ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում 08/20/2019 13:47 | ԼՐԱՀՈՍ
Իրավական պրոցեսները մեր երկրում ընթանում են իրավական նիհիլիզմի ճանապարհով։ Տպավորություն է , որ մի փոքր խումբ, ինչ-որ փակ սենյակում որոշումներ է կայացնում, որոնք հետո պարտադրվում են դատաիրավական համակարգին։
Այն, որ մարտի 1-ի գործի քննությունը ընթանում է բազմաթիվ խախտումներով թաքցնել այլևս անհնար է: Մեղավորները նշանակված են, և թե ինչ խախտումներով է իրականացվում դատավարությունը՝ գրվում է ամեն օր, և դրա մասին գիտեն բոլորը, այլ հարց է, որ պահի շահադիտականությունից ելնելով բոլորը չէ, որ դրա մասին բարձրաձայնում են։ Թեև օր օրի ակնհայտ անօրինականությունների և հորինված լեգենդի դեմ արտահայտվողների քանակը մեծանում է։ Ընդ-որում մարդիկ կարող են ունենալ տարբեր քաղաքական նախասիրություններ և հայացքներ, նույնիսկ իրարամերժ, բայց ակնհայտ ստի ու ակնհայտ անօրինականության դեմ հանդես գալ միասին։
Իշխանությունը կարծես թե ինքն իր հետ մրցակցության մեջ է. «մինչև ու՞ր է հնարավոր անել ուզածը»։ Կարևոր չէ, որ դատավորը իշխանություններին ոչ հաճո որոշման համար հայտնվում է մեղադրյալի կարգավիճակում, կարևոր չէ, որ դատական քննությունը անհարկի ձգձգվում է տեխնիկական պատճառներով, կարևոր չէ, որ շուրջ երկու ամիս հնարավոր չէ օգտվել արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:
Դատավոր Դավիթ Գրիգորյանին մարտի 1-ի գործից հեռացնելուց հետո շատ արագ պետք է դատավոր նշանակվեր, լուծվեր կալանքի հարցը: Հակառակ պարագայում, եթե անձը անորոշ ժամկետով գտնվում է կալանքի տակ, լուծումը պետք է բխի բացառապես ազատության կանխավարկածից: Սա կոնվենցիայի պահանջ է:
Եթե իշխանությունները չեն կարող ապահովել օրինական կալանք, ապա միակ լուծումը ազատ արձակելն է: Այս պահին Քոչարյանի կարգավիճակը ավելի մոտ է «պատանդի», քան՝ կալանքի։ Եթե պետության ռեսուրսների պատճառով կալանքի ժամկետն անորոշ է, ուրեմն, խախտվում են մարդու իրավունքները։ Ուրեմն կալանքը կիրառվում է ոչ թե որպես խափանման, այլ պատժի միջոց: Եվ երկու ամիս անց ընդհանուր իրավասության դատարանի այլ դատավորի գործի մակագրումը չի մեղմելու ՄԻԵԴ-ից սպասվող որոշումը:
Զուգահեռ ընթացող մեկ այլ պրոցեսի բանաձևն էլ այսպիսին է. Ոստիկանն այլևս մերը չէ: Ամուլսարի շահագործման դեմ բողոքողների հանդեպ ոստիկանության կողմից կիրառված ուժը, մինչ այդ Իջևանում անհասկանալի ուժի կիրառումը, հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը խախտումներ են, որոնք նոր Հայաստանում կարծես թե նորմ են դառնում: Այն նույն «նոր» Հայաստանում, որտեղ իշխանության են եկել հավաքների, ճանապարհներ փակելու, թավշյա անհնազանդության միջոցով:
Այստեղ խնդրո առարկան ամենևին Ամուլսարի շահագործմանը դեմ կամ կողմ լինելը չէ, այստեղ մարդու իրավունքների հերթական խախտման արձանագրումն է: Երբ որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունը դեկլարատիվ հայտարարությունների մակարդակից չի բարձրանում, հասարակությանը մնում է դիմել նույն մեթոդներին, ինչ մեկ տարի առաջ այսօրվա իշխանությունները:
Այսօրվա հնարավոր զարգացումների մասին դեռ մեկ տարի առաջ էինք զգուշացրել: Այդպես է լինում մեկ մարդու իշխանության պայմաններում, այդպես է լինում դատական համակարգի վրա բռնի ճնշումների պայմաններում, այդպես է լինում սեփականաշնորհված ՀՔԾ-ի և հորինվող քրեական գործերի պայմաններում։ Եվ մենք կարող ենք վստահաբար ասել, թե ինչ է լինելու վաղը, եթե այսօր հետևություններ չարվեն: Եթե այսպես շարունակվի։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից