանգ է սպառնում՝ փակում են, նույնը եւ ոստիկանության կողմից ուժի կիրառմանն է վերբերում»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:34 20/08/2019  |  Քրեական խրոնիկոնԱրթուր Գրիգորյանը և Հայկ Մարտիրոսյանը հայտնել են, որ Ամուլսարի հարցով կոռուպցիոն դրսևորման վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում. Դատախազություն
19:15 20/08/2019  |  ՀարցազրույցԵթե կառավարությունը կանգնի արբիտրաժում՝ փոխհատուցման խնդրի առջև, ապա խոսքը 400 մլն դոլարից ավել գումարի մասին կգնա. տնտեսագետ
17:14 20/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի շահագործման դեմ ակցիայի ժամանկ բերման ենթարկված երկու քաղաքացիներ հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել
16:18 20/08/2019  |  ՄեկնաբանությունՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան
12:34 20/08/2019  |  Բնապահպանական իրավունքԱմուլսարում հերթապահությունը շարունակվելու է. ջերմուկցիները հաստատակամ են
11:16 20/08/2019  |  ՄեկնաբանությունԴեմ եմ Ամուլսարի շահագործման. Սոս Ջանիբեկյան
11:00 20/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱմուլսարի վերաբերյալ առերեւույթ հանցագործություն պարունակող հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ. Դատախազություն
10:37 20/08/2019  |  Բնապահպանական իրավունքՈւժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին
10:20 20/08/2019  |  ՄեկնաբանությունԱյս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր. տեսչության նախկին ղեկավար
10:09 20/08/2019  |  ԼՐԱՀՈՍԱմբողջ ուսումնասիրությունը լի է հակասություններով և կարող է ձեռնածության տեղիք տալ. ՔՈ

Արխիվ

[]